«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» հասա...
Ավելին
«Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2018թ.-ին ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ՝ բ.գ.դ., պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյանի նախաձեռնությամբ, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի համատեղ ջանքերով: Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ-ի (ՔՄՄՕԱԱ) հիմնական նպատակներն են` միավորել բժշկական, գիտական և գործնական ընդհանուր հետաքրքրություններ ունեցող, ներգիտակարգային և միջգիտակարգային գործունեություն իրականացնող մասնագետներին (մաշկավեներաբաններ, դերմատոօնկոլոգներ, գինեկոլոգներ, սեքսոպաթոլոգներ, բժիշկ-կոսմետոլոգներ, դերմատոսկոպիստներ, տրիխոսկոպիստներ և այլն), նպաստել գիտական, գործնական և փորձարարական մաշկավեներաբանության զարգացմանը ու ՀՀ-ում արդի չափանիշներին համապատասխան մաշկավեներաբանական ծառայության ձևավորմանը: Պրոֆեսոր Վ.Պ. Ադասկևիչի ուղերձը
ԱվելինԱնդամակցեք մեր կազամակերպությանը և հղեք ձեզ հուզող կլինիկական և գիտական բոլոր հարցերը։ Մենք սիրով կպատասխանենք Ձեզ։
Անդամակցել