ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ՆԱՄԱԿ
«ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԴԵՐՄԱՏՈՍԿՈՊԻԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
ՀԱՐԳԵԼԻ´ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի «Երևանյան երրորդ դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային XII գիտագործնական համաժողովին, որը կկայանա 2022 թվականի նոյեմբերի 5-ին, ժամը 13:30-ին (մասնակիցների հաշվառումը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների կատարմամբ ուվերտյուրան` ժամը 12:30-13:30)՝ Իզմիրլյան ԲԿ-ում (Երևան, Ավետիս Ահարոնյան 6)։
Կներկայացվեն մաշկավեներաբանության արդի հիմնախնդիրները և կնախանշվեն զարգացման հեռանկարները։ Առանձնահատուկ ուշադրության կարժանանան հատկապես դերմատոսկոպիայի‚ դերմատոօնկոլոգիայի և էսթետիկ բժշկության ոլորտները։
Սպասում ենք Ձեզ «Երևանյան երրորդ դերմատոսկոպիական ընթերցումներ» գիտագործնական համաժողովին: Վստահ ենք‚ որ միջազգային կարգի մասնագետների հետ համագործակցության այս հանդիպումը կանցնի բարձր գիտական և ջերմ բարեկամական մթնոլորտում։
Ցանկանում ենք բոլոր մասնակիցներին բեղմնավոր աշխատանք։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
«Երևանյան երրորդ դերմատոսկոպիական ընթերցումներ» գիտագործնական ֆորումին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է ՀԱՇՎԱՌՎԵԼ՝ համաժողովի աշխատանքներին մասնակցության հայտ ուղարկելով պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանի անձնական «[email protected]» էլեկտրոնային հասցեին։ Հաշվառման արձանագրման մասին Դուք կստանաք պատասխան էլեկտրոնային նամակ։
Շարադրյալն անհրաժեշտ է յուրաքանչյուր մասնակցի համար նախապես ԱՆՎԱՆԱԿԱՆ ԲԵՅՋ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ պատրաստելու համար։
Հարգանքով` բժշկ. գիտ. դոկտ., պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյան։
հեռ. +374-91-406151,
e-mail: [email protected]
ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԵԾ ԴԱՀԼԻՃ
ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Գիտաժողովի լեզուները՝ հայերեն և ռուսերեն
12։30-13:30
Մասնակիցների հաշվառում‚
ուվերտյուրա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի
երաժիշտների կատարմամբ
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ (13։30-15:20)
13։30-13:40
Ֆորումի հանդիսավոր բացումը
Նախագահություն`
13։40-14:00
Մ.Վ. Ուստինով՝
14։00-14:20
Գ.Վ. Դրագուն՝
14։20-14:40
Մ.Վ. Գուսարով՝
14։40-15:00
Եկատերինա Չերնիշ`
15։00-15:20
Հ.Մ. Թորոսյան‚ Ա.Հ. Հակոբյան՝
Սուրճի ընդմիջում (15։20-15:50)
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ (15։50-17:30)
15։50-16:20
Մ.Վ. Ուստինով՝
16։20-16:40
պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան‚ Ա.Պ. Թոփչյան`
16։40-17:00
Դ.Ա. Հարությունյան՝
17։00-17:20
Է.Ա. Ավագյան`
Ն. Ասլանյան`
17։20
Ամփոփիչ խոսք՝
********************
20:00
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ԷՔՍՊՈԶԻՑԻԱ
Ներկայացվելու են հետևյալ դեղագործական ձեռնարկությունների ապրանքանիշները`
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Նախագահ՝
ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ,
պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ հիմնադիր նախագահ`
պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան
(հեռ.՝ +374-91-406151, e-mail: [email protected]),
Փոխնախագահ՝
Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ պատվավոր անդամ`
պրոֆ. Ա.Վ. Աստվածատրյան
(հեռ.՝ 091-417328, [email protected])
Փոխնախագահ՝
Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ պատվավոր անդամ`
բ.գ.թ. Ա.Մ. Մկրտիչյան
(հեռ.՝ 091-405369; [email protected])
Քարտուղար՝
Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ անդամ`
մաշկավեներաբան-դերմատոսկոպիստ` Ա.Պ. Թոփչյան
(հեռ.՝ 098-747757; [email protected])
ԲԱՆԱԽՈՍՆԵՐ
Խաչիկ Մարտինի Խաչիկյան
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ,
պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի նախագահ,
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
(ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն)
Միխայիլ Վլադիմիրի Ուստինով
ՌԴ ՆԳՆ թիվ 2 Կենտրոնական պոլիկլինիկայի
մաշկավեներաբանական բաժանմունքի վարիչ,
ՌԴ ԲԳԱ «Հիմնարար մաշկավեներաբանություն և կոսմետոլոգիա» բաժնի խորհրդատու, դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման
ռուսական ընկերակցության վարչության անդամ,
պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի պատվավոր անդամ,
(ք. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)
Դրագուն Գենադի Վիկտորովիչ
Գիտահետազոտական կենտրոնի մաշկաբանության կլինիկայի բաժանմունքի վարիչ‚
Ռուսաստանի մաշկաբանության ազգային սերվերի խմբագրական կոլեգիայի անդամ‚
Դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման
ռուսական ընկերակցության փորձագետ‚
«Ոսկե դերմատոսկոպ» համառուսական մրցանակի դափնեկիր‚
(ք. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)
Գուսարով Միխայիլ Վյաչեսլավի
Մաշկավեներաբան‚ EADV, AAD, EADO, IDS (դերմատոսկոպիայի միջազգային ընկերակցություն) անդամ‚ Սանկտ-Պետերբուրգի Հյուսիս-Արևմտյան պետական բժշկական համալսարանի Հասարակական առողջության և առողջապահության կառավարման ամբիոնի ասպիրանտ‚
(ք. Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն)
Եկատերինա Չերնիշ
Մաշկավեներաբան‚ բժշկական գիտությունների թեկնածու‚
L'estetik ընկերության առաջատար մարզիչ
(ք. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)
Անահիտ Պավելի Թոփչյան
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի ասիստենտ,
պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի անդամ,
ՀՀ ԱՆ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի մաշկավեներաբան, դերմատոսկոպիստ,
(ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն)
Արմինե Հակոբի Հակոբյան
Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի անդամ,
(ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն)
Դավիթ Անուշավանի Հարությունյան
«Դավիդյանց պոլիկլինիկաներ» ՍՊԸ մաշկավեներաբան,
EADV‚ EADO և Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի և պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի
օպտիկական ախտորոշման ասոցիացիայի անդամ‚
(ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն)
Էդուարդ Արկադիի Ավագյան
«Կոսմոլաբ» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի փոխտնօրեն,
Էսթետիկ բժշկության և մաշկաբանության հայկական ասոցիացիայի նախագահ,
պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի
օպտիկական ախտորոշման ասոցիացիայի անդամ‚
(ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն)
Հայկ Թորոսյան
Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի անդամ,
(ք. Երևան,Հայաստանի Հանրապետություն)
Նարինե Ասլանյան
«MontRoughe» բժշկական էսթետիկ կենտրոնի և
COSMOLAB Էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի
մաշկավեներաբան‚ բժիշկ-կոսմետոլոգ
(ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն)
Տեսանյութ՝ 2022 թ. մարտի 7-ին կայացած ֆորումի մասին
Մասնակցության հրավեր՝ ասոցիացիայի նախագահ Խ․ Խաչիկյանից
[gallery id="22"]