2022-11-05 14:00

ՄՄՕԱԱ XII ֆորումի հաշվետվություն

Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի «Երևանյան երրորդ դերմատոսկոպիական ընթերցումներ» տասներկուերորդ միջազգային ֆորումի հաշվետվություն (պոստ-ռելիզ)

(նախագահ՝ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան)

Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի XII միջազգային գիտագործնական համաժողովը («Երևանյան երրորդ դերմատոսկոպիական ընթերցումներ») տեղի ունեցավ 2022 թվականի նոյեմբերի 5-ին` Իզմիրլյան բժշկական կենտրոնում։

Համաժողովին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության‚ Ռուսաստանի Դաշնության‚ Ուկրաինայի և Բելառուսի Հանրապետության 250 մաշկավեներաբաններ‚ դերմատոսկոպիստներ‚ տրիխոսկոպիստներ‚ պոդոլոգներ‚ դերմատոօնկոլոգներ‚ բժիշկ-կոսմետոլոգներ և այլ մասնագիտությունների բժիշկներ։

Միջոցառման կազմակերպիչներն էին` պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիան և ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնը (ասոցիացիայի նախագահ և ամբիոնի վարիչ` բժշկ. գիտ. դոկտ., պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյան)։

Բացման խոսքով հյուրերին ողջունեց ֆորումի նախագահ` պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյանը։ Նա հույս հայտնեց‚ որ չնայած քաղաքական ոչ բարվոք մթնոլորտին‚ մասնակից երկրների ներկայացուցիչների միջև գիտական կապերն այսուհետ ևս կշարունակվեն ու կզարգանան‚ իսկ ֆորումն ինքնին մաշկավեներաբանության և էսթետիկական բժշկության զարգացման մեջ մեծ ներդրում կլինի։ Այն հնարավորություն կընձեռի հայ բժիշկներին հեշտությամբ ինտեգրվել միջազգային մաշկավեներաբանական հանրույթի աշխատանքներին։

Համաժողովի բացման կապակցությամբ հյուրերին ողջունեցին նաև ֆորումի փոխնախագահներ` պրոֆեսոր Ա. Վ. Աստվածատրյանը և  բժշկական գիտությունների թեկնածու Ա. Մ. Մկրտիչյանը‚ որոնք մասնակիցներին բեղմնավոր աշխատանք մաղթեցին։

Համաժողովի բանախոսներն էին՝

  • բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Մարտինի Խաչիկյանը,
  • Միխայիլ Վլադիմիրի Ուստինովը (ՌԴ ՆԳՆ թիվ 2 Կենտրոնական պոլիկլինիկայի մաշկավեներաբանական բաժանմունքի վարիչ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի «Հիմնարար մաշկավեներաբանություն և կոսմետոլոգիա» բաժնի խորհրդատու, դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման ռուսական ընկերակցության վարչության անդամ, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի պատվավոր անդամ‚ ք. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)
  • Գենադի Վիկտորովիչ Դրագունը (Մաշկավեներափանության գիտահետազոտական կենտրոնի մաշկաբանության կլինիկայի բաժանմունքի վարիչ‚ Ռուսաստանի մաշկաբանության ազգային սերվերի խմբագրական կոլեգիայի անդամ‚ Դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման ռուսական ընկերակցության փորձագետ‚ «Ոսկե դերմատոսկոպ» համառուսական մրցանակի դափնեկիր‚ ք. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)‚
  • Միխայիլ Վյաչեսլավի Գուսարովը (Մաշկավեներաբան‚ EADV, AAD, EADO, IDS անդամ‚ Սանկտ-Պետերբուրգի Հյուսիս-Արևմտյան պետական բժշկական համալսարանի Հասարակական առողջության և առողջապահության կառավարման ամբիոնի ասպիրանտ‚ ք. Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն)‚
  • Եկատերինա Չերնիշը (մաշկավեներաբան‚ բժշկական գիտությունների թեկնածու‚ L’estetik ընկերության առաջատար մարզիչ‚ ք. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)
  • Անահիտ Պավելի Թոփչյանը (Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի ասիստենտ, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի անդամ, ՀՀ ԱՆ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի մաշկավեներաբան, դերմատոսկոպիստ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն)‚
  • Արմինե Հակոբի Հակոբյանը (պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի անդամ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն)
  • Դավիթ Անուշավանի Հարությունյանը («Դավիդյանց պոլիկլինիկաներ» ՍՊԸ մաշկավեներաբան, EADV‚ EADO և Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի  և պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի անդամ‚ ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն)‚
  • Էդուարդ Արկադիի Ավագյանը («Կոսմոլաբ» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի փոխտնօրեն, Էսթետիկ բժշկության և մաշկաբանության հայկական ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի անդամ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն)‚
  • Հայկ Թորոսյանը (պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի անդամ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն)‚
  • Նարինե Ասլանյանը («MontRoughe» բժշկական էսթետիկ կենտրոնի և COSMOLAB Էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի մաշկավեներաբան‚ բժիշկ-կոսմետոլոգ‚ ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն)։

 

Միջազգային և հայրենական բանախոսները ներկայացրեցին 12 աշխատանք մաշկավեներաբանության և էսթետիկական բժշկության արդի խնդիրների վերաբերյալ`

  • Մ.Վ. Ուստինովը ներկայացրեց «Տափակ-բջջային քաղցկեղ‚ ախտորոշման առանձնահատկությունները» և «Մաշկախտների ադյուվանտային բուժման ռուսական փորձը»‚
  • Գ.Վ. Դրագունը` «Սեռական մաշկախտերի դերմատոսկոպիական սեմիոտիկան»‚
  • Մ.Վ. Գուսարովը՝ «Արևային լենտիգո‚ սեբորեային կերատոզ‚ լիխենոիդ կերատոզ»‚
  • Եկատերինա Չերնիշը` «Վերնամաշկային հետբորբոքային գերգունակավորման շտկման նոր ուղղությունները»‚
  • Հ.Մ. Թորոսյանը և Ա.Հ. Հակոբյանը՝ «Միկրոբիոմի դերը կորյակային հիվանդության ախտածագման մեջ‚ բուժման ժամանակակից մոտեցումները»‚
  • պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը և Ա.Պ. Թոփչյանը` «Բազալ բջջային քաղցկեղ‚ կլինիկական և դերմատոսկոպիական ախտորոշման առանձնահատկությունները»‚
  • Դ.Ա. Հարությունյանը՝ «Պսորիազի մասին գիտության պատմությունը և պսորիազի բուժման ժամանակագրությունը»‚
  • Է.Ա. Ավագյանը` «Պան-JAK-կինազների ինհիբիտորներ և JAK-կինազների սելեկտիվ ինհիբիտորներ‚ մաշկաբանության մեջ դրանց կիրառման հեռանկարները»‚
  • Ն. Ասլանյանը` «Բիոռեվիտալիզացիա‚ առանց հանգույցիկների‚ ակնհայտն անհավանական ժամանակակից կոսմետոլոգիայում» պրեզենտացիաները։

Կազմակերպվեց նաև դեղամիջոցների‚ ախտորոշման և հսկման միջոցների‚ բժշկական և լաբորատոր սարքավորումների‚ բժշկական տեխնիկայի թեմատիկ ցուցահանդես‚ որին մասնակցել էին` «ԱՀՀ» կորպորացիան‚ «RA by doctor Rita Azadian»‚ «La Roche-Posay»‚ «Ալֆա Ֆարմ»‚ «Վիկտորիա Քոնսալթինգ»‚ «Ադամո»‚ «Պիկվար» ընկերությունները‚ «Մեդէսթ» էսթետիկական բժշկության և կոսմետոլոգիայի կլինիկան։

Համաժողովի ավարտին պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին, կազմակերպիչներին, աջակիցներին, մեկենասներին, գործընկերներին և ներկաներին ակտիվ մասնակցության համար։ Բարձր գնահատելով հյուրերի մասնագիտական գործունեությունը, Հայաստանի Հանրապետության‚ Ռուսաստանի Դաշնության‚ Ուկրաինայի և Բելառուսի Հանրապետության մաշկաբանական հանրույթների միջև կապի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված ջանքերը` Գենադի Վիկտորովիչ Դրագունը և Միխայիլ Վյաչեսլավի Գուսարովը արժանացան պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի պատվավոր անդամի կոչման։

***

Մինչ նոր հանդիպում` պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի XIII ֆորումին։

 

հեռ. +374-91-406151,

e-mail: [email protected]

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top