Բշտախտ (Խ.Մ. Խաչիկյան)

Սովորական բշտախտ

Ընդհանուր տեղեկատվություն

Բնորոշումը

Սո­վո­րա­կան բշտախ­տը (ՍԲ, հա­սա­րակ բշտախտ, հա­սա­րակ պեմ­ֆի­գուս, pemphigus vulgaris, հուն. pem­phix՝ կա­թիլ) մաշ­կի և լոր­ձա­թա­ղանթ­նե­րի ձեռք­բե­րո­վի, խրո­նիկական, ան­­շե­ղո­րեն հա­րա­ճուն աու­տոի­մուն հի­վան­դութ­յուն է, որն ար­տա­հայտ­վում է միա­վոր­վե­լու և հա­մընդ­հան­րաց­ման մի­տում ցու­ցա­բե­րող ներ­վեր­նա­մաշ­կա­յին-վեր­հի­մա­յին բշտե­րի ա­ռա­ջա­ցու­­­­­մով։

ՍԲ-ն ի­մու­նաախ­տա­բա­նո­րեն բնո­րոշ­վում է բջջա­յին ադ­հե­զիա­յի յու­րա­հա­տուկ մո­լե­կուլ­նե­րի (կադ­հե­րին­նե­րի դա­սի դես­­մո­սոմ­նե­րի տար­թա­ղան­թա­յին գլի­կոպ­րո­տեին­ներ՝ ԴՍԳ-1 և ԴՍԳ-3) հան­դեպ IgG-հա­կա­մար­մին­նե­րի ա­ռա­ջա­ցու­մով։

Հա­մա­ճա­րա­կա­բա­նութ­յունը

ՍԲ-ն ա­մե­նա­տա­րած­ված բշտա­յին մաշ­կախտն է և կազ­մում է մաշ­կա­յին հի­վան­դություն­նե­րի 0,74–2,8 %-ը:

Ա­մե­նից հա­ճախ (զարմանալիորեն) ՍԲ-ն հան­դի­պում է հրե­­ա­նե­րի շրջանում  (100 000 բնակ­չին՝ 1, 6)։

­Սո­վո­րա­բար հի­վան­դութ­յու­նը մեկ­նար­կում է 40–60 տա­րե­կա­նում (ներ­կա­յումս ո­րո­շա­կի ե­րի­տա­սար­դա­ցում է դի­տարկ­վում), ա­ռա­վել հա­ճախ` կա­նանց շրջանում (60–70 %) և շատ հազ­վա­դեպ՝ ման­կա­կան տարիքում։­

Ե­թե մինչև կոր­տի­կո­թե­րա­պիա­յի դա­րաշր­ջա­նը ՍԲ­-ից մահ­­­վան հա­վա­նա­կա­նութ­յու­նն ա­ռա­ջին 2 տա­րում հաս­նում էր 50%-ի, իսկ 5 տա­րում` գրե­թե 100%-ի, ա­պա ներ­կա­յումս չի անց­նում 6-15%-ի սահ­մա­նը՝ ընդ ո­րում, պայ­մա­նա­վոր­ված ոչ թե հի­վան­դութ­յան զարգացումներով (այն կասեցվում է), այլ դե­ղա­մի­ջոց­նե­րի կի­րա­ռու­մից ա­ռա­ջա­ցող բար­դութ­յուն­նե­րով։

Կ­լի­նի­կան

ՍԲ­-ն անցնում է զար­գաց­ման 3 շրջան` լոր­ձա­թա­ղանթ­նե­րի ախ­տա­հար­ման, մաշ­կի ախ­տա­հար­ման և գոր­ծըն­թա­ցի հա­մընդ­հան­րաց­ման։

Լոր­ձա­թա­ղանթ­նե­րի ախ­տա­հար­ման շրջանը (50–70% դեպ­քե­րում ՍԲ-ն սկսվում է բե­րա­նի խո­ռո­չի լոր­ձա­թա­ղան­թի և շր­թունք­նե­րի կար­միր ե­րի­զի ախ­տա­­հա­րու­մով, ո­րը եր­կար ժա­մա­նակ հի­վան­դը պարզապես չի նկատում։­

Ա­ռա­ջա­նում են բշտեր, ո­րոնք ա­րա­գո­րեն բաց­վում են՝ վե­րած­վե­լով է­պի­թե­լի սպի­տա­կա­վուն պա­տա­ռիկ­նե­րով (հա­ճա­խա­կի դի­տարկ­վող հաստ սպի­տակ և ճար­պոտ թա­ղան­թը, ըստ էութ­յան, բշտի ծածկն է, ո­րը նմա­նա­կեղ­ծում է թա­ղան­թա­յին-է­րո­զիվ ստո­մա­տիտ, դեսկ­վա­մա­տիվ գին­գի­վիտ և բե­րա­նի խո­ռո­չի լոր­ձա­թա­ղան­թի այլ հի­վան­դութ­յուն­ներ) շրջա­պատ­ված վառ վար­դա­գույն (կարմ­րա­վուն), ճար­պա­պատ (փայ­լուն) մա­կե­­րե­սով, ցա­վոտ է­րո­զիա­նե­րի։

ՍԲ­-ի զար­գաց­ման ա­ռա­ջին շրջա­նը տևում է 2–4 ա­միս։

ՍԲ­-ի զար­գաց­ման երկրորդ շրջա­նում ախ­տա­հար­վում է մաշ­կը` գե­րա­զան­ցա­պես կրծքի, մեջ­քի, դեմ­քի և ծալ­քե­րի շրջա­նում։ Ա­ռերևույթ ա­ռողջ մաշ­կին ա­ռանց որևէ մեկ­նա­բա­նե­լի պատ­­­ճա­ռի ա­ռա­ջա­նում են տար­բեր տրա­մագ­ծի, ե­զա­կի, ան­կա­նոն դա­սա­վոր­ված (չհա­մա­կարգ­ված), միաձև, քիչ թե շատ լար­ված (մանր, փայ­լուն մա­կե­րե­սով, մոտ 2 սմ­ տրամագծով) կամ թա­ռամած (խո­շոր, տան­ձաձև, մոտ 10 սմ­-ի հաս­նող) ծած­կով, ան­կա­յուն բշտեր, ո­րոնք 1–2 օր­վա ըն­թաց­քում բաց­վում են։

Այս շրջա­նում հի­վան­դի ընդ­հա­նուր վի­ճա­կը սկսում է տեղի տալ։ Դիտ­վում են թու­լութ­յուն, սուբ­ֆեբ­րիլ ջեր­մաս­տի­ճան և այլն։

Զար­գաց­ման եր­րորդ շրջանում (գոր­ծըն­թա­ցի հա­մընդ­հան­րաց­ման փուլ) ախտահարման օ­ջախ­նե­րը դան­դաղ, սա­կայն ան­շե­ղո­րեն մե­ծա­նում են, գոր­ծըն­թա­ցը հա­մընդ­հան­­րա­նում է։

Ավելա­նում են երկ­րոր­դա­յին վա­րակ­ները (ջեր­մաս­տի­ճա­նը` 39–40°C, ա­նա­խորժ հո­տի տա­րա­ծում ևն), շճաար­յու­նա­յին կամ թա­րա­խա­թելքա­յին (իմ­պե­տի­գի­նա­ցում) փխրուն փառ է ա­ռա­­ջա­նում, ո­րը հա­նե­լուց հե­տո (հեշ­տութ­յամբ ա­ռանձ­­նաց­վում է) մեր­կա­նում է է­րո­զիա­յի տամ­կա­ցած մա­կե­րե­սը։

Խորհուրդներ հասարակ բշտախտով հիվանդներին

Ծանոթացե´ք հասարակ բշտախտի մասին տեղեկատվությանը

Ծանոթացե´ք ՍԲ-ի մասին տեղեկատվությանը։ Այն Ձեզ կօգնի ճիշտ կենսաձև վարել, տեղեկացված որոշումներ կայացնել բուժման հաջորդական կուրսերի վերաբերյալ, խուսափել բշտագոյացումից և այլն։

Պահպանե´ք հանգստություն

Աշխատեք հանգիստ լինել, չլարվել ու չհուզվել։ Այո´, երբ Դուք ուսումնասիրում եք Ձեր հիվանդությունը, Դուք հասկանում եք, որ այդ հիվանդության մասին միտքն անգամ խիստ սթրեսածին է, և որ դժվար է ապրել պեմֆիգուսի հետ համատեղ։ Բայց անհրաժեշտ է ապրել ու չմոռանալ, որ սթրեսը սրացնելու է գործընթացը։

Այսպիսով, պետք է խուսափել սթրեսից ու գտնել անհատական միջոցներ ու մեթոդներ` առավել արդյունավետ ձևով այն հաղթահարելու նպատակով։ Վերջապես, եթե դուք ընկճված եք` անպայմանորեն դիմե´ք մաշկաբանի և հոգեբանի։ Նրանց համատեղ խորհրդատվությունը կարող է խիստ օգտակար լինել։

Խուսափե´ք սթրեսներից, վերահսկեք Ձեր հոգեհուզական վիճակը, պահպանեք քնի և հանգստի հիգիենան։

 Խուսափե´ք վնասվածքներից

Աշխատեք չվնասել (կտրել, հարվածել, այրել և այլն) մաշկը և հարակից հյուսվածքները, քանի որ այդ դեպքում բշտագոյացման գործընթացը կարող է վերսկսվել նոր թափով։

Խուսափե´ք վարակական հիվանդություններից

Խուսափե´ք մաշկային (նաև սուր շնչառական կամ այլ բնույթի) վարակական հիվանդություններից։ Բանն այն է, որ Ձեր մաշկի ամբողջականությունը խախտված է (էրոզիաներ, խոցեր և այլն) և երկրորդային վարակներուվ հիվանդանալու հավանականությունը շատ մեծ է։

Ավելին, այն պատրաստուկները, որոնք կիրառվում են պեմֆիգուսի բուժման դեպքում, ունեն իմունաճնշիչ ազդեցություն (այո, անհրաժեշտաբար, սակայն այդուամենայնիվ ընկճում են Ձեր օրգանիզմի հակազդեցության մեխանիզմները` դարձնելով այն անպաշտպան)։

Երկրորդային վարակներուվ հիվանդանալու հավանականությունը նվազեցնելու նպատակով մաքուր պահեք ախտահարման օջախները (կիրառեք տեղային ազդեցության հականեխիչ պատրաստուկներ և այլն)։

Հիշե´ք, Ձեր բուժման գործընթացն աներևակայելիորեն երկար է

Հարմարվեք այն մտքի հետ, որ շատ երկար ժամանակ է Ձեզ պահանջվելու (ամիսներ և տարիներ), մինչև գործընթացը դառնա վերահսկելի։ Վստահ եղեք սակայն, որ Ձեր համբերությունն ի վերջո վարձատրվելու է` այն դառնալու է վերահսկելի։

Հոգ տարեք Ձեր բերանի խոռոչի մասին

Դուք արդեն գիտեք, անշուշտ, որ մեծ մասամբ պեմֆիգուսը սկսվում է բերանի խոռոչից։ Բշտերի, էրոզիաների, խոցերի, ստոմատիտի և այլ նմանօրինակ դեպքերում աշխատեք էլ ավելի չվնասեք բերանի խոռոչի լորձաթաղանթը։

Կծու, թթու, աղի և քաղցր կերակուրը Ձեզ հակացուցված է։ Կերեք փափուկ, ոչ կոշտ սննդամթերք և ոչ շատ տաք կերակուր։

Խուսափեք նարնջի, թուրինջի և խնձորի հյութերից, թարմ մրգերից ու բանջարեղենից, շատ տաք սուրճից ու թեյից, թունդ և բարկ հեղուկներից, պինդ հատապտուղներից։ Դրանք կարող են վնասել բերանի խոռոչի լորձաթաղանթը և խթանել բշտագոյացումը։

Պահպանե´ք բերանի խոռոչի հիգիենայի կանոնները (մաքուր պահեք բերանի խոռոչը)։ Մաքրեք ատամները փափուկ ատամի խոզանակով, գրգռիչ նյութեր չպարունակող ատամի մածուկով, ողողեք բերանի խոռոչը չգրգռող հեղուկներով (հարցրե´ք Ձեր մաշկաբանին և ատամնաբույժին, հնարավոր է նրանք ժամանակավորապես հակացավային պատրաստուկներ նույնպես նշանակեն)։

Ուշադրություն դարձրե´ք Ձեր շուրջակնակապճային շրջանին և աչքերին

Բշտերը կարող են տեղակայվել ամենուր, այդ թվում և շուրջակնակապճային հատվածում, կոպեզրերին և այլն։ Այդ դեպքում անջատվում է մեծ քանակությամբ հյուսվածքային հեղուկ, ձևավորվում են կեղևներ, լույսի հանդեպ գերզգայունություն է զարգանում։

Այս իսկ պատճառով խորհուրդ է տրվում ոսպնյակների փոխարեն ակնոցներ կրել, ընդ որում ցանկալի է, որ նրանք արևապաշտպան հատկանիշներ ունենան (լուսազգայունությունը նվազեցնելու նպատակով)։

Անհրաժեշտության դեպքում դիմե´ք ակնաբույժի։

Խուսափե´ք արևի ճառագայթներից և հեռու մնացե´ք ջերմության աղբյուրներից

Այս հորդորը հատկապես տեղին է այն դեպքում, երբ Դուք տառապում եք թերթաձև պեմֆիգուսով կամ վերջինիս ենթատեսակներով և կամ դեղամիջոցներով մակածված պեմֆիգուսով։ Արևի ճառագայթները և ջերմությունը հանձնարարելի չեն պեմֆիգուսի դեպքում և սրացնում են գործընթացը։

Կապ պահպանե´ք պեմֆիգուսով այլ հիվանդների հետ

Կապ հաստատե´ք պեմֆիգուսով հիվանդների հետ, կիսվեք Ձեր փորձառությամբ, որը հոգեբանորեն սատարում է և ուժ ներշնչում։ Նրանք ոչ թե դժբախտության, այլ հուսադրման ընկերներ են։

Վերջում

Այո, պեմֆիգուսով հիվանդների հետ կապ հաստատելը կարևոր է։ Սակայն առավել կարևորը Ձեր մաշկաբանի հետ կապն է։ Նա կընտրի և կգտնի Ձեր համար այն պատրաստուկը և այն դեղաչափը, որոնք կաշխատեն Ձեր օրգանիզմում (բոլոր պատրաստուկներն ու միևնույն չափորոշված դեղաչափերը չեն, որ բոլորին կարող են օգնել)։

Ձեր մաշկաբանը կարող է կանխել նաև դեղամիջոցների հնարավոր կողմնակի արդյունքները։

Ամենավերջում

Հիշե´ք, պեմֆիգուսը դատավճիռ չէ, այն ակտիվորեն գործելու հրահանգ է։

Այսօրվանից այդ գործընթացը Ձեր օրգանիզմում դառնում է այլևս վերահսկելի։

 

Խաչիկ. Մ. Խաչիկյան

բ.գ.դ., պրոֆեսոր,

ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ,

պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ ասոցիացիայի նախագահ,

հեռ.`+374 (91) 406151, 

E-mail: [email protected]

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top