2026 թվականի մայիսի 16-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «XIX Քալամքարյանական ընթերցումներ» («Երևանյան X դերմատոսկոպիական ընթերցումներ») միջազգային գիտագործնական համաժողովը։
Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին շուրջ 300 պատվիրակ (մաշկավեներաբաններ‚ դերմատոսկոպիստներ‚ տրիխոսկոպիստներ‚ դերմատոօնկոլոգներ‚ բժիշկ-կոսմետոլոգներ‚ կլինիկական օրդինատորներ‚ ուսանողներ‚ այլ մասնագիտությունների
բժիշկներ)։
Միջոցառման կազմակերպիչներն էին`
- ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնը (ամբիոնի վարիչ` պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյան)‚
- պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիան (ասոցիացիայի
նախագահ` պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյան)‚ - ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության կենտրոնը (տնօրեն` Հ.Ա. Հովհաննիսյան)։ Համաժողովի հյուրերն էին՝
- Իրենա Լեոնիդի Շլիվկոն (բժշկ. գիտ. դոկտոր, Պրիվոլժիեի հետազոտական բժշկական համալսարանի մաշկային և վեներական
հիվանդությունների ամբիոնի վարիչ, Նիժնի Նովգորոդի համալսարանական կլինիկայի մաշկի ուռուցքների ախտորոշման և
բուժման գիտագործնական կենտրոնի ղեկավար)‚ - Միխայիլ Վլադիմիրի Ուստինովը (ՌԴ ՆԳՆ թիվ 2 Կենտրոնական պոլիկլինիկայի մաշկավեներաբանական բաժանմունքի վարիչ, ՌԴ
ԲԳԱ «Հիմնարար մաշկավեներաբանություն և կոսմետոլոգիա» բաժնի խորհրդատու, դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական
ախտորոշման ռուսական ընկերակցության վարչության անդամ, «Ոսկե դերմատոսկոպի» ազգային մրցանակի դափնեկիր‚
մաշկավեներաբան-ուռուցքաբան‚ ՄՄՕԱԱ կառավարման խորհդի անդամ)‚ - Կարինե Ալեքսանդրի Կոնյուխովան («Վ.Պ. Ավաեվի անվան մասնագիտացված տեսակների բժշկական օգնության կենտրոն»
Տվերի մարզի առողջապահության պետական բյուջետային ձեռնարկության գլխավոր բժիշկ‚ ՌԴ վաստակավոր բժիշկ)‚ - Վլադիսլավ Վալերիի Դուբենսկին (բժշկ. գիտ. թեկն.‚ դոցենտ‚ «Վ.Պ. Ավաեվի անվան մասնագիտացված տեսակների բժշկական
օգնության կենտրոն» Տվերի մարզի առողջապահության պետական բյուջետային ձեռնարկության օնկոդերմատոլոգիայի բաժանմունքի վարիչ‚ Տվերի ՊԲՀ-ի օնկոլոգիայի դասընթացով` դերմատովեներոլոգիայի և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ)‚ - Իրինա Սերգեի Կովբասը («Վ.Պ. Ավաեվի անվան մասնագիտացված տեսակների բժշկական օգնության կենտրոն» Տվերի մարզիառողջապահության պետական բյուջետային ձեռնարկության մաշկավեներոլոգ‚ օնկոլոգ)‚
- Գոհարիկ Բաղդասարյանը (Մոսկվայի Սեչենովի համալսարանի Վ.Ա. Ռախմանովի անվան մաշկային և վեներական հիվանդությունների ամբիոնի մասնագիտացող բժիշկ-հետազոտող): Ներկայացվեցին մաշկավեներաբանության‚ դերմատոսկոպիայի և դերմատոօնկոլոգիայի արդի խնդիրների վերաբերյալ հետևյալ զեկուցումները`
- Ի.Լ. Շլիվկո (Шливко И.Л.)` «Մաշկի տափակբջջային նեոպլազիա` ակտինիկ կերատոզից մինչև մաշկի տափակբջջային քաղցկեղշարունակականությունը» (“Плоскоклеточная неоплазия кожи: континуум от актинического кератоза до плоско-клеточного рака кожи”)։
- Մ.Վ. Ուստինով (Устинов М.В.)` «Անոթային նորագոյացությունների ձևաբանական առանձնահատկությունները և դերմատոսկոպիական ախտորոշումը» (“Клинико-морфологические особенности и дерматоскопическая диагностика сосудистых образований кожи”)։
- Խ.Մ. Խաչիկյան (Хачикян Х.М.)` «Բազալբջջային քաղցկեղի դերմատոսկոպիական և ախտահյուսվածաբանական ախտորոշումը»(“Дерматоскопическая и патогистологическая диагностика базально- клеточного рака кожи”)։
- Կ.Ա. Կոնյուխովա‚ Վ.Վ. Դուբենսկի (Конюхова К.А., Дубенский В.В.)` «Մաշկի չարորակ նորագոյացություններով հիվանդներինմասնագիտացված օգնության կազմակերպման մոդելը» (“Модель организации специализированной помощи больным со злокачественными новообразованиями кожи”)։
- Կ.Ա. Կոնյուխովա‚ Վ.Վ. Դուբենսկի (Конюхова К.А., Дубенский В.В.)` «Անցումային գոտիների` շրթունքների կարմիր երիզի և առնանդամի գլխիկի դերմատոսկոպիան» (“Дерматоскопия переходных зон — красной каймы губ и головки полового члена”)։
- Ի.Ս. Կովբաս‚ Ա.Ա. Մուդրովա (Ковбас И.С., Мудрова А.А.)` «Շպիցի/Ռիդի նևուսի կլինիկական‚ դերմատոսկոպիական ևախտահյուսվածաբանական առանձնահատկությունները‚ տարբերակիչ ախտորոշումը, վիրաբուժական բուժմանչափանիշները» (“Клинические, дерматоскопические и патоморфологические особенности невуса Шпица/Рида, дифференциальнаядиагностика и критерии для хирургического лечения”)։
- Գ.Ա. Բաղդասարյան (Багдасарян Г.А.)` «Բուժառուների շրջանում Դեվերժիի հիվանդության կասկածի դեպքում էրիթրոդերմիաների տարբերակիչ ախտորոշման ալգորիթմը» (“Алгоритм дифференциальной диагностики эритродермии у пациентов с подозрением на болезнь Девержи“):
- Հ.Ա. Հովհաննիսյան (Оганесян О.А.)` «Ունիվերսալ հակաբորբոքային միջոցներ» (“Универсальные противовоспалительные средства”)։
- Ա.Հ. Չոփուրյան (Чопурян А.Г.)` «Աղիքային միկրոբիոմի դերը մաշկաբանության մեջ» (“Роль кишечного микробиома в дерматологии”)։
- Ա.Հ. Գոմցյան (Гомцян А.О.)` «Եղնգային ապարատի բարորակ նորագոյացությունների կլինիկական-դերմատոսկոպիականառանձնահատկությունները» (“Клинико-дерматоскопические особенности доброкачественных образований ногтевого аппарата”)։
- Ա.Ա. Գրիգորյան (Григорян А.А.)` «Մաշկային իմուն ռեակցիա» (“Кожная иммунная реакция”)։
- Ն.Ա. Ազարյան (Азарян Н.А.)` «Մաշկը որպես էնդոկրին օրգան» (“Кожа как эндокринный орган”)։
- Ռ.Ա. Մեսրոպյան (Месропян Р.А.)` «Լիխենոիդ մաշկախտերի հայեցակարգը մաշկաբանության մեջ» (“Концепция лихеноидныхдерматозов в дерматологии”)։
- Լ.Ռ. Վասիլյան (Василян Л.Р.)` «Գրովերի հիվանդություն» (“Болезнь Гровера”)։
- Ա.Կ. Ղալթախչյան (Калтахчян А.К.)` «Ափաներբանային պսորիազի դասական և այլընտրանքային բուժման առանձնահատկությունները» (“Особенности классического и альтернативного лечения псориазаладоней и подошв”)։
- Ա.Ա. Իկիլիկյան (Икиликян А.А.)` «Սիրտ-անոթային համակարգի ախտահարումը մաշկային հիվանդությունների դեպքում»(“Поражение сердечно-сосудистой системы при кожных заболеваниях”)։
- Ա.Վ. Թորոսյան (Торосян А.В.)` « Պսորիազային հիվանդության հոգեմաշկաբանական ասպեկտները» (“Психодерматологическиеаспекты псориатической болезни”)։
- Ք.Ս. Հարությունյան (Арутюнян К.С.)` «Ոչ վարակական գրանուլեմային մաշկախտերի տարբերակիչ ախտորոշմանառանձնահատկությունները» (“Особенности дифференциальной диагностики негранулематозных дерматозов”)։
- Մ.Ա. Ավետիսյան (Аветисян М.А.)` «Սնկաձև միկոզի և Սեզարի համախտանիշի կլինիկական‚ ախտահյուսվածաբանական ևիմունահիստոքիմիական առանձնահատկությունները» (“Клинические, патогистологические, иммуногистохимические особенности грибовидного микоза и синдрома Сезари”)։
- Մ.Մ. Խաչատրյան (Хачатрян М.М)` «JAK-STAT-ազդանշանային ուղու ակտիվացումը օջախային մազաթափության դեպքում» (“Активация JAK-STAT-сигнальной пути при очаговой алопеции”)։
- Ս.Ա. Ադամյան (Адамян С.А.)` «Ռոզացեայի ախտածագման նոր ասպեկտները» (“Новые аспекты патогенеза розацеа”)։
- Լ.Ա. Թումանյան (Туманян Л.А.)` «Մետաբոլիկ համախտանիշով կանանց շրջանում կորյակային հիվանդության բուժմանառանձնահատկությունները» (“Особенности лечения акне у женщин с метаболическоим синдромом”)։
Ֆորումի աշխատանքներին աջակցեցին` «La Roche-Posay»‚ «Vichy laboratoires»‚ «Topicrem» ընկերությունները։Համաժողովի ավարտին պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին, կազմակերպիչներին, աջակիցներին, մեկենասներին,
գործընկերներին և ներկաներին ակտիվ մասնակցության համար։Մինչ նոր հանդիպում` պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան
մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի XX միջազգային ֆորումին։
Համաժողովի նախագահ`
Պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյան
www.armderm.am
e-mail: [email protected]
հեռ. +374-91-406151





















