2018-05-11 14:00

ՄՄՕԱԱ II ֆորումի հաշվետվություն

Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության եվ մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի երկրորդ գիտագործնական ֆորումի հաշվետվություն

(նախագահ՝ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան)

2018 թ. մայիսի 11-ին «Փարիզ» հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում  կայացավ «Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ-ի մասնագիտական II ֆորումը։

Բացման խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը։ Նա ողջունեց ասոցիացիայի անդամներին և հյուրերին‚ ներկայացրեց Վիտեբսկի պետական բժշկական համալսարանի մաշկավեներաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Վ.Պ. Ադասկևիչի վիդեոուղերձը։

Երկրորդ ֆորումի աշխատանքում զեկուցումներով հանդես եկան՝

  • Աննա Ա. Հարությունյանը, որը ներկայացրեց «Հղիության մաշկախտների առանձնահատկությունները» զեկույցը,
  • Էդուարդ Ա. Ավագյանը, որը ներկայացրեց «Շաքարային դիաբետի և մաշկային ախտաբանության կոմորբիդայնությունը» թեմայով նյութը,
  • պրոֆեսոր Խաչիկ Մ. Խաչիկյանը, որի զեկուցման թեման էր «Ռոզացեայի ախտածագման և բուժման մոտեցումները»։

Ելույթով հանդես եկավ ՀՀ ԱՆ մաշկավեներաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ տնօրեն՝ դոցենտ Մ.Ռ. Սահակյանը, որը դրական գնահատեց ասոցիացիայի աշխատանքը և հորդորեց առավել ակտիվորեն անցկացնել նման ֆորումներ։

Ասոցիացիայի II նիստը եզրափակեց Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ-ի նախագահ՝ պրոֆեսոր Խ. Մ. Խաչիկյանը, որը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ակտիվ մասնակցության համար և մաղթեց նորանոր հաջողություններ։

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top