Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության եվ մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի երրորդ գիտագործնական ֆորումի հաշվետվություն
(նախագահ՝ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան)
2018 թ. հոկտեմբերի 27-ին «Փարիզ» հյուրանոցի նիստերի դահլիճում կայացավ «Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ-ի մասնագիտական III ֆորումը։
Բացման խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը։
Երրորդ ֆորումում զեկուցումներով հանդես եկան՝
- ՄՍՎ ԲԳԿ մաշկավեներաբան Դ.Ա. Հարությունյանը` «Էրիթրոդերմիայի ախտորոշման ժամանակակից մոտեցումները» զեկուցումով,
- «Պրոմ-տեստ լաբորատորիաների» ներկայացուցիչը` «Ցելիակիայի ախտորոշման ժամանակակից մոտեցումները» զեկուցումով,
- ՄՍՎ ԲԳԿ մաշկավեներաբան, տրիխոսկոպիստ Լ.Ս. Կիրակոսյանը` «Անդրոգենային մազաթափության հեռանկարային բուժումը» զեկուցումով,
- ՄՍՎ ԲԳԿ մաշկավեներաբան, դերմատոսկոպիստ Շ.Վ. Կարապետյանը`«Մաշկի մելանոմայի վաղաժամ ախտորոշումը» զեկուցումով,
- «Հելիոս» ԲԿ բժիշկ Մ. Վարժապետյանը` «Հիպերկերատոզների կանխարգելումը պոդիատրիայում» զեկուցումով։
Օրակարգի և բազմաթիվ այլ թեմաներով հնչեցին բյուրապատիկ հարցեր, որոնց զեկուցողները տվեցին սպառիչ պատասխաններ։
Ասոցիացիայի III նիստի աշխատանքը եզրափակեց Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ-ի նախագահ՝ պրոֆեսոր Խ. Մ. Խաչիկյանը, որը ընդգծեց ֆորմալ կրթական համակարգից զատ նաև ոչ ֆորմալ կրթական համակարգի անհրաժեշտությունը և ըստ այդմ ասոցիացիաների դերը մաշկավեներաբանների մասնագիտական պատրաստվածության բարձրացման գործում։ Նա շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ակտիվ գործակցության ու զուգամասնության համար և մաղթեց նորանոր հաջողություններ։