«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ

Միջոցառումներ

  • Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվ. մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի VI գիտագործնական ֆորում

    • 2019-11-28

     

    ՊՐՈՖԵՍՈՐ Հ.Ա. ՔԱԼԱՄՔԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ
    ՄԱՇԿԻ ՕՊՏԻԿԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ
    ՎԵՑԵՐՈՐԴ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ
    ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

    ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

    2019 թվականի նոյեմբերի 30-ին «Hyatt Place Yerevan» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում կայացավ «Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ-ի մասնագիտական VI գիտագործնական ֆորումը։

    Բացման խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը։ Նա ողջունեց ասոցիացիայի պատվավոր և հիմնադիր անդամներին, ասոցիացիայի ներկա անդամներին, ՄՍՎ ԲԳԿ աշխատակիցներին, ՀՀ մաշկավեներաբանական ծառայության մաշկավեներաբաններին և հյուրերին ու մաղթեց բեղմնավոր աշխատանք։

    Գիտական թեմաներով VI ֆորումում հանդես եկան՝

    • ԵՊԲՀ մաշկաբանության և ՍՎ ամբիոնի դասախոս Շուշանիկ Կարապետյանը՝ «Դեմքի մաշկի հանգուցիկաթարախաբշտիկային մաշկախտներ։ Պերիօրիֆիցիալ դերմատիտ» թեմայով,
    • ԵՊԲՀ մաշկաբանության և ՍՎ ամբիոնի II կուրսի կլինիկական օրդինատոր Անահիտ Թոփչյանը՝ «Ատոպիկ դերմատիտի և ցելիակիայի կլինիկական համադրելիությունը» թեմայով,
    • ԵՊԲՀ մաշկաբանության և ՍՎ ամբիոնի II կուրսի կլինիկական օրդինատոր Նարինե Պարսամյանը՝ «Սև ականթոզ» թեմայով։
    • Քննարկման ներկայացվեցին կլինիկական դեպքեր։

    Կայացավ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանի հեղինակած «Մաշկավեներաբանություն (մաշկային հիվանդությունների ախտորոշման և բուժման հիմնադրույթները, գործնական հմտություններ)» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը։

    Նիստի ավարտին ելույթ ունեցավ սրտաբան, բ.գ.դ., պրոֆեսոր Ա.Վ. Աստվածատրյանը՝ ընդգծելով, որ ցանկացած ամբիոնի գործունեության ուղղություններից կարևորագույնը մայրենի լեզվով մասնագիտական գրականության ստեղծումն է և շնորհակալություն հատնեց պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանին գրքի ստեղծման կապակցությամբ, բարձր գնահատեց գրքի գիտական, կրթական, ուսումնական, ուսուցողական և ոճաբանական հատկանիշները և ինչ-ինչ ասպեկտներում ցանկություն հայտնեց տեսնել մաշկաբանության զարգացումը սրտաբանության հետ համատեղ, իբրև շատ ու շատ ախտաբանությունների դեպքում համատեղ ախտանշաբանությամբ արտահայտվող հիվանդությունների ուսումնասիրմամբ զբաղվող գիտությունների։

    Պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, աջակիցներին և ներկաներին ակտիվ մասնակցության համար, հուշեց հաջորդ նիստին նախապատրաստվելիք որոշ աժմեական թեմաների մասին ու մաղթեց նորանոր հաջողություններ։
    Ֆորումի մասին տեսանյութը` հետևյալ հղումով`http://vchealthnews.am/index.php?vid=160

Կայանալիք Միջոցառումներ