Խորհրդանիշի նկարագրությունը

«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության եվ մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդանիշի նկարագրություն

 

 

«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդանիշը բաղկացած է օղակաձև և հորիզոնական մասերից։

 Խորհրդանիշի օղակաձև մասի արտաքին և ներքին օղերը

Խորհրդանիշի օղակաձև մասի արտաքին օղում գրված է «Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա», իսկ ներքին օղում` նույնը անգլերենով` «Association of dermatovenereology and skin optical diagnostics»։

Մաշկավեներաբանությունը բշկագիտության ճյուղերից է, որն ուսումնասիրում է մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ու մաշկի գեղարարական ախտաբանության պատճառագիտությունը, ախտածագումը, կլինիկան, ախտորոշումը և բուժումը։

Մաշկի օպտիկական ախտորոշումը ենթադրում է լուսաօպտիկական մեթոդների կիրառում, որոնց օգնությամբ ուսումնասիրվում են մաշկի վերոնշյալ հիվանդությունների դեպքում զարգացող ձևաբանական և գործառութային փոփոխությունները։

Խորհրդանիշի կենտրոնում

Խորհրդանիշի կենտրոնում եռանկյունաձև ապակյա հատվածակողմ է (պրիզմա) պատկերված, որի վրա ձախից ընկնող ճառագայթը փեղեկվում է` աջից դուրս գալով ճառագայթների բազմագույն փնջի (տարրապատկեր) ձևով` երևույթ, որն ըստ էության ընկած է ախտորոշման օպտիկական մեթոդների հիմքում։

Խորհրդանիշի օղակաձև մասի ստորին հատվածում

Խորհրդանիշի օղակաձև մասի ստորին հատվածում գրված է լատիներեն` «Domina omnium scientarium», որը թարգմանաբար նշանակում է «Աշխարհի տիրակալը գիտությունն է»։

Խորհրդանիշի օղակի տակ

Խորհրդանիշի օղակի անմիջապես տակ երկնագույն նրբերանգի միջին հորիզոնական ուղանկյունաձև ժապավենն է։

Խորհրդանիշի ստորին հորիզոնական ուղղանկյունը

Խորհրդանիշի ստորին հորիզոնական ուղղանկյան մեջ գրված է Պրոֆ. Հ. Ա. Քալամքարյանի անվան և նույնը անգլերենով` «After Prof. H.A. Kalamkaryan»։

Պրոֆ. Հ. Ա. Քալամքարյանը խորհրդային և համաշխարհային մաշկավեներաբանության ռահվիրաներից է, որն անցած դարում աշխատել է Մոսկվայի կենտրոնական մաշկավեներաբանական ինստիտուտում և որի դերն ու նշանակությունը դժվար է գերագնահատել։ Ասոցիացիան կոչվում է հայազգի գիտնականի անունով։

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top