Մաշկավեներաբանական կրթության գերազանցության կենտրոն
ՀՀ կրթության զարգացման 2020-2025 թվականների պետական ծրագրի համաձայն կրթության ոլորտի բարեփոխումներն արագացնելու և արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է կրթական համակարգը զարգացնել «գերազանցության կենտրոնների» ստեղծման միջոցով:
Մաշկավեներաբանական կրթության գերազանցության կենտրոնի (ՄԿԳԿ, Center for Excellence in Education, Центр превосходства дерматовенерологического образования, Центр передового опыта дерматовенерологического образования) ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով: Ներկայումս պահանջվում է էականորեն բարձրացնել կրթության կառավարման համակարգի արդյունավետությունը, զարգացնել կառավարման օղակների և դասախոսական կազմի մասնագիտական ներուժը, բարելավել կրթության որակը` այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին, ապահովելով հասարակության բավարարվածությունը մատուցվող կրթական ծառայություններով։
ՄԿԳԿ-ի նպատակը կրթության որակի բարձրացման և կրթության համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման ճանապարհով ուսանողների, կլինիկական օրդինատորների և գործող բժիշկների մաշկավեներաբանության գծով գործնական և նորարարական հմտությունների զարգացումն ու կատարելագործումն է, բժշկական սխալների թիվը նվազագույնի հասցնելը:
«X» հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շնորհիվ կստեղծվի մեծահասակների, մանկական և վիրաբուժական մաշկաբանության, ինչպես նաև բժշկական կոսմետոլոգիայի ոլորտում մասնագիտական կարողությունների ձևավորման համար նորագույն, իր տեսակի մեջ եզակի կրթական համալիր:
ՄԿԳԿ-ի հիմնական նպատակը մաշկավեներաբանության բնագավառում միջազգային չափանիշներին համապատասխան մրցունակ մասնագետներ պատրաստելն է, մաշկավեներաբանական կրթության արդյունավետության և որակի բարձրացումը, որը բուհի ուսումնական գործընթացում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու բոլորովին նոր բարձրաձող է:
ՄԿԳԿ-ն թույլ կտա ապագա մասնագետներին զարգացնել գործնական հմտությունները և նորարարական հմտությունները նախակլինիկական փուլում, նախքան կլինիկաներում աշխատելը և նվազագույնի հասցնել բժշկական սխալների թիվը:
Հասկանալի է, այս ծրագիրը ենթադրում է նաև անհրաժեշտ վերանորոգման, կառուցապատման, հեռահաղորդակցության միջոցների անցկացման, տարածքի բարեկարգման աշխատանքներ։
Կենտրոնը կզինվի անհրաժեշտ գույքով և տեխնիկայով, գործնական հմտությունների և կլինիկական մտածելակերպի զարգացմանը նպաստող սարքավորումներով, սիմուլյատորներով և այլն:
ՀՀ Որակավորման ազգային շրջանակի (ՈԱՇ) պահանջներին համապատասխան կնորոգվեն «Մաշկավեներաբանություն» մասնագիտության ծրագիրը և ուսումնական պլանը: Կմշակվեն նոր դասագրքեր, ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկներ։
Առաջատար փորձի ներդրման և բարեփոխումների լավագույն արդյունքն ապահովելու նպատակով ՄԿԳԿ-ում նախատեսվում է իրականացնել պայմանագրային հիմունքներով ապագա և գործող բժիշկների կատարելագործման դասընթացներ միջազգային ճանաչում ունեցող փորձագետների կողմից, ինչպես նաև կազմակերպել մասնագետների փոխայցեր և ուսումնական վարժանքներ: