Հղիության յուրահատուկ մաշկախտեր
Հղիների հերպես/հղիության պեմֆիգոիդը (pemphigoid gestationis, herpes gestationis) մաշկի հազվագյուտ ինքնաիմուն հիվանդություն է, որը բնութագրվում է ուժգին քորով և բշտիկներով, որոնք առաջանում են միայն հղիության ընթացքում:
ՀՄԴ-10 կոդը՝O26.4
Համաճարակաբանությունը
ԱՄՆ-ում տարածվածությունը` 50.000 հղիություն/1 դեպք:
Եվրոպայում՝ 2.000.000/1 դեպք:
Ավելի հաճախադեպ է կրկնածին և սպիտակամորթ հղիների շրջանում:
Պատճառագիտություն, ախտածագում
Սովորաբար զարգանում է հղիության երկրորդ կամ երրորդ եռամսյակում կամ հազվադեպ՝ հետծննդյան շրջանում և սովորաբար նահանջում է ծննդաբերությունից հետո մի քանի շաբաթվա կամ ամիսների ընթացքում (3 ամիս):
Հղիության պեմֆիգոիդը հղիության հետ կապված ինքնաիմուն հիվանդություն է: Հիվանդների մեծ մասի շրջանում հակամարմիններ են զարգանում հեմիդեսմոսոմային BP180 սպիտակուցի (հայտնի է որպես BPAG2 (ԲՊՀ2) կամ կոլագեն XVII-ի դեմ: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում հակամարմիններ են ձևավորվում նաև հեմիդեսմոսոմային BP230-ի սպիտակուցի դեմ:
Հակա-BP180-ի դերը հայտնի է հղիության պեմֆիգոիդի ախտածագման մեջ, չնայած անորոշ է նրա կլինիկական նշանակությունը: Պատմականորեն հայտնի է որպես հերպեսի հղիության գործոն, այս շրջանառվող հակամարմինները պատկանում են կոմպլեմենտը ֆիքսող իմունոգոլոբուլին G1 ենթադասին: Իմունոգոլոբուլին G-ի միացումը բազալ թաղանթին հանգեցնում է C3-ի նստեցմանը դերմո-էպիդերմալ համակցման երկայնքով և առաջացնում է իմուն պատասխան նեյտրոֆիլների և էոզինոֆիլների կողմից, ինչն էլ իր հեթին՝ ենթավերնամաշկային բշտիկների ձևավորմանը:
Հղիության պեմֆիգոիդով անձանց շրջանում աուտոհակամարմինների առաջացման գործոնն անորոշ է: Ընկերքի հյուսվածքի և մաշկի միջև խաչաձև հակըազդեցությունը կարող է դեր խաղալ: Հղիության պեմֆիգոիդը կապ ունի HLA-DR3 (61%), HLA-DR4 (52%) կամ երկուսը միասին (43%), և գործնականում բոլոր հիվանդները, ովքեր ունեն հղիության պեմֆիգոիդի պատմություն, ունեն հակա-HLA հակամարմիններ:
Հայտնի է, որ ընկերքը տարբեր հակածինների հիմնական աղբյուրն է և, հետևաբար, հղիության ընթացքում իմունաբանական թիրախ կարող է հանդիսանալ: Ինքնահակամարմինների առաջացման հնարավոր մեխանիզմներից մեկը կարող է լինել պտղի հիմնական հյուսվածքային համատեղելիության համալիրի (MHC)–II շեղված արտահայտությունը տրոֆոբլաստների և ամնիոխորիոնային ստրոմալ բջիջների վրա, ինչը թույլ է տալիս մայրական կողմից հայտնաբերել հայրական MHC-II-ը:
BP180-ն արտահայտվում է ինչպես պլացենտայի ամնիոտիկ էպիթելային բջիջների, այնպես էլ դերմոէպիդերմային համակցումում գտնվող կերատինոցիտների վրա:
Այսպիսով, BP180-ը կարող է ներկայացվել մոր MHC-II-ին հայրական MHC-II-ի առկայության դեպքում և ճանաչվել որպես օտար հակագեն, ինչը հանգեցնում է հակամարմինների ձևավորմանը, որոնք խաչաձև ռեակցիա են տալիս էպիդերմիսում BP180-ի նկատմամբ:
Կանխատեսումը
Պտղի և մոր մահացություն չի գրանցվում: Հնարավոր է վաղաժամ և գեստանցիոն փոքր տարիքի (SGA) նորածինների ծննդաբերություն և կարող է նորածինների 5-10%-ի մոտ առաջացնել եղինջացանանման կամ վեզիկուլյար մաշկային ախտահարումներ՝ մորից պտղին հակամարմինների պասիվ փոխանցման պատճառով։
Այն կարող է կրկնվել հետագա հղիությունների ժամանակ, առաջանալ դաշտանի և օրալ հակաբեղմնավորիչների օգտագործումից:Հնարավոր է զարգանա նաև տրոֆոբլաստիկ ուռուցքից,խորեոադենոմայից կամ խորեոկարցինոմայից:
Կլինիկական պատկեր
- Նախաբշտային փուլում հիվանդի ընդհանուր վիճակն առանց նկատելի պատճառի հանկարծահաս վատանում է,ուղեկցվում է տենդով,ուժգին քորով,այրոցով և ցավերով։
- 1-2 օր անց էրիթեմային-այտուցային հանգույցիկային ցանավորում է զարգանում շուրջպորտային շրջանում,արագորեն տարածվելով որովայնին, կրծքին և վերջույթների ծալիչ մակերեսներով մեկ ։
- Բշտային փուլում կլինիկական պատկերում սկսում են գերակշռել էրիթեմային-այտուցային, հերպեսանման բշտիկները, բշտերը (շճային պարունակությունը ժամանակի ընթացքում վերածվում է շճաարյունայինի-շճաթարախայինի), եղնջայտուցը(համեմատաբար ֆիքսված բնույթի), գունազրկված եզրերով և մուգ կենտրոններով թիրախանման վահանակները:
Ախտորոշում
- Կլինիկական պատկեր և անամնեզ
- Բջջաբանական հետազոտություն-ՏԱԲ(-)
- Հյուսվածաբանակ հետազոտություն
Էպիդերմիսում`Էոզինոֆիլային սպունգիոզ և ներբջջայի այտուց, Բազալ բջիջների օջախային նեկրոզ,
Դերմայում`- ենթաէպիդերմալ բուշտ/բուշտիկ` լուսանցքում էոզինոֆիլային էկզոցիտոզով,
Նշանակալի այտուց դերմայի պատկիկային շերտում,
Պերիվասկուլյար ինֆիլտրատ բաղկացած լիմֆոցիտներից, հիստոցիտներից և մեծ քանակությամբ էոզինոֆիլներից:
- Իմունաախտաբանական հետազոտություն
-Իմունաֆլուրենսցենտային մեթոդ (ուղիղ և անուղղակի ԻՖՌ)-
Ուղիղ իմունոֆլյորեսցենտային ֆոտոմիկրոգրաֆիան ցույց է տալիս IgG-ի(25-35%) և C3 կոմպլեմենտի(100%) նստվածքի գծային շերտը բազալ թաղանթի երկայնքով:
-Իմունաֆերմենտային մեթոդ(ELISA)-IgG-հակամարմիններ ուղղված ընդեմ ԲՊՀ-2:
-ԻմունաբլոթինգԻմունոբլոթինգով արյան շիճուկում 180կԴա մոլեկուլային զանգված ունեցող պրոտեիններ:
Տարբերակիչ ախտորոշում
- Սուր եղնջացան
- Ալերգիկ կոնտակտային դերմատիտ
- Բշտային պեմֆիգոիդ
- Սնեդդոն-Ուիլկինսոնի ենթաեղջերային պուստուլոզ
- Դյուրինգի հերպեսանման դերմատիտ
- Բազմաձև էքսուդատիվ էրիթեմա
- Իմպետիգո
- Հղիության ներլյարդային խոլեստազ
- Գծային IgA դերմատոզ
- Դիաբետիկ բշտախտ
- Դեղերով պայմանավորված է բշտային խանգարումներ
Բուժում
Թեթև ընթացքի դեպքում (նախաբշտային փուլ)
- Տեղային կորտիկոստերոիդներ:Ցածր և միջին հզորության ստերոիդները սովորաբար ավելի
գերադասելի են(օր`տրիամցինոլոն 0.1% նրբաքսուքը/քսուքը)
- Օրալ հակահիստամինային դեղամիջոցներ` առաջին սերնդի (դիֆենհիդրամին և քլորֆենիրամին) և երկրորդ սերնդի (լորատադին, ցետիրիզին և լևոցետիրիզին):
Միջին ծանրության և ծանր դեպքերում (բշտագոյացման փուլ,ռեզիստենտ է տեղային բուժմանը կամ գերազանցում է մարմնի մակերեսի 10%-ը).
- Համակարգային կորտիկոստերոիդ ( պրեդնիզոլոն, սկզբնական՝ 0,5-մգ/կգ/օր՝ հղիության ժամանակ անվնաս դեղաչափով)։Հղիի առողջական վիճակի բարելավմանը զուգընթաց կորտիկոստերոիդների դեղաչափը նվազեցվում է, իսկ հղիության ավարտին և ծննդաբերության ժամանակ ՀՀ-ի սրացումը կանխելու նպատակով՝ ընդհակառակը՝ ավելացվում։
- Այլընտրանքային միջոցներ-ներերակային իմունոգոլոբուլին, ազաթիոպրին, դափսոն, ցիկլոսպորին և պիրիդոքսին:
- Rituximab-ը օգտագործվել է հակա-BP180 տիտրերը նվազեցնելու և պեմֆիգոիդ հղիության կլինիկական կրկնությունը կանխելու համար: