«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ

Օգտակար տեղեկատվություն

Վիտիլիգո, բժշկական մոտեցումներ

  • 2018-04-09

Վիտիլիգո, բժշկական մոտեցումներ

Խաչիկ Խաչիկյան (1)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՈՒԺՈՒՄ

  • Համակարգային կորտիկոթերապիա։ Չպետք է մոռանալ սակայն, որ այս պատրաստուկների երկարատև կիրառումը հղի է անցանկալի հետևանքներով (կողմնակի արդյունք)։ Կիրառում են ցածր դեղաչափերով (0,1-0,3 մգ/կգ` պրեդնիզոլոնի հաշվարկով, մինչև արդյունքի հասնելը) կորտիկոիդներ, 2-6 ամիս տևողությամբ։
  • պրեդնիզոլոն 0,1-0,3 մգ/կգ x 2 x 6 ամիս,
  • դեքսամետազոն 5 մգ x 2 x 6 ամիս,

 ՏԵՂԱՅԻՆ ԲՈՒԺՈՒՄ

  • Կան բազմաթիվ տեղային պատրաստուկներ, որոնք կարող են վերագունակավորել մաշկը։
  • Ամենից հաճախ նշանակվում են ուժեղ կամ շատ ուժեղ կորտիկոստերոիդային պատրաստուկներ, որոնք մոտ 45% դեպքերում փոքրիշատե փոփոխում են մաշկի գույնը`
  • տրիամցինոլոն, 0,1% քսուք, օրական 2 անգամ, 3-6 ամիս տևողությամբ,
  • ֆլյուտիկազոն (կուտիվեյթ), 0,005% քսուք, օրական 2 անգամ, 3-6 ամիս տևողությամբ։
  • Բուժման նվազագույն կուրսը 3 ամիսն է։
  • Եթե գործընթացը տեղակայված է շուրջակնակապճային հատվածներում, ապա կորտիկոիդների երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել գլաուկոմայի և կատարակտայի առաջացման։
  • Արդյունքները բարելավելու նպատակով կարելի է կորտիկոիդային քսուքը համադրել այլ տեղային պատրաստուկների հետ, որոշակի ընդմիջումից հետո կրկնել բուժման կուրսը և այլն։
  • Այս նպատակով կիրառում են նաև կալցինևրինի ածանցյալներ (էլիդել, պրոտոպիկ)։

 

Փոքր տեղամասերի ախտահարման դեպքում

  • Տեղային պատրաստուկները ցուցված են միայն փոքր տեղամասերի վրա կիրառելու համար (օջախային վիտիլիգո)։
  • Տեղային պատրաստուկներն առավել արդյունավետ են մուգ մաշկով անձանց բուժման համար։
  • Տեղային պատրաստուկներն առավել արդյունավետ են դեմքի և նվազ արդյունավետ ձեռքերի կամ ոտքերի շրջանում։
  • Բոլոր տեղային պատրաստուկները չէ, որ կարելի է կիրառել դեմքի մաշկին, հատկապես շուրջակնային տեղակայման դեպքում (օրինակ, կորտիկոիդների երկարատև կիրառումը կարող է հանգեցնել գլաուկոմայի և կատարակտայի)։
  • Թերություններից են տեղային պատրաստուկների կողմնային հնարավոր ազդեցությունները (պետք է հանգամանորեն վերահսկել բուժման գործընթացը), մասնավորապես մաշկի ատրոֆիան (1 տարի կամ ավելի երկար կիրառելու պարագայում խնդիրը դառնում է առարկայական), երբ մաշկը դառնում է թղթի նման բարակ, շատ չոր և փխրուն։

 

Մեծ տեղամասերի ախտահարման դեպքում

Դեպիգմենտացիոն թերապիա

  • Եթե ախտահարված է մաշկի մեծ մասը (համապարփակ վիտիլիգո) և ռեգպիգմենտացիայի արդյունքները բավարար չեն կարող լինել, ապա բուժման մեթոդների մեջ հանձնարարելի է դառնում առողջ մնացած մաշկի գունազրկումը (մոնոբենզոն` հիդրոխինոնի մոնոբենզիլային եթեր, օրական 2 անգամ, 6-18 ամսվա ընթացքում, մելնոցիտոցիդ, մաշկի սպիտակեցում)։

 

ԼՈՒՍԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Հաճախ կիրառվում են ընդհանուր լուսաբուժության և էքսիմերային լազերաբուժության մեթոդները (բավականաչափ արդյունավետ են)։

 

Ընդհանուր լուսաբուժության

  • Ընդհանուր լուսաբուժությունը կիրառվում է տարածուն վիտիլիգոյի, իսկ էքսիմերային լազերաբուժությունը՝ տեղային վիտիլիգոյի բուժման նպատակով։
  • Հիվանդները պարտավոր են մի քանի շաբաթ շարունակ, շաբաթական 3 անգամ լուսաբուժության կուրս ստանալ։
  • Լուսաբուժության մեթոդներն ավելի արդյունավետ են՝ դեմքի և նվազ արդյունավետ՝ ձեռքերի կամ ոտքերի շրջանում տեղակայվելու դեպքում։
  • Լուսաբուժության արդյունքները կարող են անհետանալ։ Մոտ 44% հիվանդների մոտ բուժման ավարտից հետո մոտ 1 տարվա ընթացքում բուժման արդյունքներն անհետանում են (4 տարի անց՝ 86%-ի մոտ)։
  • Այս մեթոդը կարող է զուգադրվել մեկ այլ մեթոդի հետ (կորտիկաբուժություն և այլն)։

 

 Էքսիմերային լազերաբուժություն

  • Հիվանդների 70%-ի մոտ էքսիմերային լազերաբուժության կիրառմամբ գոհացնող ռեպիգմենտացիա է արձանագրվում (հատկապես վաղ հայտնաբերման կամ տեղային և կամ կայուն ձևերի դեպքում)։

 

PUVA-բուժություն

  • Այս մեթոդի ժամանակ կիրառում են UVA-ճառագայթներ և պսորալեն (քսելու ձևով կամ արտաքին)։
  • Կիրառվում է հատկապես տարածուն վիտիլիգոյի դեպքում։
  • Դեմքին, իրանին, բազուկներին և ազդրերին տեղակայվելու դեպքում բուժման արդյունավետությունը 50-75% է։
  • Նախաբազուկներին, ձեռքերին, սրունքներին և ոտնաթաթերին տեղակայվելու դեպքում բուժման արդյունավետությունը բարձր չէ։
  • Բուժման կուրսը` շաբաթական 2 այցելություն՝ 1 տարի տևողությամբ։
  • Պսորալենն ազդում է աչքերի վրա, ուստի մինչև PUVA-թերապիան և դրանից հետո անհրաժեշտ է անցկացնել համապատասխան հետազոտություններ։
  • Կիրառում են նաև մելագենին, մելագենին-պլյուս (Կուբա, Հնդկաստան, Չինաստան և այլն) և այլ ֆոտոսենսիբիլիզատորներ։

 

ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Մաշկի աուտոտրանսպլանտացիա

  • Մաշկի աուտոտրանսպլանտացիա՝ առողջ մաշկը (դերմոէպիդերմալ տրանսպլանտատներ) անջատում և պատվաստում են հիվանդ մաշկի շրջանում (կարող է արդյունավետ լինել 90-95% դեպքերում)։

 

Մելանոցիտների աուտոտրանսպլանտացիա

  • Մելանոցիտների աուտոտրանսպլանտացիա (կարող է արդյունավետ լինել 84-100% դեպքերում)։

 

 Վիրաբուժական մեթոդների կիրառումը

  • Կիրառվում է այն դեպքում, երբ լուսաբուժությունն ու մյուս մեթոդները չեն օգնում։
  • Կիրառվում է միայն մեծահասակների շրջանում՝ կայուն դեպքերում (վերջին 6 ամսում փոփոխություններ չեն արձանագրվում) և սեգմենտային վիտիլիգոյի դեպքում։
  • Երեխաների շրջանում չի կիրառվում։
  • Այն անձանց շրջանում, ովքեր առանձնանում են սպիական գործընթացների նկատմամբ հակումով, առաջանում են կելոիդներ և այլն (չեն կիրառվում)։
  • Հնարավոր կողմնակի ազդեցություններն են երկարատև անաշխատունակությունը, գետաքարե սալահատակ հիշեցնող մաշկի առաջացումը և վարակները։

 

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ

  • Այս նպատակով կիրառվում են որոշ վիտամիններ (C, B1, B6, D), հանքային աղեր (Co, Cu, Zn, Fe, Se), ամինաթթուներ, էնզիմներ (վոբէնզիմ, ֆլոգէնզիմ), հեպատոպրոտեկտորներ (սիլիբինին, էսենցիալե, խոֆիտոլ և այլն), տարբեր պատրաստուկներ, որոնք «չեն վաճառվում դեղատնային ցանցում» (օրինակ, Sanum cutis) և այլն։
  • Նրանց մեծ մասն ուսումնասիրված չէ, չկան հավաստի գիտական տվյալներ նրանց արդյունավետության և կողմնակի արդյունքների բացակայության վերաբերյալ (այո, նկատվում է Se-ի պակասուրդ և կան տեղեկություններ, որ այն լրացնելու և տեղային սուլսենի մածուկ կիրառելու դեպքում երևույթները մեղմանում են, սակայն սրանք հիմնավորված և հավաստի չեն)։
  • Ուսումնասիրվել է Ginkgo biloba խոտաբույսը։ Հնարավոր է, որ այն վերականգնի մաշկի գունավորումը (եզակի անձանց շրջանում արձանագրվել է ոչ վատ արդյունավետություն)։
  • Մաշկի գույնը կարող է փոփոխվել դանդաղորեն կամ ոչ լիարժեք և կամ ընդհանրապես չփոխվել։

 

(1) Խաչիկ. Մ. Խաչիկյան
բ.գ.դ., պրոֆեսոր,
Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ի գիտ. գծով փոխտնօրեն,
ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ,
պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ
ասոցիացիայի նախագահ

 

Կայանալիք Միջոցառումներ