«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ

Միջոցառումներ

  • Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվ. մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի IV գիտագործնական ֆորում

    • 2019-01-16

    ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

    2019 թ. փետրվարի 16-ին «DoubleTree by Hilton» հյուրանոցի «Միլանո» սրահում կայացավ «Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ-ի մասնագիտական IV ֆորումը։
    Ֆորումի մասնակիցներին երաժշտական ողջույն հղեց «Լիբերտա» լարային քառյակը։
    Բացման խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը։ Նա ողջունեց ասոցիացիայի անդամներին, հանրապետության տարբեր բուժհաստատություններում աշխատող մաշկավեներաբաններին, բժիշկ-կոսմետոլոգներին, կլինիկական օրդինատորներին և հյուրերին ու մաղթեց արգասաբեր աշխատանք։

    Չորրորդ ֆորումում զեկուցումներով հանդես եկան՝
    ա) «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մաշկավեներաբան, բժիշկ-կոսմետոլոգ, ՄՄՕԱԱ Գյումրու մասնաճյուղի ղեկավար՝ Ա.Հ. Չոփուրյանը՝ «Հեպատիտ C-ին զուգընթաց մաշկային ախտաբանություն» թեմայով,
    բ) ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի II տարվա կլինիկական օրդինատոր, ՄՄՕԱԱ անդամ՝ Ա. Չալաբյանը՝ «Հաշիմոտո հիվանդությունը և մաշկային ախտաբանությունը» թեմայով,
    գ) մաշկավեներաբան, ՄՄՕԱԱ հիմնադիր անդամ՝ Ա. Ալեքսանյանը` «Օպտիկական դիապազոնի էլեկտրամագնիսական ալիքների կիրառումը մաշկաբանության ոլորտում» թեմայով,
    դ) թիվ 20 պոլիկլինիկայի և «Բլադ Սելս» ԲԿ մաշկավեներաբան, ՄՄՕԱԱ հիմնադիր անդամ՝ Է.Ա. Ավագյանը՝ «Ռետինոիդների կիրառումը մաշկաբանության ոլորտում» թեմայով,
    ե) «Վիկտորիա կոնսալթինգ» ընկերության մարքեթինգի ղեկավար, ՄՄՕԱԱ անդամ՝ Զ. Կարապետյանը՝ «Մազաթափության բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով։

    Հնչեցին բազմաթիվ հարցեր, տրվեցին սպառիչ պատասխաններ։
    Ասոցիացիայի IV նիստի աշխատանքը եզրափակեց պրոֆեսոր Խ. Մ. Խաչիկյանը, որը կարևորեց ասոցիացիաների դերը ոչ ֆորմալ կրթական համակարգում, խոսեց ինքնազարգացման ու ինքնակրթության, շարունակական մասնագիտական կրթության անհրաժեշտության մասին։ Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին ակտիվ համագործակցության համար ու մաղթեց նորանոր հաջողություններ։

     

    [gallery id="10"]