«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ

Միջոցառումներ

  • Մաշկավեներաբանության առաջին գիտագործնական ֆորում

    • 2018-03-27

    ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

    2018 թ. փետվարի 24-ին Dooble Tree by Hilton հյուրանոցի Փարիզ սրահում կայացավ «Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ-ի մասնագիտական I ֆորումը։

    Բացման խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը։ Նա ողջունեց ներկաներին և ֆորումի մասնակիցներին մաղթեց արգասաբեր աշխատանք։

    «Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի կյանքը և գործունեությունը» թեմայով ելույթ ունեցավ ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՄՍՎ ԲԳԿ բժիշկ Մ.Գ. Մխիթարյանը։

    «Դեմքի մաշկի բորբոքային ախտաբանության տարբերակիչ ախտորոշումը» թեման ներկայացրեց ասոցիացիայի նախագահ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը։

    «Գենաինժեներային տեխնոլոգիաները դերմատոլոգիայում» թեմայով զեկույցը պաատրաստել էր ԵՊԲՀ հետբուհական կրթության մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի կլինկական օրդինատոր, ասոցիացիայի անդամ Ա.Տ. Չալաբյանը։

    Ասոցիացիայի I նիստը եզրափակեց «Հելիոս» ԲԿ հիմնադիր տնօրեն, ասոցիացիայի անդամ Հ.Ղ. Ազարյանը՝ «Դերմատոկոսմետոլոգիայի զարգացման հեռանկարները» զեկույցով։

    Վերջում կայացավ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանի և Հ.Ղ. Ազարյանի հեղինակած «Նվազներխուժական գեղարարական բժշկության ներարկային մեթոդները» ուսումնամեթոդական ձեռնարկի (2018 թ.) շնորհանդեսը։

     

    [gallery id="4"]

Կայանալիք Միջոցառումներ