«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ

Առաքելությունը

«ՊՐՈՖ. Հ.Ա. ՔԱԼԱՄՔԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ

ՄԱՇԿԻ ՕՊՏԻԿԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

         Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ-ի (ՔՄՄՕԱԱ) հիմնական նպատակներն են`

  • միավորել բժշկական, գիտական և գործնական ընդհանուր հետաքրքրություններ ունեցող և միջդիսցիպլինային գործունեություն իրականացնող մասնագետներին (մաշկավեներաբաններ, դերմատոօնկոլոգներ, գինեկոլոգներ, սեքսոպաթոլոգներ, բժիշկ-կոսմետոլոգներ, դերմատոսկոպիստներ, տրիխոսկոպիստներ և այլն),
  • նպաստել գիտական, գործնական և փորձարարական մաշկավեներաբանության զարգացմանը,
  • զարգացնել ՀՀ-ում արդի չափանիշներին համապատասխան մաշկավեներաբանական ծառայությունը:

 

ԽՆԴԻՐՆԵՐԸ

            Շարադրյալ նպատակների իրականացման նպատակով ՔՄՄՕԱԱ-ն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է գիտական, ուսումնական, կլինիկական, հրատարակչական, երիտասարդական ներուժի հավաքագրման, անդամակցության և ֆինանսական գործունեության կանոնակարգման հետևյալ խնդիրները՝ 


Ուսումնական
գործունեություն

  • աջակցել և գործուն մասնակցություն ունենալ մաշկավեներաբանության և հարակից մասնագիտությունների գծով պետական ծրագրերի իրականացմանը և առողջապահական համակարգի բարեփոխումների գործընթացին,
  • մասնագիտական և շարունակական կրթության բարձրացման նպատակով համագործակցել ԵՊԲՀ-ի մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի և այլ ուսումնական հաստատությունների նույնանուն կենտրոնների հետ,
  • աջակցել մասնագիտական ուսումնական համակարգի հիմնախնդիրների կազմակերպմանը,
  • աջակցել ուսումնական պլանների, ծրագրերի և դասավանդման մեթոդների ստեղծման և թարմացման գործընթացին,
  • գտնել և օգնել մաշկավեներաբանության հանդեպ հետաքրքրություն դրսևորող շնորհալի ուսանողներին՝ մասնագիտական ճիշտ ընտրություն կատարելու նպատակով։


Գիտական
գործունեություն

  • պլանավորել և իրականացնել մաշկավեներաբանական բժշկագիտական հետազոտություններ,
  • մասնագիտական հանրությանը ծանոթացնել մաշկավեներաբանության մեջ ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների հետ,
  • թարգմանել և ներդնել չափորոշիչներ (ստանդարտներ, ուղեցույցներ, գայդլայններ և այլն, այն է՝ մաշկային և վեներական հիվանդությունների ախտորոշման և բուժման վերաբերյալ թեզիսային բնույթի աշխատանքներ, կատարում է մասնագետը),
  • ստեղծել և ներդնել գործելակարգեր (պրոտոկոլներ, այն է՝ մաշկային և վեներական հիվանդությունների պատճառագիտության, ախտածագման, կլինիկայի, ախտորոշման և բուժման վերաբերյալ համալիր աշխատանքներ, կատարում է մասնագետների խումբը),
  • դրամաշնորհային ծրագրերի իրականացման նպատակով հայցել ՀՀ և արտերկրի հայ և արտասահմանցի բարերարների ու հովանավորների աջակցությունը, մասնակցել դրամաշնորհային մրցույթներին,
  • մասնագետների վարկանիշի բարձրացման նպատակով բժշկական և հասարակական միջավայրերում համապատասխան գործունեություն իրականացնել (տե′ս ստորև),
  • կազմակերպել ցուցահանդեսներ,
  • կազմակերպել մրցույթներ,
  • կազմակերպել դասախոսություններ,
  • կազմակերպել կլոր սեղաններ (հարակից մասնագետների խորհրդատվություն, փորձի փոխանակում և այլն),
  • կազմակերպել գիտաուսումնական սեմինարներ,
  • կազմակերպել գիտաուսումնական սիմպոզիումներ,
  • կազմակերպել գիտագործնական հանրապետական կոնֆերանսներ,
  • կազմակերպել գիտագործնական միջազգային կոնֆերանսներ։


Կլինիկական գործունեություն և
մարզային առողջապահության զարգացում

  • աջակցել ախտորոշման և բուժման նոր և նորագույն կլինիկական տեխնոլոգիաների ներդրմանը,
  • աջակցել ապացուցողական բժշկության սկզբունքների զարգացմանը,
  • աջակցել հիվանդությունների կանխարգելման ծրագրերի մշակմանը, 
  • աջակցել հասարական առողջության զարգացման ծրագրերի մշակմանը, 
  • մարզային առողջապահության ոլորտի զարգացման և խթանման նպատակով կազմակերպել կլինիկական այցեր դեպի ՀՀ հեռավոր մարզեր (համապատասխան մասնագիտական խմբերի ստեղծում և այլն)։


Համագործակցություն

  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կապեր ստեղծել և համագործակցել ՀՀ և արտերկրի բժշկական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց հետ (պետական, ոչ պետական և հասարակական միջազգային բժշկական և ոչ բժշկական կառույցներ, հարակից մասնագիտական բժշկական գործունեություն իրականացնող կազմակերպություններ),
  • կապեր ստեղծել և համագործակցել ՀՀ և արտերկրի բժշկական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց հետ (առողջապահության համակարգի ճանաչված մասնագետներ և այլն),
  • ստեղծել միջդիսցիպլինային խմբեր։


Հրատարակչական գործունեություն

  • աջակցել հրատարակչական գործունեության իրականացմանը,
  • աջակցել մասնագիտական բարձրտեղեկատվական նյութերի ձեռքբերմանը, հանրամատչելի հոդվածների հրատարակմանը,
  • աջակցել ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակմանը,
  • աջակցել ուսումնական ձեռնարկների հրատարակմանը,
  • աջակցել դասագրքերի հրատարակմանը,
  • աջակցել այլ գիտակրթական նյութերի հրատարակմանը,
  • էլեկտրոնային և ոչ էլեկտրոնային ԶԼՄ-ներում իրականացնել հրատարակչական գործունեություն:


Երիտասարդական ներուժի
ներգրավման գործունեություն

  • ՄՄՕԱ-ի աշխատանքներին, ինչպես նաև հասարակական գործունեության իրականացման նպատակով ներգրավել երիտասարդ բժիշկների, հայցորդների և ասպիրանտների, կլինիկական օրդինատորների, ուսանողների և այլ շահառուների,
  • նպաստել երիտասարդ բժիշկների մասնագիտական հետաքրքրությունների զարգացմանը,
  • աջակցել երիտասարդ բժիշկների կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին։


Անդամակցակցության խթանման և
ֆինանսական գործունեություն

  • աջակցել, խրախուսել և զարգացնել անդամակցության գործընթացը, ստեղծել ասոցիացիայի անդամների տվյալների բազա և մշտապես թարմացնել այն, 
  • հավաքագրել անդամավճարներ, 
  • հսկողություն իրականացնել ասոցիացիայի ֆինանսական միջոցների վրա,
  • ֆինանսական հնարավոր աղբյուրների հետ արդյունավետ ‎ֆինանսական քաղաքականություն վարել, 
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություններ,
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել արտաքին տնտեսական գործունեություն,
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ (ստացված շահույթը չի բաշխվում անդամների միջև՝ ամբողջությամբ ուղղվելով միայն ՀԿ կանոնադրական նպատակներին),
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և սույն կանոնադրությամբ իրականացնել այլ գործունեություն, որն արգելված չէ գործող օրենսդրությամբ։


Բժիշկների և հիվանդների շահերի պաշտպանության
և բարեգործական գործունեություն

  • պաշտպանել բժիշկների, ասոցիացիայի անդամների, ինչպես նաև հիվանդների իրավունքներն ու շահերը,
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել բարեգործական գործունեություն (բարեգործական միջոցառումների կազմակերպում և այլն)։