Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության եվ մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի վեցերորդ գիտագործնական ֆորումի հաշվետվություն
(նախագահ՝ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան)
2019 թվականի նոյեմբերի 30-ին «Hyatt Place Yerevan» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում կայացավ «Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ-ի մասնագիտական VI գիտագործնական ֆորումը։
Բացման խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը։ Նա ողջունեց ասոցիացիայի պատվավոր և հիմնադիր անդամներին, ասոցիացիայի ներկա անդամներին, ՄՍՎ ԲԳԿ աշխատակիցներին, ՀՀ մաշկավեներաբանական ծառայության մաշկավեներաբաններին և հյուրերին ու մաղթեց բեղմնավոր աշխատանք։
Գիտական թեմաներով VI ֆորումում հանդես եկան՝
- ԵՊԲՀ մաշկաբանության և ՍՎ ամբիոնի դասախոս Շուշանիկ Կարապետյանը՝ «Դեմքի մաշկի հանգուցիկաթարախաբշտիկային մաշկախտներ։ Պերիօրիֆիցիալ դերմատիտ» թեմայով,
- ԵՊԲՀ մաշկաբանության և ՍՎ ամբիոնի II կուրսի կլինիկական օրդինատոր Անահիտ Թոփչյանը՝ «Ատոպիկ դերմատիտի և ցելիակիայի կլինիկական համադրելիությունը» թեմայով,
- ԵՊԲՀ մաշկաբանության և ՍՎ ամբիոնի II կուրսի կլինիկական օրդինատոր Նարինե Պարսամյանը՝ «Սև ականթոզ» թեմայով։
- Քննարկման ներկայացվեցին կլինիկական դեպքեր։
Կայացավ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանի հեղինակած «Մաշկավեներաբանություն (մաշկային հիվանդությունների ախտորոշման և բուժման հիմնադրույթները, գործնական հմտություններ)» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը։
Նիստի ավարտին ելույթ ունեցավ սրտաբան, բ.գ.դ., պրոֆեսոր Ա.Վ. Աստվածատրյանը՝ ընդգծելով, որ ցանկացած ամբիոնի գործունեության ուղղություններից կարևորագույնը մայրենի լեզվով մասնագիտական գրականության ստեղծումն է և շնորհակալություն հատնեց պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանին գրքի ստեղծման կապակցությամբ, բարձր գնահատեց գրքի գիտական, կրթական, ուսումնական, ուսուցողական և ոճաբանական հատկանիշները և ինչ-ինչ ասպեկտներում ցանկություն հայտնեց տեսնել մաշկաբանության զարգացումը սրտաբանության հետ համատեղ, իբրև շատ ու շատ ախտաբանությունների դեպքում համատեղ ախտանշաբանությամբ արտահայտվող հիվանդությունների ուսումնասիրմամբ զբաղվող գիտությունների։
Պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, աջակիցներին և ներկաներին ակտիվ մասնակցության համար։