2019-02-16 14:00

ՄՄՕԱԱ IV ֆորումի հաշվետվություն

Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության եվ մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի չորրորդ գիտագործնական ֆորումի հաշվետվություն

(նախագահ՝ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան)

2019 թ. փետրվարի 16-ին «DoubleTree by Hilton» հյուրանոցի «Միլանո» սրահում կայացավ «Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ-ի մասնագիտական IV ֆորումը։
Ֆորումի մասնակիցներին երաժշտական ողջույն հղեց «Լիբերտա» լարային քառյակը։

Բացման խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը։ Նա ողջունեց ասոցիացիայի անդամներին, հանրապետության տարբեր բուժհաստատություններում աշխատող մաշկավեներաբաններին, բժիշկ-կոսմետոլոգներին, կլինիկական օրդինատորներին և հյուրերին ու մաղթեց արգասաբեր աշխատանք։

Չորրորդ ֆորումում զեկուցումներով հանդես եկան՝

  • «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մաշկավեներաբան, բժիշկ-կոսմետոլոգ, ՄՄՕԱԱ Գյումրու մասնաճյուղի ղեկավար՝ Ա.Հ. Չոփուրյանը՝ «Հեպատիտ C-ին զուգընթաց մաշկային ախտաբանություն» թեմայով,
  • ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի II տարվա կլինիկական օրդինատոր Ա. Չալաբյանը՝ «Հաշիմոտո հիվանդությունը և մաշկային ախտաբանությունը» թեմայով,
  • մաշկավեներաբան Ա. Ալեքսանյանը` «Օպտիկական դիապազոնի էլեկտրամագնիսական ալիքների կիրառումը մաշկաբանության ոլորտում» թեմայով,
  • թիվ 20 պոլիկլինիկայի և «Բլադ Սելս» ԲԿ մաշկավեներաբան Է.Ա. Ավագյանը՝ «Ռետինոիդների կիրառումը մաշկաբանության ոլորտում» թեմայով,
  • «Վիկտորիա կոնսալթինգ» ընկերության մարքեթինգի ղեկավար Զ. Կարապետյանը՝ «Մազաթափության բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով։

Ասոցիացիայի IV նիստի աշխատանքը եզրափակեց պրոֆեսոր Խ. Մ. Խաչիկյանը, որը կարևորեց ասոցիացիաների դերը ոչ ֆորմալ կրթական համակարգում, խոսեց ինքնազարգացման ու ինքնակրթության, շարունակական մասնագիտական կրթության անհրաժեշտության մասին։

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top