ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆԱՄԱԿ
«ԵՐԵՎԱՆՅԱՆ VI ԴԵՐՄԱՏՈՍԿՈՊԻԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ XV ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնը և պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիան (ՄՄՕԱԱ) հայտնում են‚ որ 2024 թվականի ապրիլի 13-ին (շաբաթ) կկայանա «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային հոբելյանական XV գիտագործնական համաժողովը և ամբիոնի վարիչ‚ պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյանի «Մաշկավեներաբանություն» երկհատորյա դասագրքի շնորհանդեսը։
Միջոցառման անցկացման վայրը` ք. Երևան‚ Կորյունի 2‚ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճ (կարմիր սրահ)։
Գրանցումը` ժամը 11։00-ից։
Սկիզբը` ժամը 12։00-ին։
Ավարտը` ժամը 18։00-ին։
Շնորհանդեսը` ֆորումի ընթացքում‚ համատեքստային։
Համաժողովին մասնակցությունն անվճար է։
Համաժողովը գիտելիքների ընդարձակման և փոխանակության‚ անհատական և մասնագիտական աճի հիանալի հնարավորություն է։
Դուք կհանդիպեք մասնագիտության գաղափարական առաջամարտիկների հետ։ Մաշկաբանների համաշխարհային հանրույթի հայտնի ներկայացուցիչները կծանոթացնեն Ձեզ մասնագիտության առաջավոր գիտական կոնտենտի` վերջին հետազոտությունների արդյունքների‚ գիտությունից բխող ու շարունակաբար լրամշակվող լավագույն կլինիկական և գործնական մոտեցումների հետ։
Ցուցահանդեսում Դուք կծանոթանաք առաջավոր բժշկական տեխնոլոգիաների‚ կոսմետոլոգիական արտադրանքի ու նոր ծառայությունների հետ։
Գիտելիքը չի մնում նույն տեղում։ Այն փոփոխվում է։ Մասնակցե´ք ֆորումի աշխատանքներին և փոխեք այն։
ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ`
- ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ` պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան)‚
- Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ (նախագահ` պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան)‚
- Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն (տնօրեն` Հ.Ա. Հովհաննիսյան)։
ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ`
- պատվավոր նախագահ՝ ԵՊԲՀ ռեկտոր‚ պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյան,
- նախագահ` պրոֆեսոր Խաչիկ Մարտինի Խաչիկյան (հեռ.՝ +374-91-406151, e-mail: [email protected]),
- փոխնախագահ` ՀՀ ԱՆ ԱՄԱԿ տնօրեն Հովհաննես Արտաշեսի Հովհաննիսյան (հեռ.՝ 094-499412, [email protected])‚
- փոխնախագահ` պրոֆեսոր Արմեն Վիլենի Աստվածատրյան (հեռ.՝ 091-417328, [email protected])‚
- փոխնախագահ` բժշկ. գիտ. թեկնածու Արամ Միխայիլի Մկրտիչյան (հեռ.՝ 091-405369; [email protected]),
- կազմակերպիչ՝ Ա.Պ. Թոփչյան (հեռ.՝ 098-747757; [email protected]),
- կազմակերպիչ՝ Ա.Հ. Հակոբյան (հեռ.՝ 093-606068; [email protected])։
ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
«Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային հոբելյանական XV գիտագործնական համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է ԳՐԱՆՑՎԵԼ՝ նամակ ուղարկելով պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանի էլեկտրոնային հասցեին, նշելով՝ համաժողովի աշխատանքներին մասնակցության հայտ։ Գրանցման արձանագրման մասին Դուք կստանաք պատասխան էլեկտրոնային նամակ։
Շարադրյալն անհրաժեշտ է մասնակիցների համար նախապես ԱՆՎԱՆԱԿԱՆ ԲԵՅՋ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ պատրաստելու նպատակով։
Խնդրում ենք մինչև 2024 Թ. ԱՊՐԻԼԻ 4-Ը հաստատել XV հոբելյանական համաժողովին Ձեր մասնակցությունը։
Համաժողովի գրանցված մասնակիցների սերտիֆիկատները կտրվեն անմիջապես համաժողովի ավարտին։
Առայժմ պատրաստ են հետևյալ գրանցված անձանց սերտիֆիկատները (տե´ս կից ֆայլում)։
ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԷՔՍՊՈԶԻՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Համաժողովի էքսպոզիցիային մասնակցության մանրամասներին ծանոթացեք ՄՄՕԱԱ-ի կայքում` միջազգային միջոցառումների մասին հետևյալ հղմանը (https://armderm.am/mijazgayin-mijocarumner/) կամ դիմեք նախագահություն։
Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 5-ին։
ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՆԱԽՈՍՆԵՐԸ
ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՆԱԽՈՍՆԵՐԸ
ԱՆԴՐԵՅ ՆԻԿՈԼԱՅԻ ԼՎՈՎ
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ նախագահի գործերի կազմակերպման կենտրոնական պետական բժշկական ակադեմիայի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր‚ օրդինատուրայի և ասպիրանտուրայի բաժնի պետ‚ Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի բժշկական գիտակրթական կենտրոնի գլխավոր գիտաշխատող‚ մաշկաբանների և հոգեբույժների եվրոպական ընկերակցության կառավարման խորհրդի անդամ (ESDaP), միջազգային մաշկաբանական խորհրդի կոմիտեի անդամ (ESD), գերմանական մաշկաբանական ընկերացության թղթակից-անդամ (DDG)‚ մաշկաբանների և կոսմետոլոգների ազգային ալյանսի անդամ‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և ՄՄՕԱԱ կառավարման խորհդի անդամ (ք. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) |
|
ՎԻՏԱԼԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՕԽԼՈՊԿՈՎ
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բարձրագույն դպրոցի վաստակավոր աշխատակից‚ «Medsi Premium» ԲԿ մաշկավեներաբան-խորհրդատու |
|
ԱԼԵՔՍԵՅ ԴՄԻՏՐԻԻ ԳԵՏՄԱՆ
բժշկ. գիտ. թեկնածու, բարձրագույն որակավորման մաշկաբան-ուռուցքաբան‚ Տյումենի պետական բժշկական ակադեմիայի մաշկավեներաբանության ամբիոնի դերմատոսկոպիայի հիմունքներով դերմատոօնկոլոգիայի դասընթացի ղեկավար, NEO-Clinic հիվանդանոցի ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, «Մաշկի նորագոյացությունների դերմատոսկոպիան» գրքի հեղինակ, «Ոսկե դերմատոսկոպի» ազգային մրցանակի դափնեկիր, դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման ռուսաստանյան ընկերակցության փորձագիտական խմբի անդամ, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և ՄՄՕԱԱ պատվավոր անդամ (ք. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) |
|
ՄԻԽԱՅԻԼ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՈՒՍՏԻՆՈՎ
ՌԴ ՆԳՆ թիվ 2 Կենտրոնական պոլիկլինիկայի մաշկավեներաբանական բաժանմունքի վարիչ, ՌԴ ԲԳԱ «Հիմնարար մաշկավեներաբանություն և կոսմետոլոգիա» բաժնի խորհրդատու, դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման ռուսական ընկերակցության վարչության անդամ, «Ոսկե դերմատոսկոպի» ազգային մրցանակի դափնեկիր‚ մաշկավեներաբան-ուռուցքաբան‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և ՄՄՕԱԱ կառավարման խորհդի անդամ (ք. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) |
|
ՆԱՏԱԼՅԱ ՍԵՐԳԵՅԻ ՍԻՐՄԱՅՍ
բժշկ. գիտ. թեկնածու, ՌԴ հետդիպլոմային կրթության ակադեմիայի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի դոցենտ‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան Մ ՄՕԱԱ պատվավոր անդամ (ք. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) |
|
ԵԿԱՏԵՐԻՆԱ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԿԱՐՊՈՒՇԻՆԱ
բժշկ. գիտ. թեկնածու, մաշկավեներաբան‚ բժիշկ-կոսմետոլոգ‚ ՄՎԵԱ-ի անդամ (ք. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)
|
|
ԽԱՉԻԿ ՄԱՐՏԻՆԻ ԽԱՉԻԿՅԱՆ
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, ԱՄԱԿ տնօրենի գիտական գծով խորհրդատու‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ նախագահ (ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն) |
|
ԱՆԱՀԻՏ ՊԱՎԵԼԻ ԹՈՓՉՅԱՆ
Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի ասիստենտ, ԱՄԱԿ մաշկավեներաբան-դերմատոսկոպիստ‚ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի մաշկավեներաբան-դերմատոսկոպիստ‚ Մալետտի ԲԿ-ի մաշկավեներաբան-դերմատոսկոպիստ‚ Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ անդամ‚ Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամ, (ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն) |
|
|
ԱՆՈՒՇ ՀՈՎՍԵՓԻ ԳՈՄՑՅԱՆՄաշկավեներաբան‚
«Բլեյզ ԲԿ-ի» մաշկաբան-պոդոլոգ‚ Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ անդամ‚ Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամ, ՌԴ մաշկավեներաբանների և կոսմետոլոգների ազգային ալյանսի անդամ (ք. Գյումրի, Հայաստանի Հանրապետություն) |
ԼՈՒՍԻՆԵ ԿԱՄՈՅԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
Մաշկավեներաբան‚ Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ անդամ‚ Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամ (ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն) |
|
ԱՆՆԱ ԱՐԱՅԻԿԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ
Մաշկավեներաբան‚ Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ անդամ‚ Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամ (ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն)
|
|
ԱՆՆԱ ԱՐՄԵՆԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ
մաշկավեներաբան‚ բժիշկ կոսմետոլոգ‚ Մալետտի ԲԿ փոխտնօրեն (ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն)
|
|
ԿԱՐԻՆԵ ԳԱՌՆԻԿԻ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
մաշկավեներաբան‚ բժիշկ կոսմետոլոգ (ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն)
|
ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Գիտաժողովի լեզուները՝ հայերեն և ռուսերեն
11։00-12:00
- Մասնակիցների հաշվառում‚
- ուվերտյուրա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի սեպտետի կատարմամբ։
12։00-12:10
- Ֆորումի հանդիսավոր բացումը` ԵՊԲՀ ռեկտոր‚ պրոֆ. Ա.Ա. Մուրադյան
- Ողջույնի խոսք` ԵՊԲՀ մաշկաբանության և ՍՎ ամբիոնի վարիչ‚ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան
12։10-14:10 (յուրաքանչյուր ելույթը` 15-20 րոպե)
ԴԵՐՄԱՏՈՍԿՈՊԻԱՅԻ ՍԵԿՑԻԱ
Մոդերատորներ`
Մ.Վ. Ուստինով‚ Ա.Դ. Գետման‚ Խ.Մ. Խաչիկյան‚
Ա.Վ. Աստվածատրյան‚ Ա.Մ. Մկրտիչյան
- Ա.Դ. Գետման`
- «Օրոլաբիալ մելանոզ. դերմատոսկոպիան‚ տարբերակիչ ախտորոշումը‚ բուժման ուղղությունները» (А.Д. Гетьман։ “Оролабиальный меланоз: дерматоскопия, дифференциальная диагностика, направления лечения”)։
- Խ.Մ. Խաչիկյան`
- «Մելանոմայի դերմատոսկոպիական և ախտահյուսվածքաբանական առանձնահատկություններն ու դրանց համահարաբերակցությունը» (Х.М. Хачикян։ “Дерматоскопические и патогистологические особенности меланомы и их корреляция”)։
- Մ.Վ. Ուստինով`
- «Մելազմա. դերմատոսկոպիան և տարբերակիչ ախտորոշումը‚ բուժման ուղղությունները» (М.В. Устинов։ “Мелазма: дерматоскопия и дифференциальная диагностика, направления терапии”).
- Ն.Ս. Սիրմայս`
- «Սև ականթոզ‚ ձևերը‚ պատճառագիտությունը‚ դերմատոսկոպիական ախտորոշումը (Н.С. Сирмайс։ “Чёрный акантоз: формы, причины, дерматоскопическая диагностика”).
- Եկատերինա Կարպուշինա`
- «Նեյրոֆիբրոմատոզներ. դերմատոսկոպիայի հնարավորությունները տարբերակիչ ախտորոշման և թերապևտիկ պարադիգմայի մեջ» (Екатерина Карпушина: “Нейрофиброматозы: возможности дерматоскопии в дифференциальной диагностике и терапевтические парадигмы”).
- Ա.Պ. Թոփչյան`
- «Մաշկի գերազանցապես կապույտ նրբերանգների մելանոցիտային և ոչ մելանոցիտային գոյացությունների բարորակության և չարորակության դերմատոսկոպիական պրեդիկտորները» (“А.П. Топчян Дерматоскопические предикторы доброкачественности и злокачественности меланоцитарных и немеланоцитарных образований кожи преимущественно синего оттенка”)։
14։10-14:40
ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ
14։40-16:40 (յուրաքանչյուր ելույթը` 15-20 րոպե)
ՄԱՇԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՍԵԿՑԻԱ
Մոդերատորներ`
Ա.Ն. Լվով‚ Խ.Մ. Խաչիկյան‚ Հ.Ա. Հովհաննիսյան‚
Ա.Վ. Աստվածատրյան‚ Ա.Մ. Մկրտիչյան
- Վ.Ա. Օխլոպկով`
- «Սեբորեային մաշկաբորբ»` համագործակցելով LaRoche Posay-ի հետ (В.А. Охлопков։ “Себорейный дерматит”) – содействуя с LaRoche Posay.
- Ա.Ն. Լվով`
- «Առողջ մարդու մաշկի անձնագիրը‚ ռացիոնալ լուսապաշտպանություն. բժշկական և սոցիալական կարիքները‚ իրականությունը և նորորարությունները» (А.Н. Львов: “Паспорт кожи здорового человека и рациональная фотозащита: медицинская и социальная потребности, реалии и инновации”‚ на русском языке) + Alfa Pharm.
- Մ.Վ. Ուստինով`
- «Ֆոտոդերմատոզներ»` համագործակցելով LaRoche Posay-ի հետ (М.В. Устинов։ “Фотодерматозы”) – содействуя с LaRoche Posay.
- Լ.Կ. Ամիրխանյան՝
- «Մաշկի ֆիզիոլոգիական փոփոխությունները հղիության ժամանակ»` համագործակցելով InnovaPharm-ի հետ (“Физиологические изменения кожи при беременности”‚ на русском языке) – содействуя с InnovaPharm (A-cnotren).
- Ա.Հ. Գոմցյան՝
- «Պսորիազային օնիխոդիստրոֆիա. ժամանակակից պատկերացումները»` համագործակցելով Topicrem-ի հետ (“Псориатическая ониходистрофия: современные представления”‚ на русском языке) – содействуя с
- Ա.Ա. Աղաջանյան՝
- «Վասկուլիտներ. ժամանակակից պատկերացումները» (“Васкулиты: современные представления”‚ на русском языке).
16։40-17:40 (յուրաքանչյուր ելույթը` 15-20 րոպե)
ԲԺՇԿԱԿԱՆ ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱՅԻ ՍԵԿՑԻԱ
Մոդերատորներ`
Խ.Մ. Խաչիկյան‚ Ա.Վ. Աստվածատրյան‚ Ա.Մ. Մկրտիչյան
- Ա.Ա. Գասպարյան՝
- «Պոստակնե համախտանիշի բուժման ժամանակակից մոտեցումները» (А.А. Гаспарян: “Современные подходы к лечению постакне синдрома”).
- Կ.Գ. Շահվերդյան՝
- « Լայնացած ծակոտիների ախտաբանության շտկման ժամանակակից մոտեցումները» (К.Г. Шахвердян: “Современные подходы к коррекции патологии расширенных пор”).
20:00 – ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ԷՔՍՊՈԶԻՑԻԱ
Ցուցահանդեսի մասնակիցներ‚
ֆորումի աշխատանքներին աջակցության
հայտ ներկայացրած դեղագործական ձեռնարկություններ
- «La Roche-Posay» ընկերություն,
- «Մալետտի» ԲԿ,
- «Ալֆա Ֆարմ» ընկերություն‚
- «Selvert Thermal» ընկերություն,
- «Տոպիկրեմ» ընկերություն,
- «Vichy laboratoires» ընկերություն‚
- «Իննոֆարմա» ընկերություն։