«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ

Միջոցառումներ

  • Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվ. մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի III գիտագործնական ֆորում

    • 2018-05-26

    ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

    2018 թ. հոկտեմբերի 27-ին «Փարիզ» հյուրանոցի նիստերի դահլիճում  կայացավ «Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ-ի մասնագիտական III ֆորումը։ Բացման խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը։ Նա ողջունեց ասոցիացիայի անդամներին և հյուրերին ու մաղթեց արգասաբեր աշխատանք։

    Երրորդ ֆորումում զեկուցումներով հանդես եկան՝
    ա) ՄՍՎ ԲԳԿ մաշկավեներաբան Դ.Ա. Հարությունյանը` «Էրիթրոդերմիայի ախտորոշման ժամանակակից մոտեցումները» զեկուցումով,
    բ) «Պրոմ-տեստ լաբորատորիաների» ներկայացուցիչը` «Ցելիակիայի ախտորոշման ժամանակակից մոտեցումները» զեկուցումով,
    գ) ՄՍՎ ԲԳԿ մաշկավեներաբան, տրիխոսկոպիստ Լ.Ս. Կիրակոսյանը` «Անդրոգենային մազաթափության հեռանկարային բուժումը» զեկուցումով,
    դ) ՄՍՎ ԲԳԿ մաշկավեներաբան, դերմատոսկոպիստ Շ.Վ. Կարապետյանը`«Մաշկի մելանոմայի վաղաժամ ախտորոշումը» զեկուցումով,
    ե) «Հելիոս» ԲԿ բժիշկ Մ.Վարժապետյանը` «Հիպերկերատոզների կանխարգելումը պոդիատրիայում» զեկուցումով։
    Օրակարգի և բազմաթիվ այլ թեմաներով հնչեցին բյուրապատիկ հարցեր, որոնց զեկուցողները տվեցին սպառիչ պատասխաններ։

    Ասոցիացիայի III նիստի աշխատանքը եզրափակեց Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ-ի նախագահ՝ պրոֆեսոր Խ. Մ. Խաչիկյանը, որը ընդգծեց ֆորմալ կրթական համակարգից զատ նաև ոչ ֆորմալ կրթական համակարգի անհրաժեշտությունը և ըստ այդմ ասոցիացիաների դերը մաշկավեներաբանների մասնագիտական պատրաստվածության բարձրացման գործում։ Նա շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ակտիվ գործակցության ու զուգամասնության համար և մաղթեց նորանոր հաջողություններ։

    [gallery id="8"]