Պատմությունը

«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2018թ.-ին ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի (ներկայումս ՀՀ ԱՆ այրվածքաբանության և մաշկաբանության  ազգային կենտրոն) գիտական գծով փոխտնօրեն, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ՝ բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյանի նախաձեռնությամբ։

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում որպես հասարակական կազմակերպություն այն գրանցվել է 2018 թ. փետրվարի 20-ին (գրանցման համարը՝ 211.171.1006559, գործունեության ժամկետը՝ անժամկետ)։

«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ-ն ստեղծվել է՝ նպատակ ունենալով համախմբել նոր սերնդի մաշկավեներաբանների ներուժը, միավորել բժշկական, գիտական և գործնական ընդհանուր հետաքրքրություններ ունեցող և միջդիսցիպլինային գործունեություն իրականացնող մասնագետներին, նպաստել գիտական, գործնական և փորձարարական մաշկավեներաբանության զարգացմանը, զարգացնել ՀՀ-ում արդի չափանիշներին համապատասխան մաշկավեներաբանական ծառայություն, ինչպես նաև աջակցել և գործուն մասնակցություն ունենալ նոր սերնդի մասնագետների ուսումնական, գիտական, կլինիկական գործունեությանը։ Ասոցիացիան կարևորում է նաև մարզային առողջապահության ոլորտի համաչափ զարգացման հիմնախնդիրը, ՀՀ և արտերկրի բժշկական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ համագործակցությունը։

Իր բազմագործառութայնության մեջ, ասոցիացիայի գործունեության առանցքը, վճռորոշ և ռազմավարական գաղափարախոսությունը երիտասարդական ներուժի (երիտասարդ բժիշկներ, հայցորդներ և ասպիրանտներ, կլինիկական օրդինատորներ, ուսանողներ և այլն) ներգրավումն է։

«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ-ի գործունեության առաջին դրվագը ասոցիացիայի մասնագիտական I ֆորումն էր, որը տեղի ունեցավ 2018 թ. փետվարի 24-ին (տե´ս «Կայացած միջոցառումներ»)։

2018-2023 թթ. տեղի են ունեցել 15 միջազգային ֆորումներ‚ որոնցից 2-ը առցանց (քովիդ-համաճարակի շրջանում)‚ իսկ 13-ը առկա (տե´ս կայքի համապատասխան բաժինները)։

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top