Բժիշկներին

Մեծահասակների սկլերեդեմա Բնորոշումը Մեծահասակների սկլերեդեման (scleredema adultorum, scleredema diabeticorum, այտուցային սկլերեդեմա, Բուշկեի սկլերեդեմա և այլն) մաշկի շարակցական հյուսվածքի ֆիբրոմուցինոզ բնույթի բարորակ մաշկախտ է, որը պայմանավորված է բուն մաշկում կոլագենի և մուցինի մեծ քանակների նստեցումով և բնորոշվում է մաշկի փայտանման պնդացումով (woody induration)։ Մեծահասակների սկլերեդեման կարող է ինքնաբուխ ապաճել (self-resolving, մոտ 1 տարվա ընթացքում) կամ հարատևել

Բնորոշումը Օղակաձև գրանուլոման (ՕԳ, granuloma annulare) բարորակ բորբոքային մաշկախտ է, որը բնորոշվում է անախտանշային դերմալ հանգույցիկների (dermal papules)  և կամ օղակաձև վահանակների (annular plaques) առաջացումով։ ՕԳ-ն առաջին անգամ նկարագրել է 1895-ին Տ. Կալկոթ Ֆոքսը, իսկ հիվանդության «ՕԱ» անվանման հեղինակներն են Ռէդկլիֆֆը և Կրոքերը (1905 թ.)։ Հյուսվածաբանորեն դիտվում են կոլագենի դեգեներացիայի օջախներ և ցցապատնեշանման (частоколообразный, palisaded)

Բնորոշումը Սև ականթոզը (ՍԱ, acanthosis nigricans) ինքնուրույն նոզոլոգիական միավոր չէ (դիտարկվում է որպես շաքարային դիաբետին ուղեկցող ախտաբանություն, աուտոսոմ-դոմինանտ ժառանգմամբ գենոդերմատոզ և այլն)։ ՍԱ-ն վիճակ է, որը բնորոշվում է խոշոր ծալքերի (անութային, աճուկային, ենթակրծքային), վզի, պտուկների, պորտի, արմունկների, հազվադեպ նաև ափերի (ափերի ականթոզ) գերգունակավորումով (հիպերպիգմենտացիա) և հաստացումով (հիպերկերատոզ)։ Այս ախտաբանության իմացությունը կօգնի ինսուլինային ռեզիստենտության սքրինինգին և

Բնորոշումը Լիպոիդային նեկրոբիոզը (necrobiosis lipoidica, ԼՆ, Օպպենհեյմ-Ուրբախի հիվանդություն) մաշկի տեղային լիպոիդոզների շարքի խրոնիկական իդիոպաթիկ հիվանդություն է, որը բնորոշվում է մաշկային կառույցների դեգեներատիվ և նեկրոբիոտիկ փոփոխությունների (կոլագենի դեգեներացիա, գրանուլեմային ռեակցիա, անոթների պատերի հաստացում և այլն) տեղում ճարպի նստեցումով։ ԼՆ—ն առաջին անգամ նկարագրել է Օպենհեյմը (1929 թ., կոչել է “Dermatitis atrophicans lipoidica diabetica”), հետագայում՝ Ուրբախը (1932 թ.,

1 2 3
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top