2024-11-16 12:30

ՊՈՍՏ-ՌԵԼԻԶ

2024 թվականի նոյեմբերի 16-ին‚ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի անվան դահլիճում տեղի ունեցավ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ — մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում» միջազգային XVI գիտագործնական համաժողովը։

Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին շուրջ 400 պատվիրակ (մաշկավեներաբաններ‚ դերմատոսկոպիստներ‚ տրիխոսկոպիստներ‚ դերմատոօնկոլոգներ‚ բժիշկ-կոսմետոլոգներ‚ կլինիկական օրդինատորներ‚ ուսանողներ‚ նաև այլ մասնագիտությունների բժիշկներ)։

Միջոցառման կազմակերպիչներն էին` ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնը (ամբիոնի վարիչ` պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյան)‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիան (ասոցիացիայի նախագահ` պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյան)‚ Այրվածքաբանության և մաշկաբանության կենտրոնը (տնօրեն` Հ.Ա. Հովհաննիսյան)։

Համաժողովի բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ֆորումի նախագահ` պրոֆեսոր  Խ.Մ. Խաչիկյանը։

Համաժողովի բանախոսներն էին՝

  • Դենիս Վլադիմիրի Զասլավսկին (բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Սանկտ-Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարանի մաշկավեներաբանության ամբիոնի պրոֆեսոր)‚
  • Կոնստանտին Նիկոլայի Մոնախովը (բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Ի.Պ. Պավլովի անվան Սանկտ-Պետերբուրգի առաջին պետական բժշկական համալսարանի մաշկավեներաբանության կլինիկայի և ամբիոնի պրոֆեսոր ‚ Վ.Մ. Տարնովսկու անվան մաշկավեներաբանության ռուսական ընկերակցության սանկտ-պետերբուրգյան բաժանմունքի խորհրդի անդամ)‚
  • Իրինա Օլեգի Սմիրնովան (բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ)‚
  • Միխայիլ Վլադիմիրի Ուստինովը (ՌԴ ՆԳՆ թիվ 2 Կենտրոնական պոլիկլինիկայի մաշկավեներաբանական բաժանմունքի վարիչ, ՌԴ ԲԳԱ «Հիմնարար մաշկավեներաբանություն և կոսմետոլոգիա» բաժնի խորհրդատու, դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման ռուսական ընկերակցության վարչության անդամ, «Ոսկե դերմատոսկոպի» ազգային մրցանակի դափնեկիր‚ մաշկավեներաբան-ուռուցքաբան‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և ՄՄՕԱԱ կառավարման խորհդի անդամ)‚
  • Խայրուտդինով Վլադիսլավ Ռինատովիչը (դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր, Ս.Մ. Կիրովի անվան Ռազմաբժշկական ակադեմիայի մաշկային և վեներական հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր ‚ ՌԴ ԱՆ Վ.Ա. Ալմազովի անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր)‚
  • Խաչիկ Մարտինի Խաչիկյանը (բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, ԱՄԱԿ տնօրենի գիտական գծով խորհրդատու‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ նախագահ)‚
  • Հովհաննես Արտաշեսի Հովհաննիսյանը (ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն‚ ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդատու մաշկաբանության և վեներոլոգիայի գծով)‚
  • Անահիտ Պավելի Թոփչյանը (ԵՊԲՀ Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի ասիստենտ, Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի‚ բժշկական գենետիկայի և ԱԱՊ կենտրոնի և Մալետտի ԲԿ-ի մաշկավեներաբան-դերմատոսկոպիստ‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ անդամ‚ Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամ)‚
  • Անուշ Հովսեփի Գոմցյանը (Պլանտա-Սանա ԲԿ պոդոլոգիական ծառայության ղեկավար, Բլեյզ ԲԿ մաշկաբան-պոդոլոգ‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ անդամ‚ մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամ‚ ՌԴ մաշկավեներաբանների և կոսմետոլոգների միության անդամ)‚
  • Աննա Արայիկի Աղաջանյանը (Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի մաշկավեներաբան‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ անդամ‚ մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամ‚ ՌԴ մաշկավեներաբանների և կոսմետոլոգների միության անդամ)‚
  • Քրիստինե Վիլենի Մկրտչյանը (“Կոստանյան էսթետիկս” ԲԿ մաշկավեներաբան‚ բժիշկ կոսմետոլոգ‚ Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամ, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ անդամ)‚
  • Մարիաննա Կարենի Գևորգյանը (ԵՊԲՀ Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր‚ Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամ, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ անդամ)‚
  • Աննա Արմենի Գասպարյանը (մաշկավեներաբան‚ բժիշկ կոսմետոլոգ‚ Մալետտի ԲԿ փոխտնօրեն)‚
  • Դավիթ Անուշավանի Հարությունյանը (Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ անդամ‚ Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամ‚ «Սլավմեդ» ԲԿ և «Դավիդյանց պոլիկլինիկաներ» ՍՊԸ մաշկավեներաբան, Մաշկավեներաբանների եվրոպական ակադեմիայի անդամ‚ Դերմատոօնկոլոգիայի  եվրոպական ասոցիացիայի անդամ‚ Դերմատոսկոպիայի միջազգային ընկերակցության անդամ‚
  • Արթուր Հրաչիկի Չոփուրյանը (մաշկավեներաբան, բժիշկ-կոսմետոլոգ‚ Գյումրի քաղաքի մաշկաբանության և կոսմետոլոգիայի «Neoderm Chopuryan’s» կլինիկայի հիմնադիր-տնօրեն)։

Ներկայացվեցին մաշկավեներաբանության‚ դերմատոսկոպիայի և դերմատոօնկոլոգիայի արդի խնդիրների վերաբերյալ հետևյալ զեկուցումները`

  • «Գերգունակավորումների ախտորոշման‚ բուժման և կանխարգելման արվեստը» (Դ.Վ. Զասլավսկի)‚
  • «Քաղցկեղի տարբեր ձևերի դեպքում մետաստազների դերմատոսկոպիան» (Մ.Վ. Ուստինով)‚
  • «Առաջնային սպիական մազաթափությունների կլինիկական-ձևաբանական և դերմատոսկոպիական տարբերակիչ ախտորոշումը» (Ի.Օ. Սմիրնովա)‚
  • «Դերմատոսկոպիան իբրև ոչ ուռուցքային մաշկախտերի մշտադիտարկման և կանխորոշման գործիք» (Խ.Մ. Խաչիկյան)‚
  • «ՄԻԱՎ-զուգորդված Կապոշիի սարկոմայի դեպքի մասին կլինիկկական-դերմատոսկոպիական հաղորդում» (Ա.Պ. Թոփչյան)‚
  • «Կարմիր գայլախտի մաշկային ձևերը. ախտորոշման և բուժման հաջողության գաղտնիքները (Կ.Ն. Մոնախով)‚
  • «Մազաթափությունը կարմիր գայլախտի ժամանակ. կլինիկական սպեկտրը և բուժման մոտեցումները» (Ի.Օ. Սմիրնովա)‚
  • «Մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի պատմության էջերը» (Դ.Վ. Զասլավսկի)‚
  • «Մաշկով սահմանավակվող վասկուլիտները մաշկաբանի ընդունելությանը» (Վ.Ռ. Խայրուտդինով)‚
  • «Բշտային էպիդերմոլիզով հիվանդների վերարտադրողական ներուժը» (Հ.Ա. Հովհաննիսյան)‚
  • «Մաշկի անցանկալի դեղորայքային ռեակցիաներ» (Ա.Հ. Չոփուրյան)‚
  • «Պսորիազ» և «սուպպուրատիվ հիդրադենիտ» տարօրինակ զույգի ախտածագման ընդհանուր մեխանիզմները և հեռանկարային բուժումը» (Դ.Ա. Հարությունյան)‚
  • «Պսորիազի հոգեսոցիալական բեռը» (Ա.Հ. Գոմցյան)‚
  • «Կորյակային հիվանդության հոգեսոցիալական բեռը» (Ա.Ա. Աղաջանյան)‚
  • «Մոնոկլոնալ հակամարմինների ազդեցությունը ձեռքբերովի պերֆորատիվ մաշկախտների էթիոպաթոգենեզում» (Մ.Կ. Գևորգյան)‚
  • «Այդ տանջալից քորը. տարբերակիչ ախտորոշման և բուժման առանձնահատկությունները» (Ք.Վ. Մկրտչյան)‚
  • «Ատրոֆիկ սպիների շտկման ժամանակակից գործիքային մեթոդները» (Ա.Ա. Գասպարյան)։

Ֆորումի աշխատանքներին աջակցեցին` «La Roche-Posay»‚ «Vichy laboratoires»‚ «Topicrem»‚ «AG Pharma» ընկերությունները‚ «Մալետտի» ԲԿ-ն։

ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող սույն միջոցառմանը տրվեց 8 կրեդիտ։

Համաժողովի ավարտին պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին, կազմակերպիչներին, աջակիցներին, մեկենասներին, գործընկերներին և ներկաներին ակտիվ մասնակցության համար։

Մինչ նոր հանդիպում` պրոֆ.  Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի XVII միջազգային ֆորումին։

 

www.armderm.am

e-mail: [email protected]

հեռ. +374-91-406151

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top