«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ

Կլինիկական դեպք

Առաջարկել քննարկման թեմա

Դեղորայքային էրիթրոդերմիա

Էրիթեմա (համակողմանի, տարածուն), արտահայտված ներսփռանք։

3 2018-09-24

Գլխի մազածածկ մասի միկո՞զ

Գլխի գագաթային շրջանում առկա է բորբոքային բնույթի, հստակ սահմանագծված խոշոր մազաթափ օջախ, որտեղ դիտվում են քսուքների կիրառման հետևանքով ձևափոխված ներսփռական բնույթի տարրեր, հիպերեմիա, այտուց։

8 2018-08-22

Էրուպտիվ քսանթոմա

Ազդրերի և բազուկների տարածիչ մակերեսների մաշկին` ոսպի հատիկի մեծության դեղնավուն և դեղնանարնջագույն անցավ կիսագնդաձև հանգույցիկներ: Մաշկի տարբեր հատվածներում` գերգունակային տարբեր չափի բծեր (լուսազգայունության առաջին տեսակ):

4 2018-07-20

Генерализованный экзантематозный пустулез

Эритематозные пятна, пустулы, везикулы с серозным содержимым.

6 2018-07-02

Պլազմատիկ բջջային բալանիտ (Ջ. Զունի բալանիտ)։

Առնանդամի գլխիկին դիտվում են 3-5 մմ տրամագծով կլորավուն հստակ եզրագծերով իրար չմիաձուլված վարդագույն-նարնջագույն նրբերանգների բծեր։ Միզուկի արտաքին բացվածքի ստորին անկյունում առկա է նարնջագույն նրբերանգների կորեկանման մեկ հանգույցիկ, որը առաջացել է միայն վերջերս։

2 2018-06-27