ՊՐՈՖ. Հ.Ա. ՔԱԼԱՄՔԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԵՎ ՄԱՇԿԻ ՕՊՏԻԿԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ
XV ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
(«Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ»)
13 IV 2024 թ.
ՊՈՍՏ-ՌԵԼԻԶ
2024 թվականի ապրիլի 13-ին‚ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կարմիր դահլիճում տեղի լունեցավ պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի XV միջազգային գիտագործնական համաժողովը («Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ»)։
Համաժողովի աշխատանքներին գրանցվել էին շուրջ 300 մաշկավեներաբաններ‚ դերմատոսկոպիստներ‚ տրիխոսկոպիստներ‚ դերմատոօնկոլոգներ‚ բժիշկ-կոսմետոլոգներ‚ կլինիկական օրդինատորներ‚ ուսանողներ նաև այլ մասնագիտությունների բժիշկներ։
Միջոցառման կազմակերպիչներն էին`
- ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնը (ամբիոնի վարիչ` պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան)‚
- պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիան (ասոցիացիայի նախագահ` պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան)‚
- ՀՀ ԱՆ այրվածքաբանության և մաշկաբանության կենտրոնը (տնօրեն` Հ.Ա. Հովհաննիսյան)։
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կ.Բ. Ենկոյանը։
Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց ֆորումի նախագահ` պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը։
Համաժողովի բանախոսներն էին՝
- Անդրեյ Նիկոլայի Լվովը (բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ նախագահի գործերի կազմակերպման կենտրոնական պետական բժշկական ակադեմիայի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր‚ օրդինատուրայի և ասպիրանտուրայի բաժնի պետ‚ Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի բժշկական գիտակրթական կենտրոնի գլխավոր գիտաշխատող‚ մաշկաբանների և հոգեբույժների եվրոպական ընկերակցության կառավարման խորհրդի անդամ (ESDaP), միջազգային մաշկաբանական խորհրդի կոմիտեի անդամ (ESD), գերմանական մաշկաբանական ընկերացության թղթակից-անդամ (DDG)‚ մաշկաբանների և կոսմետոլոգների ազգային ալյանսի անդամ‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և ՄՄՕԱԱ կառավարման խորհդի անդամ)‚
- Վիտալի Ալեքսանդրի Օխլոպկովը (բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բարձրագույն դպրոցի վաստակավոր աշխատակից‚ «Medsi Premium» ԲԿ մաշկավեներաբան-խորհրդատու‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ պատվավոր անդամ)‚
- Ալեքսեյ Դմիտրիի Գետմանը (բժշկ. գիտ. թեկնածու, բարձրագույն որակավորման մաշկաբան-ուռուցքաբան‚ Տյումենի պետական բժշկական ակադեմիայի մաշկավեներաբանության ամբիոնի դերմատոսկոպիայի հիմունքներով դերմատոօնկոլոգիայի դասընթացի ղեկավար, NEO-Clinic հիվանդանոցի ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, «Մաշկի նորագոյացությունների դերմատոսկոպիան» գրքի հեղինակ, «Ոսկե դերմատոսկոպի» ազգային մրցանակի դափնեկիր‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ պատվավոր անդամ),
- Միխայիլ Վլադիմիրի Ուստինովը (ՌԴ ՆԳՆ թիվ 2 Կենտրոնական պոլիկլինիկայի մաշկավեներաբանական բաժանմունքի վարիչ, ՌԴ ԲԳԱ «Հիմնարար մաշկավեներաբանություն և կոսմետոլոգիա» բաժնի խորհրդատու, դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման ռուսական ընկերակցության վարչության անդամ, «Ոսկե դերմատոսկոպի» ազգային մրցանակի դափնեկիր‚ մաշկավեներաբան-ուռուցքաբան‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և ՄՄՕԱԱ կառավարման խորհդի անդամ)‚
- Նատալյա Սերգեյի Սիրմայսը (բժշկ. գիտ. թեկնածու, ՌԴ հետդիպլոմային կրթության ակադեմիայի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի դոցենտ‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ պատվավոր անդամ)‚
- Եկատերինա Ալեքսանդրի Կարպուշինան (մաշկավեներաբան‚ բժիշկ-կոսմետոլոգ‚ EADV-ի անդամ)‚
- Խաչիկ Մարտինի Խաչիկյանը (բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, ԱՄԱԿ տնօրենի գիտական գծով խորհրդատու‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ նախագահ)‚
- Անահիտ Պավելի Թոփչյանը (Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի ասիստենտ, ԱՄԱԿ‚ բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի և Մալետտի ԲԿ-ի մաշկավեներաբան-դերմատոսկոպիստ‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ և մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամ)‚
- Անուշ Հովսեփի Գոմցյանը («Բլեյզ ԲԿ-ի» մաշկաբան-պոդոլոգ‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ և մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի և ՌԴ մաշկավեներաբանների և կոսմետոլոգների ազգային ալյանսի անդամ)‚
- Լուսինե Կամոյի Ամիրխանյանը (մաշկավեներաբան‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ և մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամ)‚
- Աննա Արայիկի Աղաջանյանը (մաշկավեներաբան‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ և մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամ)‚
- Աննա Արմենի Գասպարյանը (մաշկավեներաբան‚ բժիշկ կոսմետոլոգ‚ Մալետտի ԲԿ փոխտնօրեն)‚
- Կարինե Գառնիկի Շահվերդյանը (մաշկավեներաբան‚ բժիշկ կոսմետոլոգ)։
Ներկայացվեցին մաշկավեներաբանության և դերմատոօնկոլոգիայի արդի խնդիրների վերաբերյալ հետևյալ զեկուցումները`
- «Օրոլաբիալ մելանոզ. դերմատոսկոպիան‚ տարբերակիչ ախտորոշումը‚ բուժման ուղղությունները» (Ա.Դ. Գետման)‚
- «Մելանոմայի դերմատոսկոպիական և ախտահյուսվածքաբանական առանձնահատկություններն ու դրանց համահարաբերակցությունը» (Խ.Մ. Խաչիկյան)‚
- Մելազմա. դերմատոսկոպիան և տարբերակիչ ախտորոշումը‚ բուժման ուղղությունները» (Մ.Վ. Ուստինով)‚
- «Սև ականթոզ‚ ձևերը‚ պատճառագիտությունը‚ դերմատոսկոպիական ախտորոշումը» (Ն.Ս. Սիրմայս)‚
- «Նեյրոֆիբրոմատոզներ. դերմատոսկոպիայի հնարավորությունները տարբերակիչ ախտորոշման և թերապևտիկ պարադիգմայի մեջ» (Ե.Ա. Կարպուշինա)‚
- «Մաշկի գերազանցապես կապույտ նրբերանգների մելանոցիտային և ոչ մելանոցիտային գոյացությունների բարորակության և չարորակության դերմատոսկոպիական պրեդիկտորները» (Ա.Պ. Թոփչյան)‚
- «Սեբորեային մաշկաբորբ» (Վ.Ա. Օխլոպկով)‚
- «Առողջ մարդու մաշկի անձնագիրը‚ ռացիոնալ լուսապաշտպանություն. բժշկական և սոցիալական կարիքները‚ իրականությունը և նորորարությունները» (Ա.Ն. Լվով)‚
- «Ֆոտոդերմատոզներ» (Մ.Վ. Ուստինով)‚
- «Մաշկի ֆիզիոլոգիական փոփոխությունները հղիության ժամանակ» (Լ.Կ. Ամիրխանյան)‚
- «Պսորիազային օնիխոդիստրոֆիա. ժամանակակից պատկերացումները» (Ա.Հ. Գոմցյան)‚
- «Վասկուլիտներ. ժամանակակից պատկերացումները» (Ա.Ա. Աղաջանյան)‚
- «Պոստակնե համախտանիշի բուժման ժամանակակից մոտեցումները» (Ա.Ա. Գասպարյան)‚
- «Լայնացած ծակոտիների ախտաբանության շտկման ժամանակակից մոտեցումները» (Կ.Գ. Շահվերդյան)։
Ֆորումի աշխատանքներին աջակցեցին` «Մալետտի» ԲԿ-ն և «Ալֆա Ֆարմ»‚ «Selvert Thermal»‚ «La Roche-Posay»‚ «Vichy laboratoires»‚ «Topicrem»‚ «Իննոֆարմա» ընկերությունները։
Համաժողովի ավարտին պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին, կազմակերպիչներին, աջակիցներին, մեկենասներին, գործընկերներին և ներկաներին ակտիվ մասնակցության համար։
Մինչ նոր հանդիպում` պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի XVI միջազգային ֆորումին։
e-mail: [email protected]
հեռ. +374-91-406151