Ներկայումս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնում (վարիչ՝ բժշկ. գիտ. դոկտ., պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյան) բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու նպատակով իբրև հայցորդ են ձևակերպված նույն ամբիոնի դասախոսներ` Շուշանիկ Վարդանի Կարապետյանը (ատենախոսության վերնագիրն է՝ «Պսորիազի միջին ծանրության հանգուցիկա-վահանակային ձևերով տառապող հիվանդների կլինիկական-իմունաբանական և դերմատոսկոպիական առանձնահատկությունները ու ախտածագումնային բուժումը», գիտական ղեկավար՝ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան) և Հելեն Ղազարի Ազարյանը (ատենախոսության վերնագիրն է՝ «Կանանց դեմքի մաշկի լուսածերացման կառուցվածքագործառութային հետաճական փոփոխությունները և նրանց շտկումը», գիտական ղեկավար՝ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան)։
1.07.20 թ.