Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի իններորդ միջազգային մասնակցությամբ գիտագործնական ֆորումի հաշվետվություն
(նախագահ՝ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան)
2021 թվականի մայիսի 15-ին Իզմիրլյան բժշկական կենտրոնում կայացավ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի IX գիտագործնական ֆորումը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ` պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը։
Ներկայացվեցին հետևյալ զեկուցումները՝
- «Заболевания кожи с аногенитальной локализацией: от дифференциальной диагностики к рациональной терапии» (д.м.н., проф. В.А. Охлопков, г. Москва)‚
- «Սեբորեային մաշկաբորբի և թեփագոյացման գործընթացի ախտածագման ժամանակակից պարադիգման, մաշկի խնամքի հիմնախնդիրները» (բ.գ.դ., պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան, ք. Երևան)‚
- «Կորյակային հիվանդության բարդությունների բուժման մարտավարությունը» (Արթուր Չոփուրյան, ք. Գյումրի)‚
- «Պսորիազային հիվանդության ախտածագումնային բուժման առանձնահատկությունները» (Արեգ Չալաբյան, ք. Երևան)։
Ֆորումի ավարտին պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը շնորհակալություն հայտնեց գլխավոր հովանավորին, կազմակերպիչներին, աջակիցներին և ներկաներին ակտիվ մասնակցության համար ու մաղթեց նորանոր հաջողություններ։