«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության եվ մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
Общественная организация«ассоциация дерматовенерологии и оптической диагностики кожи им. Проф. А.А. Каламкаряна»
«Association of dermatovenereology and skin optical diagnostics after prof. H.A. Kalamkaryan» non-governmental organization
«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության եվ մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ-ի գործունեության նպատակները․
Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ-ի (ՔՄՄՕԱԱ) հիմնական նպատակներն են`
- միավորել բժշկական, գիտական և գործնական ընդհանուր հետաքրքրություններ ունեցող և միջդիսցիպլինային գործունեություն իրականացնող մասնագետներին (մաշկավեներաբաններ, դերմատոօնկոլոգներ, գինեկոլոգներ, սեքսոպաթոլոգներ, բժիշկ-կոսմետոլոգներ, դերմատոսկոպիստներ, տրիխոսկոպիստներ և այլն),
- նպաստել գիտական, գործնական և փորձարարական մաշկավեներաբանության զարգացմանը,
- զարգացնել ՀՀ-ում արդի չափանիշներին համապատասխան մաշկավեներաբանական ծառայությունը:
Խնդիրները
Շարադրյալ նպատակների իրականացման նպատակով ՔՄՄՕԱԱ-ն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է գիտական, ուսումնական, կլինիկական, հրատարակչական, երիտասարդական ներուժի հավաքագրման, անդամակցության և ֆինանսական գործունեության կանոնակարգման հետևյալ խնդիրները՝
Ուսումնական գործունեություն
- աջակցել և գործուն մասնակցություն ունենալ մաշկավեներաբանության և հարակից մասնագիտությունների գծով պետական ծրագրերի իրականացմանը և առողջապահական համակարգի բարեփոխումների գործընթացին,
- մասնագիտական և շարունակական կրթության բարձրացման նպատակով համագործակցել ԵՊԲՀ-ի մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի և այլ ուսումնական հաստատությունների նույնանուն կենտրոնների հետ,
- աջակցել մասնագիտական ուսումնական համակարգի հիմնախնդիրների կազմակերպմանը,
- աջակցել ուսումնական պլանների, ծրագրերի և դասավանդման մեթոդների ստեղծման և թարմացման գործընթացին,
- գտնել և օգնել մաշկավեներաբանության հանդեպ հետաքրքրություն դրսևորող շնորհալի ուսանողներին՝ մասնագիտական ճիշտ ընտրություն կատարելու նպատակով։
Գիտական գործունեություն
- պլանավորել և իրականացնել մաշկավեներաբանական բժշկագիտական հետազոտություններ,
- մասնագիտական հանրությանը ծանոթացնել մաշկավեներաբանության մեջ ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների հետ,
- թարգմանել և ներդնել չափորոշիչներ (ստանդարտներ, ուղեցույցներ, գայդլայններ և այլն, այն է՝ մաշկային և վեներական հիվանդությունների ախտորոշման և բուժման վերաբերյալ թեզիսային բնույթի աշխատանքներ, կատարում է մասնագետը),
- ստեղծել և ներդնել գործելակարգեր (պրոտոկոլներ, այն է՝ մաշկային և վեներական հիվանդությունների պատճառագիտության, ախտածագման, կլինիկայի, ախտորոշման և բուժման վերաբերյալ համալիր աշխատանքներ, կատարում է մասնագետների խումբը),
- դրամաշնորհային ծրագրերի իրականացման նպատակով հայցել ՀՀ և արտերկրի հայ և արտասահմանցի բարերարների ու հովանավորների աջակցությունը, մասնակցել դրամաշնորհային մրցույթներին,
- մասնագետների վարկանիշի բարձրացման նպատակով բժշկական և հասարակական միջավայրերում համապատասխան գործունեություն իրականացնել (տե′ս ստորև),
- կազմակերպել ցուցահանդեսներ,
- կազմակերպել մրցույթներ,
- կազմակերպել դասախոսություններ,
- կազմակերպել կլոր սեղաններ (հարակից մասնագետների խորհրդատվություն, փորձի փոխանակում և այլն),
- կազմակերպել գիտաուսումնական սեմինարներ,
- կազմակերպել գիտաուսումնական սիմպոզիումներ,
- կազմակերպել գիտագործնական հանրապետական կոնֆերանսներ,
- կազմակերպել գիտագործնական միջազգային կոնֆերանսներ։
Կլինիկական գործունեություն և մարզային առողջապահության զարգացում
- աջակցել ախտորոշման և բուժման նոր և նորագույն կլինիկական տեխնոլոգիաների ներդրմանը,
- աջակցել ապացուցողական բժշկության սկզբունքների զարգացմանը,
- աջակցել հիվանդությունների կանխարգելման ծրագրերի մշակմանը,
- աջակցել հասարական առողջության զարգացման ծրագրերի մշակմանը,
- մարզային առողջապահության ոլորտի զարգացման և խթանման նպատակով կազմակերպել կլինիկական այցեր դեպի ՀՀ հեռավոր մարզեր (համապատասխան մասնագիտական խմբերի ստեղծում և այլն)։
Համագործակցություն
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կապեր ստեղծել և համագործակցել ՀՀ և արտերկրի բժշկական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց հետ (պետական, ոչ պետական և հասարակական միջազգային բժշկական և ոչ բժշկական կառույցներ, հարակից մասնագիտական բժշկական գործունեություն իրականացնող կազմակերպություններ),
- կապեր ստեղծել և համագործակցել ՀՀ և արտերկրի բժշկական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց հետ (առողջապահության համակարգի ճանաչված մասնագետներ և այլն),
- ստեղծել միջդիսցիպլինային խմբեր։
Հրատարակչական գործունեություն
- աջակցել հրատարակչական գործունեության իրականացմանը,
- աջակցել մասնագիտական բարձրտեղեկատվական նյութերի ձեռքբերմանը, հանրամատչելի հոդվածների հրատարակմանը,
- աջակցել ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակմանը,
- աջակցել ուսումնական ձեռնարկների հրատարակմանը,
- աջակցել դասագրքերի հրատարակմանը,
- աջակցել այլ գիտակրթական նյութերի հրատարակմանը,
- էլեկտրոնային և ոչ էլեկտրոնային ԶԼՄ-ներում իրականացնել հրատարակչական գործունեություն:
Երիտասարդական ներուժի ներգրավում
- ՄՄՕԱ-ի աշխատանքներին, ինչպես նաև հասարակական գործունեության իրականացման նպատակով ներգրավել երիտասարդ բժիշկների, հայցորդների և ասպիրանտների, կլինիկական օրդինատորների, ուսանողների և այլ շահառուների,
- նպաստել երիտասարդ բժիշկների մասնագիտական հետաքրքրությունների զարգացմանը,
- աջակցել երիտասարդ բժիշկների կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին։
Անդամակցակցության խթանման և ֆինանսական գործունեություն
- աջակցել, խրախուսել և զարգացնել անդամակցության գործընթացը, ստեղծել ասոցիացիայի անդամների տվյալների բազա և մշտապես թարմացնել այն,
- հավաքագրել անդամավճարներ,
- հսկողություն իրականացնել ասոցիացիայի ֆինանսական միջոցների վրա,
- ֆինանսական հնարավոր աղբյուրների հետ արդյունավետ ֆինանսական քաղաքականություն վարել,
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություններ,
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել արտաքին տնտեսական գործունեություն,
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ (ստացված շահույթը չի բաշխվում անդամների միջև՝ ամբողջությամբ ուղղվելով միայն ՀԿ կանոնադրական նպատակներին),
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և սույն կանոնադրությամբ իրականացնել այլ գործունեություն, որն արգելված չէ գործող օրենսդրությամբ։
Բժիշկների և հիվանդների շահերի պաշտպանության և բարեգործական գործունեություն
- պաշտպանել բժիշկների, ասոցիացիայի անդամների, ինչպես նաև հիվանդների իրավունքներն ու շահերը,
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել բարեգործական գործունեություն (բարեգործական միջոցառումների կազմակերպում և այլն)։