Օջախային սկլերոդերմիա

Դավիթ Նազարյան
11.04.2024
Ընդհանուր տվյալներ
35 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկսվել է ծննդաբերությունից հետո։ Իրեն հիվանդ է համարում մոտ տասը տարի։ Անամնեզում նշում է սթրեսային իրավիճակներ։ Ուղեկցող այլ հիվանդություններ չի նշում։ Ժառանգականությունը ծանրաբեռնված չէ։
Հիվանդի գանգատները
Հաճախակի զարկերակային ճնշման բարձրացում, գլխացավեր, մկանային ցավեր, թուլություն, հոգնածություն։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ բիծ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Սպի
Ցանի տեղակայումը
Որովայնի շրջան
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում է
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա (դիտվում է հյուսվածքների ատրոֆիա) ԱԸՀ (արյան խտության բարձրացում, լեյկոցիտոզ) ՈՁՀ (ներքին օրգաններում պաթոլոգիկ փոփոխություններ չկան)
Դիֆերենցիալ ախտորոշում
Համակարգային սկլերոդերմիա Լայմի հիվանդություն Օղականման գրանուլեմա
Նախնական ախտորոշումը
Օջախային սկլերոդերմիա (Մորֆեա)
Վիտամինոթերապիա
Իմունոմոդուլյատորներ (Մետոտրեքսատ) Գլյուկոկորտիկոիդներ Հակաբիոտիկներ Վազոակտիվ պրեպարատներ Վիտամիններ
Տեղային բուժումը
Ախտահարված օջախների վրա արտաքինից կիրառել Դիմեթիլասուլֆօքսիդի 25_70%անոց ջրային լուծույթով վիրակապեր։ Գլյուկոկորտիկոիդային քսուքներ։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top