2025-11-08 00:00

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ՆԱՄԱԿ

«XVIII ՔԱԼԱՄՔԱՐՅԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
(«Երևանյան IX դերմատոսկոպիական ընթերցումներ»)

7 ՇՄԶ միավոր (ՀՀ ԱՆ նախարարի թիվ 6587-Ա հրաման‚ 28.10.25 թ.)

ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

Հարգելի´ գործընկեր
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «XVIII Քալամքարյանական ընթերցումներ» («Երևանյան IX
դերմատոսկոպիական ընթերցումներ») միջազգային գիտագործնական համաժողովը կկայանա 2025 թվականի
նոյեմբերի 8-ին‚ Երևանում։
Համաժողովը կհամախմբի մաշկավեներաբանության, դերմատոսկոպիայի և բժշկական կոսմետոլոգիայի
առաջատար մասնագետներին, հետազոտողներին և բժիշկներին` ոլորտի գիտական ու կլինիկական մակարդակը
բարձրացնելու նպատակով։
Ձեզ սիրով հրավիրում ենք օգտվելու բացառիկ հնարավորությունից՝ մասնակցելու բազմազգ
մասնագիտական երկխոսությանը և ներկայացնելու նաև Ձեր փորձը և գիտելիքները։

 

ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ

  • ք. Երևան‚ Կորյունի 2‚ ԵՊԲՀ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի անվան դահլիճ։
    Միջոցառման սկիզբը` ժամը 11։00‚ ավարտը` ժամը 19։00։ն։

ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ

  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և
    սեռավարակաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ` բժշկ. գիտ. դոկտոր‚ պրոֆեսոր Խաչիկ Մարտինի
    Խաչիկյան)‚
  • Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման
    ասոցիացիա (հիմնադիր նախագահ` բժշկ. գիտ. դոկտոր‚ պրոֆեսոր Խաչիկ Մարտինի Խաչիկյան)‚
  • Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն (տնօրեն` Հովհաննես Արտաշեսի
    Հովհաննիսյան)։

ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

  •  Պատվավոր նախագահ՝ ԵՊԲՀ ռեկտոր‚ բժշկ. գիտ. դոկտոր‚ պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյան,
  • նախագահ` բժշկ. գիտ. դոկտոր‚ պրոֆեսոր Խաչիկ Մարտինի Խաչիկյան (հեռ.՝ +374-91-406151, e-mail: [email protected]),
  • փոխնախագահ` ՀՀ ԱՆ ԱՄԱԿ տնօրեն Հովհաննես Արտաշեսի Հովհաննիսյան (հեռ.՝ 094-499412,
    [email protected]),
  • փոխնախագահ` բժշկ. գիտ. դոկտոր‚ պրոֆեսոր Արմեն Վիլենի Աստվածատրյան (հեռ.՝ 091-417328,
    [email protected] )‚
  • փոխնախագահ` բժշկ. գիտ. թեկնածու Արամ Մկրտիչի Մկրտիչյան (հեռ.՝ 091-405369;
    [email protected]

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ`

  • ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի հրավիրյալ դասախոս` Արմինե Հակոբի
    Հակոբյան (+374-93-606068, e-mail: [email protected]

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ`

  • ԱՄԱԿ ուսումնական կենտրոնի ղեկավար, մաշկավեներաբանների  հայկական ասոցիացիայի նախագահ՝
    Կարեն Ա. Վարդանյան‚

ԱՌՑԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԸՆԱՎԱՐՏՎԱԾ Է

(առկա հաշվառումը` նոյեմբերի 8-ին‚ ԵՊԲՀ-ում)

«XVIII ՔԱԼԱՄՔԱՐՅԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Գիտաժողովի լեզուները՝ հայերեն և ռուսերեն

11։00-12:00

  • Մասնակիցների հաշվառում։
  • Ուվերտյուրա` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի քառյակի կատարմամբ։

12։00-12:10

  • Ֆորումի հանդիսավոր բացումը` համաժողովի պատվ. նախագահ‚ պրոֆ. Ա.Ա. Մուրադյան։
  • Ողջույնի խոսք` համաժողովի նախագահ‚ պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան։

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
12:10 – 14:30
Մոդերատորներ`

Խ.Մ. Խաչիկյան‚ Ա.Վ. Աստվածատրյան‚ Ա.Մ. Մկրտիչյան

Ի.Գ. Սերգեևա

  • «Դերմատոսկոպիայի դերը մաշկային ախտաբանության տարբերակիչ ախտորոշման մեջ» (15 րոպե)։

Խ.Մ. Խաչիկյան

  • «Արևային լենտիգոյի կլինիկական-ձևաբանական և դերմատոսկոպիական առանձնահատկությունները» (15
    րոպե)։

Մ.Վ. Հովհաննիսյան

  • «Պապիլոմավիրուսային վարակ. ինչն է կարևոր հիշել‚ քաղցկեղը բաց չթողնելու համար» (15 րոպե)։

Ս.Ս. Յակուշենկո

  • «Փոքր մելանոմաներ» (15 րոպե)։

Ա.Դ. Գետման

  • «Թերգունակային և անգունակային մելանոմա. ախտորոշումը դժվար է‚ սակայն հնարավոր» (15 րոպե)։

Մ.Վ. Ուստինով

  • «Վուլվայի անոթային գոյացությունների դերմատոսկոպիական ախտորոշումը (15 րոպե)։

ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ
14։30-15:00

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
15:00 – 18:00
Մոդերատորներ`

Հ.Ա. Հովհաննիսյան‚ Ա.Վ. Աստվածատրյան, Ա.Մ. Մկրտիչյան

Հ.Ա. Հովհաննիսյան

  • «Սեռավարակների վերելքը և սոցիալական ցանցերի ազդեցությունը» (15 րոպե)։

Խ.Մ. Խաչիկյան

  • «Բոուէնի հիվանդության կլինիկական-ձևաբանական և դերմատոսկոպիական առանձնահատկությունները»
    (15 րոպե)։

Ա.Հ. Չոփուրյան

  •  «Ոչ վարակային գրանուլեմային մաշկախտերի տարբերակիչ ախտորոշումը» (15 րոպե)։

Ա.Տ. Չալաբյան

  • «Մաշկային հիվանդների ախտորոշման հիմնախնդրային ասպեկտները» (15 րոպե)։

Ա.Հ. Գոմցյան

  • «Ոտնաթաթերի մելանոցիտային գոյացությունների տարբերակիչ ախտորոշումը» (15 րոպե)։

ԶԵԿՈՒՑՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Մոդերատորներ`

Խ.Մ. Խաչիկյան‚ Ա.Վ. Աստվածատրյան, Ա.Մ. Մկրտիչյան

Ա.Ա. Գրիգորյան

  •  «Կոնֆոկալ լազերային մանրադիտման հիմնախնդիրները» (15 րոպե)։

Ռ.Ա. Մեսրոպյան

  • «Պսորիազը հղիների շրջանում» (15 րոպե)։

Ա.Կ. Ղալթախչյան

  • «Չարորակ լենտիգո» (15 րոպե)։

Շ.Վ. Քեթցյան

  • «Համբուրվող մաշկախտեր» (15 րոպե)։

Արփինե Մանասյան

  • «Առաջնային չարորակ նորագոյացությունների դեպքում մաշկի ոչ գունակային ախտահարումների
    դերմատոսկոպիական առանձնահատկությունները» (15 րոպե)։

Ա.Ա. Գաբրիելյան

  • «Ոսկրահոդային փոփոխությունները պսորիազի դեպքում» (15 րոպե)։

Լ.Ռ. Վասիլյան

  • «JAK-Stat ազդանշանային ուղու դերը վիտիլիգոյի ախտածագման մեխանիզմներում և բուժման
    ռազմավարությունը» (15 րոպե)։

Հարգանքով‚ համաժողովի նախագահ`

պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյան

4 XI 25 թ.

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top