2018-02-24 13:00

ՄՄՕԱԱ I ֆորումի հաշվետվություն

Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության եվ մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի առաջին գիտագործնական ֆորումի հաշվետվություն

(նախագահ՝ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան)

2018 թ. փետվարի 24-ին Dooble Tree by Hilton հյուրանոցի Փարիզ սրահում կայացավ «Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ-ի մասնագիտական I ֆորումը։

Բացման խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը։ Նա ողջունեց ներկաներին և ֆորումի մասնակիցներին մաղթեց արգասաբեր աշխատանք։

«Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի կյանքը և գործունեությունը» թեմայով ելույթ ունեցավ ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՄՍՎ ԲԳԿ բժիշկ Մ.Գ. Մխիթարյանը։

«Դեմքի մաշկի բորբոքային ախտաբանության տարբերակիչ ախտորոշումը» թեման ներկայացրեց ասոցիացիայի նախագահ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը։

«Գենաինժեներային տեխնոլոգիաները դերմատոլոգիայում» թեմայով զեկույցը պաատրաստել էր ԵՊԲՀ հետբուհական կրթության մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի կլինկական օրդինատոր Ա.Տ. Չալաբյանը։

Ասոցիացիայի I նիստը եզրափակեց «Հելիոս» ԲԿ հիմնադիր տնօրեն Հ.Ղ. Ազարյանը՝ «Դերմատոկոսմետոլոգիայի զարգացման հեռանկարները» զեկույցով։

Վերջում կայացավ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանի և Հ.Ղ. Ազարյանի հեղինակած «Նվազներխուժական գեղարարական բժշկության ներարկային մեթոդները» ուսումնամեթոդական ձեռնարկի (2018 թ.) շնորհանդեսը։

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top