Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության եվ մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի «Երևանյան չորրորդ դերմատոսկոպիական ընթերցումներ» տասներեքերորդ միջազգային ֆորումի հաշվետվություն (պոստ-ռելիզ)
(նախագահ՝ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան)
Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի XIII միջազգային գիտագործնական համաժողովը («Երևանյան չորրորդ դերմատոսկոպիական ընթերցումներ») տեղի ունեցավ 2023 թվականի ապրիլի 1-ին` Իզմիրլյան բժշկական կենտրոնում։
Համաժողովին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության‚ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի Հանրապետության շուրջ 250 մաշկավեներաբաններ‚ դերմատոսկոպիստներ‚ տրիխոսկոպիստներ‚ դերմատոօնկոլոգներ‚ բժիշկ-կոսմետոլոգներ։
Միջոցառման կազմակերպիչներն էին` պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիան և ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնը (ասոցիացիայի նախագահ և ամբիոնի վարիչ` բժշկ. գիտ. դոկտ., պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյան)։
Բացման խոսքով հյուրերին ողջունեց ֆորումի նախագահ` պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյանը։
Ներկայացվեցին հետևյալ աշխատանքները`
- «Մաշկի ոչ մելանոցիտային ուռուցքների դերմատոսկոպիան‚ ներածություն» (Ի.Լ. Շլիվկո)‚
- «Ցիլինդրոմա‚ սպիրադենոմա‚ ցիլինդրոմայից‚ սպիրադենոմայից և սպիրադենոցիլինդրոմայից չարորակ նորագոյացություններ» (Մ.Վ. Ուստինով)‚
- «Պորոմա և պորոկարցինոմա» (Օ.Ե. Գարանինա)‚
- «Հիդրադենոմա և հիդրադենոկարցինոմա » (Ի.Լ. Շլիվկո)‚
- «Պտկիկային սիրինգոցիստադենոմա և պտկիկային սիրինգոցիստկարցինոմա» (Ն.Ս. Սիրմայս)‚
- «Մաշկի էկրին ուռուցքների ախտահյուսվածքաբանությունը» (Կ.Ս. Կորչագինա)‚
- «Ուշացած նեյրոսիֆիլիս. Ախտորոշումը‚ ընթացքը‚ բուժման դժվարությունները» (.Ի. Սուրգանովա, Ն.Կ. Լեվչիկ)‚
- «Մաշկի քսերոզ. Տեսությունը և պրակտիկան մաշկաբանական ընդունելության դեպքում» (Մ.Վ. Ուստինով)‚
- «Առաջնային սիֆիլիսի ընթացքի առանձնահատկությունները ժամանակակից պայմաններում» (Վ.Ի. Սուրգանովա)‚
- «Բերանի լորձաթաղանթի մաշկաբանական ախտաբանության ուսումնասիրությունը» (Խ.Մ. Խաչիկյան)‚
- «Լենտիգո-մելանոմա» (Ա.Պ. Թոփչյան)‚
- «Մաշկաբանական կոլեյդոսկոպ» (Ա. Չոփուրյան)‚
- «Հղիության մաշկախտեր‚ հարցի ժամանակակից պատկերացումը» (Անուշ Գոմցյան)‚
- «Անդրմանուշակագույն ճառագայթման դեմ ժամանակակից պայքարը» (Անի Կիրակոս)։
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյանը։