ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿ
«ԵՐԵՎԱՆՅԱՆ V ԴԵՐՄԱՏՈՍԿՈՊԻԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ»
ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ XIV ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնը և պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան
մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիան հայտնում են‚ որ 2023 թվականի նոյեմբերի 4-ին (շաբաթ)‚ ժամը 12:30-ին (գրանցումը` ժամը 11։30-ից) կկայանա «Երևանյան V դերմատոսկոպիական ընթերցումներ» մաշկավեներաբանների միջազգային XIV գիտագործնական համաժողովը։
Միջոցառման անցկացման վայրը` ք. Երևան‚ Կորյունի 2‚ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան‚ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի անվան լսարան։
Կներկայացվեն դասախոսություններ և զեկույցներ մաշկավեներաբանության և դերմատոսկոպիայի բազմաթիվ կարևորագույն և արդիական թեմաներով, մասնավորապես՝ «Քորը մաշկի նորագոյացությունների դեպքում. դերմատոսկոպիայից մինչև պսիխոսոմատիկա», «Հոգեմաշկաբանական խախտումների համակարգը. հոգեբույժի տեսակետը», «Բորբոքային մաշկախտերի հիմնական ախտահյուսվածքաբանական ռեակցիաները և կարևորագույն դերմատոսկոպիական պատտերնների հետ դրանց համահարաբերակցությունը», «Կալցինևրինի տեղային ինհիբիտորների նկատմամբ զգայուն մաշկախտերի դերմատոսկոպիան», «Հազվագյուտ և ատիպիկ մաշկախտեր‚ կլինիկական քննարկում. հետևելով պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի պատգամներին», «Սեռական մաշկախտեր. դերմատոսկոպիայից մինչև բուժում», «Մաշկի նախադաշտանային ախտաբանություն» և շատ այլն։
Համաժողովը կսկվի երաժշտական նախերգանքով. ուվերտյուրան կկատարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները (ժամը 11։30-ից մինչև 12։30)։
Համաժողովի ծրագիրը կներկայացվի հաջորդիվ։
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան)‚
- Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա (նախագահ՝ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան)։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Երևանյան հինգերորդ դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային XIV գիտագործնական համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է ԳՐԱՆՑՎԵԼ՝ նամակ ուղարկելով պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանի էլեկտրոնային հասցեին ([email protected]), նշելով՝ համաժողովի աշխատանքներին մասնակցության հայտ։ Գրանցման արձանագրման մասին Դուք կստանաք պատասխան էլեկտրոնային նամակ։ Շարադրյալն անհրաժեշտ է մասնակիցների համար նախապես ԱՆՎԱՆԱԿԱՆ ԲԵՅՋ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ պատրաստելու ու ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ նախապատրաստման նպատակով։ XIV ֆորումի մասնակցությունն անվճար է։ Հորդորում ենք մինչև 2023 թ. հոկտեմբերի 25-ը հաստատել XIV համաժողովին Ձեր մասնակցությունը։
ՀՐԱՎԻՐՎԱԾ ԲԱՆԱԽՈՍՆԵՐ
ԱՆԴՐԵՅ ՆԻԿՈԼԱՅԻ ԼՎՈՎ
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՌԴ ԱՆ Մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի պետական գիտական կենտրոնի
գիտա-կլինիկական աշխատանքների գծով փոխտնօրեն‚ Կենտրոնական ֆեդերալ շրջանի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի գծով գլխավոր մասնագետ‚
«Մաշկաբանության և վեներոլոգիայի բանբեր» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ
(ք. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)
ԱՆՆԱ ՎԱԼԵՆՏԻՆԻ ՄԻՉԵՆԿՈ
Բժշկական գիտությունների թեկնածու‚
ՌԴ նախագահի գործերի կառավարման Կենտրոնական պետական բժշկական ակադեմիայի
մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի դոցենտ,
Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի ԲԳԿ բժիշկ-դերմատովեներոլոգ,
Դերմատոսկոպիայի միջազգային ընկերակցության կառավարչության անդամ
(ք. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)
ԳԵՆԱԴԻ ՎԻԿՏՈՐԻ ԴՐԱԳՈՒՆ
Գիտահետազոտական կենտրոնի մաշկաբանության կլինիկայի բաժանմունքի վարիչ‚
Ռուսաստանի մաշկաբանության ազգային սերվերի խմբագրական կոլեգիայի անդամ‚
Դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման ռուսական ընկերակցության փորձագետ‚
«Ոսկե դերմատոսկոպ» համառուսական մրցանակի դափնեկիր
(ք. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)
ՄԻԽԱՅԻԼ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՈՒՍՏԻՆՈՎ
ՌԴ ՆԳՆ թիվ 2 Կենտրոնական պոլիկլինիկայի մաշկավեներաբանական բաժանմունքի վարիչ,
ՌԴ ԲԳԱ «Հիմնարար մաշկավեներաբանություն և կոսմետոլոգիա» բաժնի խորհրդատու,
դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման ռուսական ընկերակցության վարչության անդամ,
պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի պատվավոր անդամ
(ք. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)
ԴՄԻՏՐԻ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՌՈՄԱՆՈՎ
Բժշկական գիտությունների դոկտոր,
Ի.Մ. Սեչենովի անվան Մոսկովյան առաջին պետական բժշկական համալսարանի (Սեչենովյան համալսարան)
հոգեբուժության և հոգեսոմատիկայի ամբիոնի պրոֆեսոր
(ք. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)
ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Նախագահ՝
ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ,
պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և
մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի հիմնադիր նախագահ՝ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան
(հեռ.՝ +374-91-406151, e-mail: [email protected])
Փոխնախագահներ՝
ՄՄՕԱԱ պատվավոր անդամ` պրոֆ. Ա.Վ. Աստվածատրյան
(հեռ.՝ 091-417328, [email protected]),
ՄՄՕԱԱ պատվավոր անդամ` բ.գ.թ. Ա.Մ. Մկրտիչյան
(հեռ.՝ 091-405369; [email protected])
Մոդերատորներ`
Պրոֆեսոր՝ Անդրեյ Նիկոլայի Լվով
(մաշկավեներաբանության սեկցիա),
Միխայիլ Վլադիմիրի Ուստինով
(դերմատոսկոպիայի սեկցիա)
ԿԱԶՄԿՈՄԻՏԵ
Պատասխանատուներ՝
ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության
ազգային կենտրոնի ուսումնական կենտրոնի ղեկավար`
Կ.Ա. Վարդանյան
(հեռ.՝ 099-544432; [email protected]),
ՄՄՕԱԱ և ՄՀԱ անդամ‚ մաշկավեներաբան`
Ա.Հ. Հակոբյան (հեռ.՝ 093-606068; [email protected])
Անդամներ՝
Աննա Աղաջանյան
Անուշ Գոմցյան
Լուսինե Հարությունյան
Անի Կիրակոս
Քրիստինե Մկրտչյան
Լուսինե Ամիրխանյան