«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ

Նորություններ

  • Պրոֆեսոր Էդուարդ Երվանդի Դանիելյանի հիշատակին

    • 2020-08-19

    Խոր վշտով տեղեկացանք անվանի գիտնական և բազմավաստակ պրոֆեսոր Էդուարդ Երվանդի Դանիելյանի մահվան մասին,
    որի կապակցությամբ մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրա հարազատներին ու մտերիմներին։
    Նա կանգնած է եղել Հայաստանում մաշկավեներաբանության` իբրև գիտության ձևավորման ակունքերում։
    Իր գիտամանկավարժական գործունեությունն սկսել է անցած դարի 60-ականներից։
    Ղեկավարել է ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնը 1969-1993 թթ.-ին, կրթել է բազմաթիվ սերունդներ։
    Պրոֆ. Է.Ե. Դանիելյանը հեղինակել է շուրջ 250 գիտական աշխատանք, ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկ,
    ղեկավարել է թեկնածուական ատենախոսություններ։
    Պրոֆ. Է.Ե. Դանիելյանի գրչին են պատկանում` “Новый метод этапно-комплексного лечения аллергических
    дерма­то­зов у детей с ис­пользованием высокогорного климата” (դոկտորական ատենախոսություն, Մոսկ­վա, 1980 թ.),
    Ս.Տ. Պավլովի և Օ.Կ. Շապոշնիկովի բժշկական բուհերի «Մաշկային և վեներական հիվանդություններ» դասագրքի թարգմանությունը (Երևան 1981),
    «Մաշկային և սեռափոխանցվող հիվանդությունների լաբորատոր ախտորոշումը» (Երևան 1997) և բազմաթիվ այլ հիմնարար աշխատություններ։
    Պրոֆեսոր Էդուարդ Երվանդի Դանիելյանը վայելում էր Հայաստանի Հանրապետության բժշկական և մաշկավեներաբանական ողջ հանրության հարգանքը։
    Պրոֆ. Է.Ե. Դանիելյանը անխոնջ և բարեխիղճ աշխատանքի, իր մասնագիտությանն անձնուրացաբար ծառայող անձի պատկառազդու օրինակ էր։
    Երկար տարիներ վաստակած հանգստի անցնելուց հետո անգամ նա իր բժշկական պարտքն էր կատարում հանրության առջև`
    շարունակելով իրականացնել իր գիտական նկրտումները։
    Սերունդների հիշողության մեջ Պրոֆ. Է.Ե. Դանիելյանը կմնա իբրև ուղղամիտ և անբասիր վարքի տեր ականավոր գիտնական:

     

    Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և
    մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի նախագահ`
    բ.գ.դ., պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյան