«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ

Միջոցառումներ

  • Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի երկրորդ գիտագործնական ֆորում

    • 2018-03-27

    ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

    2018 թ. մայիսի 11-ին «Փարիզ» հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում  կայացավ «Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ-ի մասնագիտական II ֆորումը։

    Բացման խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը։ Նա ողջունեց ասոցիացիայի անդամներին և հյուրերին։

    Նա ներկայացրեց Վիտեբսկի պետական բժշկական համալսարանի մաշկավեներաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Վ.Պ. Ադասկևիչի վիդեոուղերձը։

    Երկրորդ ֆորումի աշխատանքում զեկուցումներով հանդես եկան՝

    ա) Աննա Ա. Հարությունյանը, որը ներկայացրեց «Հղիության մաշկախտների առանձնահատկությունները» զեկույցը,

    բ) Էդուարդ Ա. Ավագյանը, որը ներկայացրեց «Շաքարային դիաբետի և մաշկային ախտաբանության կոմորբիդայնությունը» թեմայով նյութը,

    գ) պրոֆեսոր Խաչիկ Մ. Խաչիկյանը, որի զեկուցման թեման էր «Ռոզացեայի ախտածագման և բուժման մոտեցումները»։ 

    Ելույթով հանդես եկավ ՀՀ ԱՆ մաշկավեներաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ տնօրեն՝ դոցենտ Մ.Ռ. Սահակյանը, որը դրական գնահատեց ասոցիացիայի աշխատանքը և հորդորեց առավել ակտիվորեն անցկացնել նման ֆորումներ՝ մաշկավեներաբանների մասնագիտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով։

    [gallery id="6"]

    Ասոցիացիայի II նիստը եզրափակեց Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ-ի նախագահ՝ պրոֆեսոր Խ. Մ. Խաչիկյանը, որը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ակտիվ մասնակցության համար և մաղթեց նորանոր հաջողություններ։

     

     

     

     

     

     

Կայանալիք Միջոցառումներ