2019-09-25 14:00

ՄՄՕԱԱ V ֆորումի հաշվետվություն

Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության եվ մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի հինգերորդ գիտագործնական ֆորումի հաշվետվություն

(նախագահ՝ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան)

2019 թ. սեպտեմբերի 25-ին «Hyatt Place Yerevan» հյուրանոցի կոնֆերանսների մեծ դահլիճում կայացավ «Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ-ի մասնագիտական V գիտագործնական ֆորումը։

Բացման խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը։ Նա ողջունեց ասոցիացիայի պատվավոր և հիմնադիր անդամներին, ասոցիացիայի ներկա անդամներին, ՄՍՎ ԲԳԿ աշխատակիցներին, ՀՀ մաշկավեներաբանական ծառայության մաշկավեներաբաններին և հյուրերին ու մաղթեց բեղմնավոր աշխատանք։

Գիտական թեմաներով V ֆորումում հանդես եկան՝

  • Անահիտ Թոփչյանը` «Պսորիազային արթրիտի վաղաժամ ախտորոշումը և
    բուժումը» » զեկուցումով‚
  • Խաչիկ Խաչիկյանը` «Պսորիազի արտաքին բուժումը Ducray ԴՁ պատրաստուկներով» զեկուցումով,
  • Լուսինե Կիրակոսյանը` «Կորյակային հիվանդություն, հիպերանդրոգենիայի
    ախտածագումնային ձևերը» զեկուցումով,
  • Վերոնիկա Նավասարդյանը և Ինգա Մխիթարյանը «Օջախային մազաթափության
    զարգացման իմունաբանական մեխանիզմները և կլինիկական առանձնահատկությունները» զեկուցումով‚
  • Շուշանիկ Կարապետյանը` «Օջախային մազաթափության դերմատոսկոպիկ նկարարգիրը» զեկուցումով,
  • Սյուզաննա Գևորգյանը` «Օնիխոդիստրոֆիաները մաշկային և սոմատիկ ախտաբանության դեպքում» զեկուցումով,

Ասոցիացիայի V նիստի աշխատանքը եզրափակեց ՄՄՕԱԱ-ի նախագահ՝ պրոֆեսոր Խ. Մ. Խաչիկյանը, որը ընդգծեց ընդհանրապես ասոցիացիաների դերը մաշկավեներաբանների մասնագիտական պատրաստվածության բարձրացման գործում։

Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, աջակիցներին և ներկաներին ակտիվ մասնակցության համար, հուշեց հաջորդ նիստի որոշ աժմեական թեմաներ և մաղթեց նորանոր հաջողություններ։

 

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top