«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ

Միջոցառումներ

  • Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվ. մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի V գիտագործնական ֆորում

    • 2019-09-27

    ՊՐՈՖԵՍՈՐ Հ.Ա. ՔԱԼԱՄՔԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ
    ՄԱՇԿԻ ՕՊՏԻԿԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ
    ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ
    ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

    2019 թ. սեպտեմբերի 25-ին «Hyatt Place Yerevan» հյուրանոցի կոնֆերանսների մեծ դահլիճում  կայացավ «Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ-ի մասնագիտական V գիտագործնական ֆորումը։

    Բացման խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը։ Նա ողջունեց ասոցիացիայի պատվավոր և հիմնադիր անդամներին, ասոցիացիայի ներկա անդամներին, ՄՍՎ ԲԳԿ աշխատակիցներին, ՀՀ մաշկավեներաբանական ծառայության մաշկավեներաբաններին և հյուրերին ու մաղթեց բեղմնավոր աշխատանք։

    Գիտական թեմաներով V ֆորումում հանդես եկան՝

    ա) Անահիտ Թոփչյանը` «Պսորիազային արթրիտի վաղաժամ ախտորոշումը և
    բուժումը» » զեկուցումով և Խաչիկ Խաչիկյանը` «Պսորիազի արտաքին բուժումը Ducray ԴՁ պատրաստուկներով» զուգազեկուցումով,

    գ) Լուսինե Կիրակոսյանը` «Կորյակային հիվանդություն, հիպերանդրոգենիայի
    ախտածագումնային ձևերը» զեկուցումով,

    դ) Վերոնիկա Նավասարդյանը և Ինգա Մխիթարյանը «Օջախային մազաթափության
    զարգացման իմունաբանական մեխանիզմները և կլինիկական առանձնահատկությունները» զեկուցումով և Շուշանիկ Կարապետյանը` «Օջախային մազաթափության դերմատոսկոպիկ նկարարգիրը» զուգազեկուցումով,

    ե) Սյուզաննա Գևորգյանը` «Օնիխոդիստրոֆիաները մաշկային և սոմատիկ ախտաբանության դեպքում» զեկուցումով,

    Հնչեցին բազում հարցեր, որոնց զեկուցողները տվեցին սպառիչ պատասխաններ։

    Ասոցիացիայի V նիստի աշխատանքը եզրափակեց ՄՄՕԱԱ-ի նախագահ՝ պրոֆեսոր Խ. Մ. Խաչիկյանը, որը ընդգծեց ընդհանրապես ասոցիացիաների դերը մաշկավեներաբանների մասնագիտական պատրաստվածության բարձրացման գործում։

    Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, աջակիցներին և ներկաներին ակտիվ մասնակցության համար, հուշեց հաջորդ նիստին ներկայացվելիք որոշ աժմեական թեմաների մասին և մաղթեց նորանոր հաջողություններ։

    [gallery id="12"]

Կայանալիք Միջոցառումներ