Մաշկաբանության ամբիոնի 100 ամյակ

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի 100-ամյակի շրջանակներում

Մաշկաբանության և Սեռավարակաբանության ամբիոնի  հիմնադրման 100-ամյակին նվիրված

«Երևանյան երկրորդ դերմատոսկոպիական ընթերցումներ»  միջազգային գիտաժողով

Գիտաժողովի նախագահություն

 

Պատվավոր նախագահ՝

ԵՊԲՀ ռեկտոր՝ պրոֆեսոր Ա.Ա. Մուրադյան

Նախագահ՝

ԵՊԲՀ ՄՍ ամբիոնի վարիչ՝ բ.գ.դ., պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան

Փոխնախագահներ՝

Հ.Ա. Հովհաննիսյան
բ.գ.թ. Ա.Մ. Մկրտիչյան
Մ.Վ. Ուստինով

Քարտուղար՝

Ա.Պ. Թոփչյան

 

2022 թվականի մարտի 7-ին Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում կայացավ «Երևանյան երկրորդ դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային գիտաժողովը (ՄՄՕԱԱ-ի XI ֆորումը), որը նվիրված էր ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի հիմնադրման 100-ամյակին։

Համաժողովը կազմակերպվել էր ԵՊԲՀ ՄՍ ամբիոնի (ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյան), պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի (նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյան) և մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի (նախագահ՝ Հ.Ա. Հովհաննիսյան) համատեղ ջանքերով։

Համաժողովի բանախոսներն էին՝

  • բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Մարտինի Խաչիկյանը,
  • Միխայիլ Վլադիմիրի Ուստինովը (ՌԴ ՆԳՆ թիվ 2 Կենտրոնական պոլիկլինիկայի մաշկավեներաբանական բաժանմունքի վարիչ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի «Հիմնարար մաշկավեներաբանություն և կոսմետոլոգիա» բաժնի խորհրդատու, դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման ռուսական ընկերակցության վարչության անդամ, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի պատվավոր անդամ)
  • բժշկական գիտությունների դոկտոր Իռենա Լեոնիդի Շլիվկոն (Պրիվոլժիեի հետազոտական բժշկական համալսարանի մաշկային և վեներական հիվանդությունների ամբիոնի վարիչ, համալսարանական կլինիկայի մաշկի ուռուցքների ախտորոշման և բուժման գիտագործնական կենտրոնի ղեկավար, վիդեոուղերձով),
  • բժշկական գիտությունների թեկնածու Օքսաննա Եվգենիի Գառանինան (Պրիվոլժիեի հետազոտական բժշկական համալսարանի մաշկային և վեներական հիվանդությունների ամբիոնի դոցենտ, համալսարանական կլինիկայի մաշկի ուռուցքների ախտորոշման և բուժման գիտագործնական կենտրոնի աշխատակից, վիդեոուղերձով),
  • բժշկական գիտությունների թեկնածու Իգոր Եվգենիի Սինելնիկովը (Մոսկվայի «Մելանոմա-Յունիտ-Մոսկվա» իսրայելական գիտական բժշկական կենտրոնի կլինիկական-ախտորոշիչ բաժանմունքի վարիչ, գլխավոր ուռուցքաբան, մելանոմայի հիմնախնդիրներով մասնագետների ասոցիացիայի կառավարչության անդամ),
  • բժշկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Դմիտրիի Գետմանը (Տյումենի NEO-Clinic հիվանդանոցի ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, Տյումենի պետական բժշկական ակադեմիայի մաշկավեներաբանության ամբիոնի դերմատոսկոպիայի հիմունքներով դերմատոօնկոլոգիայի դասընթացի ղեկավար, դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման ռուսաստանյան ընկերակցության փորձագիտական խմբի անդամ),
  • բժշկական գիտությունների թեկնածու Աննա Վալենտինի Միչենկոն (ՌԴ նախագահի գործերի կառավարման Կենտրոնական պետական բժշկական ակադեմիայի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի դոցենտ, Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի ԲԳԿ բժիշկ-դերմատովեներոլոգ, դերմատոսկոպիայի միջազգային ընկերակցության կառավարչության անդամ, վիդեոուղերձով),
  • բժշկական գիտությունների թեկնածու Ռայմոնդս Կառլսը (կանխարգելիչ դերմատոօնկոլոգիայի և դերմատոսկոպիայի մագիստր, լատվիական համալսարանի ռեզիդենտուրայի ծրագրի տնօրեն, դերմատոսկոպիայի միջազգային ընկերակցության գործադիր կոմիտեի անդամ, վիդեոուղերձով)։

 

Ֆորումի օրակարգում`

Ողջույնի խոսքով հանդես եկան՝ ԵՊԲՀ ռեկտոր, գիտաժողովի պատվավոր նախագահ, բ.գ.դ., պրոֆ. Ա.Ա. Մուրադյանը, Մաշկաբանության և ՍՎ ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը։

Ներկայացվեցին հետևյալ նյութերը՝

  • Մաշկաբանության և ՍՎ ամբիոնի պատմությունը» (բ.գ.դ., պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան),
  • Վարդագույնը դերմատոսկոպիայում (բ.գ.դ., պրոֆ. Ի.Լ. Շլիվկո),
  • Գորշ գույնը դերմատոսկոպիայում (բ.գ.թ., դոցենտ Օ.Ե. Գարանինա),
  • Սպիտակ գույնը դերմատոսկոպիայում (Մ.Վ. Ուստինով),
  • Սև գույնը դերմատոսկոպիայում (բ.գ.թ., դոցենտ Ա.Դ. Գետման),
  • Դեղին գույնը դերմատոսկոպիայում (բ.գ.թ., դոցենտ Ա.Վ. Միչենկո),
  • Բազմագունությունը դերմատոսկոպիայում» (բ.գ.թ. Ռայմոնդս Կառլսը),
  • Գունազրկված դերմատոսկոպիա-սքրինինգ՝ «կողմ» և «դեմ» (բ.գ.թ. Ի.Ե. Սինելնիկով),
  • Եղունգների պսորիազի դերմատոսկոպիական նկարագիրը» (բ.գ.դ., պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան),
  • Դեղագործական ընկերությունների ժամանակակից դեղամիջոցների մասին հաղորդում (բ.գ.դ., պրոֆ. Ի.Լ. Շլիվկո)։

Համաժողովի ավարտին պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին, կազմակերպիչներին, աջակիցներին, մեկենասներին, գործընկերներին և ներկաներին ակտիվ մասնակցության համար։ Բարձր գնահատելով հյուրերի մասնագիտական գործունեությունը, ՀՀ և ՌԴ և Լատվիայի մաշկաբանական հանրույթների միջև կապի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված ջանքերը, նրանք արժանացան պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի պատվավոր անդամի կոչման։

 

 

 

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top