Մեր մասին
«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2018թ.-ին ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ՝ բ.գ.դ., պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյանի նախաձեռնությամբ, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի համատեղ ջանքերով:
Բժիշկներին
Հղիների հերպես/հղիության պեմֆիգոիդը (pemphigoid gestationis, herpes gestationis) մաշկի հազվագյուտ ինքնաիմուն հիվանդություն է, որը բնութագրվում է ուժգին քորով և բշտիկներով, որոնք առաջանում են միայն հղիության ընթացքում:
Թերթաձեվ բշտախտ եվ նրա կլինիկական ձեվերը Թերթաձև բշտախտը (ԹԲ; էքսֆոլիատիվ բշտախտ; pemphigus foliaceus) ներվերնամաշկային աուտոիմուն մաշկախտերի ամենաչարորակ կլինիկական ձևերից է, որը բնորոշվում է մաշկի տարածուն ախտահարումով, զարգացման դրամատիզմով, դեսմոսոմների անդրթաղանթային (դեսմոգլեին-1, դեսմոկոլին) և պլակինային (դեսմոպլակին) գլիկոպրոտեինների դեմ շրջանառող IgG-ինքահակամարմինների արտադրությամբ [1, 2]։ ԹԲ-ն առաջին անգամ նկարագրել է Պ. Կազենավեն 1844 թ.-ին [1-3]։ Հիվանդության առաջնելույթը դիտարկվում
Հիվանդներին
Ընդհանուր տեղեկատվություն, խորհուրդներ հիվանդներին Բնորոշումը Սկլերոդերմիան բազմագենային ժառանգմամբ (նշանակալի են COL1A2 գենի պոլիմորֆիզմները, որոնք կոդավորում են I տիպի կոլագենի արտադրությունը, ինչպես նաև HLA-DR2-, A3-, B7-հակածինները և այլն), բազմապատճառագիտական, բազմաախտածագումնային խրոնիկական հիվանդություն է, որի հիմքում շարակցական հյուսվածքի ինքնաիմուն ախտահարումն է: Տարբերում ենք սկլերոդերմիայի համակարգային և սահմանափակ ձևերը։ Համակարգային սկլերոդերմիա Համակարգային սկլերոդերմիան (ՀՍ) բազմահամակարգային հիվանդություն է, որի
Ինչպես կանխել ցելյուլիտի առաջացումը ու նվազեցնել ռիսկը Ցելյուլիտը սովորաբար մաշկի սուր վարակական (հաճախ ստրեպտոկոկային կամ ստաֆիլոկոկային բնույթի) կամ վնասվածքային (կտրվածքներ, քերծվածքներ, այրվածքներ, արևայրուկներ, ցրտահարություն, մեղուների և այլ միջատների խայթոցներ) ախտաբանությունից հետո զարգացող մաշկի և ենթամաշկային ճարպաշարակցական հյուսվածքի չնեկրոտիզացվող բորբոքումն է։ Չբարդացած ցելյուլիտը դրսևորվում է մաշկի կարմրությամբ, այտուցով, ցավով և ախտահարված շրջանի տաքությամբ։ Բարդացման մասին են