Սուբկորնեալ պուստուլոզ (Խ.Մ. Խաչիկյան)

Սնեդդոնուիլ-Կինսոնի սուբկորնեալ պուստուլոզ

Սահ­մա­նու­մը

Սնեդդոն-Ուիլ­կին­սո­նի են­թաեղ­ջե­րա­յին պուս­տու­լո­զը (ՍՈ­ՒԵՊ, subcorneal pustular dermatosis Sneddon—Wil­kin­son) հեր­­պե­սան­ման ներ­վեր­նա­մաշ­կա­յին մաշ­կախ­տե­րի շար­քի` մաշ­­կի խրոնիկական կրկնվող հի­վան­դութ­յուն է։

­Հա­ճախ հի­վան­դա­նում են կա­նայք 30–60 տա­րե­կա­նում։

Կլի­նի­կան

ՍՈ­ՒԵՊ-ը դրսևորվում է են­թաեղ­ջե­րա­յին, մոնոմորֆ, ոչ մեծ չա­փե­րի (մինչև 1,5 սմ տ­րա­մագ­ծով), մա­կե­րե­սա­յին ձևաբանական տարրերով` ֆլիկտեններով (թառամած ծած­կով, շճա­թա­րա­խա­յին պա­րու­նա­կութ­յամբ բշտեր, ո­րոնք չո­րա­նում են` ա­ռա­ջաց­նե­լով կեղևներ, ո­րոնց հե­ռա­ցու­մից հե­տո մնում են գեր­գու­նա­կա­յին բծեր), ինչպես նաև մա­կե­րե­սա­յին թա­րա­խաբշ­տե­րով (շրջա­պատ­ված են բոր­բո­քա­յին պսա­կով), բշտե­րով և բշ­տիկ­նե­րով (ա­ճի և խմ­բա­վոր­ման մի­տում են ցու­ցա­բե­րում)։

Գոր­ծըն­թա­ցը տե­ղա­կայ­վում է ի­րա­նին, վեր­ջույթ­նե­րի ծա­լիչ մա­կե­րես­նե­րին, պոր­տի շրջա­նում և այլն (ա­փե­րը, ներ­բան­նե­րը և բե­րա­նի խո­ռո­չի լոր­ձա­թա­ղան­թը չեն ախ­տա­հար­վում։

­Հի­վան­դի ընդ­հա­նուր վի­ճա­կը չի փո­փոխ­վում, քոր չի դիտ­վում, Նի­կոլս­կու ախ­տա­նի­շը բա­ցա­սա­կան է, կան­խա­տե­սու­մը` բա­րեն­պաստ։

Կրկնում­նե­րը հաճախ դիտվում են ամ­ռա­նը, տևում են 2–3 շա­բաթ, իսկ ախ­տա­դա­դար­նե­րը լինում են ոչ լիար­ժեք։

Գոր­ծըն­թա­ցը ապաճում է օ­ջա­խի կենտ­րո­նա­կան հատ­վա­ծից (ծայ­րա­մա­սում ա­ռա­ջա­նում են նոր տար­­րեր` ա­ղեղ­նե­րի և դ­րա­սանգ­նե­րի խայ­տաբ­ղետ, պոյ­կի­լո­դեր­­միկ, եզ­րա­զարդ պատ­­­­կեր­ներ ձևա­վո­րե­լով։

Լա­բո­րա­տոր ախ­տո­րո­շու­մը

Ման­րա­դի­տա­յին հե­տա­զո­տութ­յուն

Ներֆ­լիկ­տե­նա­յին հե­ղու­կում հայտ­նա­բեր­վում են գե­րա­զան­­­ցա­պես նեյտ­րո­ֆիլ­ներ (Տցանկի ականթոլիտիկ բջիջներ` ՏԱԲ-եր և էո­զի­նո­ֆիլ­ներ չեն հայտ­նա­բեր­վում)։

Հե­տա­զոտ­ման հյուս­վա­ծքա­բա­նա­կան մե­թոդ

ՍՈ­ՒԵՊ-ին բնո­րոշ են են­թաեղ­ջե­րա­յին սպոն­գիո­ֆորմ թա­րա­խաբշ­տե­րը, սպոն­գիո­զը (ար­տաբջ­ջա­յին այ­տուց) և վա­կուո­լի­զա­ցու­մը (ներբջ­ջա­յին այ­տուց)։

Տար­բե­րա­կիչ ախ­տո­րո­շու­մը

Դյու­րին­գի հեր­պե­սան­ման մաշ­կա­բորբ

ԴՀՄ­-ի դեպքում բշտե­րը ա­վե­լի խո­րն են (են­թա­վեր­նա­մաշ­կա­յին), այն դեպքում, երբ ՍՈ­ՒԵՊ-ի դեպքում` մա­կե­րե­սա­յին (են­թաեղ­ջե­րա­յին):

Ի տար­բե­րութ­յուն ԴՀՄ­-ի՝ ՍՈ­ՒԵՊ-ին բնորոշ չեն իս­կա­կան բազ­մա­ձևու­թ­յունը (ընդ­հա­կա­ռա­կը՝ առ­կա են մի­այն միաձև ֆլիկ­տեն­ներ), սուբյեկտիվ երևույթները (քո­ր, այ­րո­ց և այլն), ար­յան մեջ և բշ­տա­յին հե­ղու­կում` էո­զի­նո­ֆի­լիան։

Գու­ժե­րո-Հեյ­լի-Հեյ­լիի խրոնիկական ըն­տա­նե­կան բա­րո­րակ բշտախտ (ԳՀՀԽԸԲԲ)

ԳՀՀԽԸԲԲ-ի դեպքում բշտե­րն ավելի խո­րն են տեղակայված (են­թա­վեր­նա­մաշ­կա­յին), քան ՍՈ­ՒԵՊ-ի դեպքում (մա­կե­րե­սա­յին` ներ­վեր­նա­մաշկա­յին):

Ի տար­բե­րութ­յուն ՍՈ­ՒԵՊ-ի՝ ԳՀՀԽԸԲԲ-ի դեպքում գոր­ծըն­թա­ցը տե­ղա­կայ­վում է մաշ­կի բնա­կան ծալ­քե­րի շրջա­նում (ա­ճու­կա­յին, ա­նու­թա­յին, են­թակրծ­քա­յին և այլն), վզի կողմ­նա­յին մա­կե­րես­նե­րին, պարանոցին։

Պատռ­ված բշտե­րի տե­ղում ա­ռա­ջա­նում են ու­ղե­ղի գա­լար­ներ հի­շեց­նող (գա­լա­րուն), ճա­քե­րով պատ­ված է­րո­զիվ վա­հա­նակ­ներ (ՍՈ­ՒԵՊ-ին բա­ցար­ձա­կա­պես բնո­րոշ չէ)։

Նի­կոլս­կու ախ­տա­նի­շը հազ­վա­դեպ կա­րող է լի­նել դրա­կան (սուր շրջա­նում և միայն բշտե­րի հա­րա­կից հատ­ված­նե­րում)։

Եր­բեմն ան­գամ ՏԱԲ-եր են հայտ­նա­բեր­վում, ո­րոնք, սա­կայն, ձևա­խեղ­ված չեն լի­նում։

Հեբ­րա­յի հեր­պե­սան­ման իմ­պե­տի­գո

Հեբ­րա­յի հեր­պե­սան­ման իմ­պե­տի­գոն (պսո­րիա­զի­ֆորմ պուս­­տու­լո­զի տա­րա­տե­սակ) հա­ճախ միայն հղի­նե­րի շրջա­նում է հայտ­­նա­բեր­վում։ Ար­տա­հայտ­վում է թա­րա­խա­բշտա­յին տար­րե­րով, հի­պո­կալ­ցիե­միա­յով և տե­տա­նիա­յով (մեծ մա­հա­ցութ­յուն)։

Էնդր­յու­սի պուս­տու­լոզ բակ­տե­րիդ

Էնդր­յու­սի պուս­տու­լոզ բակ­տե­րի­դի դեպքում (պսո­րիա­զի­ֆորմ մաշ­կախտերի շարք) գե­րա­կա­յող ձևա­բա­նա­կան տար­րե­րը ա­փե­րի և ներ­բան­նե­րի թա­րա­խաբշ­տե­րն են (ի տար­բե­րութ­յուն Հալոպպո­յի կա­յուն, թա­րա­խա­յին ակ­րո­դեր­մա­տի­տի՝ տեղակայվում է ա­փե­րի կենտ­րո­նա­կան մա­սում և ներ­բան­նե­րի կա­մա­րի շրջա­նում), որոնք տե­ղա­կայ­վում են փշաձև բջիջ­նե­րի շեր­տում կամ ա­վե­լի ցած (բայց ոչ են­թաեղ­ջե­րա­յին հատ­վա­ծում)։ Նրանք հա­մա­չափ են, ստե­րիլ և միա­վոր­ման հա­կում չեն ցու­ցա­բե­րում։

Հստակ կապ է ար­ձա­նագր­վում ֆո­կալ վա­րա­կի հետ։

Է­րի­թե­մա­յին բշտախտ (ԷԲ)

Ի տար­բե­րութ­յուն ՍՈ­ՒԵՊ-ի՝ ԷԲ-ն բ­նո­րոշ­վում է բե­րա­նի խո­­ռո­չի լոր­ձա­թա­ղան­թի ախ­տա­հա­րու­մով, Նի­կոլս­կու դրա­կան ախ­տա­նի­շով, քսուք-դրոշմ­նե­րում ՏԱԲ-ե­րի հայտ­նա­բե­րու­մով, են­թաեղ­ջե­րա­յին ականթոլիզով, ֆո­լի­կու­լա­յին հի­պեր­կե­րա­տո­զով, IgG-հա­կա­մար­մին­նե­րի և կոմպ­լե­մեն­տի С3-բա­ղադ­րի­չի նստված­քա­շեր­տե­րի առ­կա­յութ­յամբ (ուղիղ ԻՖՌ), ԴՍԳ-1-ի և ԴՍԳ-3-ի հան­դեպ ար­տադր­վող IgG-հա­կա­մար­մին­նե­րի (ԻՖՎ) և 230 կԴա ու 190 կԴա մո­լե­կու­լա­յին կշռով պրո­տեին­նե­րի հան­դեպ ար­տադր­վող շրջա­նա­ռող IgG-հա­կա­մար­մին­նե­րի հայտ­նա­բե­րու­մով (ի­մու­նաբ­լո­թինգ)։

 

Խաչիկ. Մ. Խաչիկյան

բ.գ.դ., պրոֆեսոր,

ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ,

պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ ասոցիացիայի նախագահ,

հեռ.`+374 (91) 406151, 

E-mail: [email protected]

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top