2025 թվականի նոյեմբերի 8-ին‚ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի անվան դահլիճում տեղի ունեցավ «XVIII Քալամքարյանական ընթերցումներ» («Երևանյան IX դերմատոսկոպիական ընթերցումներ») միջազգային գիտագործնական համաժողովը։
Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին շուրջ 300 պատվիրակ (մաշկավեներաբաններ‚ դերմատոսկոպիստներ‚ տրիխոսկոպիստներ‚ դերմատոօնկոլոգներ‚ բժիշկ-կոսմետոլոգներ‚ կլինիկական օրդինատորներ‚ ուսանողներ‚ նաև այլ մասնագիտությունների բժիշկներ)։
Միջոցառման կազմակերպիչներն էին` ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնը (ամբիոնի վարիչ` պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան)‚ պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիան (ասոցիացիայի նախագահ` պրոֆ. Խ.Մ. Խաչիկյան)‚ Այրվածքաբանության և մաշկաբանության կենտրոնը (տնօրեն` Հ.Ա. Հովհաննիսյան)։
Համաժողովի բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր` կ.գ.դ.‚ պրոֆեսոր Կ.Բ. Ենկոյանը։
Համաժողովի մասնակիցներին ողջունեց ֆորումի նախագահ` բ.գ.դ.‚ պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյանը։
Ներկայացվեցին հետևյալ զեկուցումները`
- «Դերմատոսկոպիայի դերը մաշկային ախտաբանության տարբերակիչ ախտորոշման մեջ» (Ի.Գ. Սերգեևա)‚
- «Արևային լենտիգոյի կլինիկական-ձևաբանական և դերմատոսկոպիական առանձնահատկությունները» (Խ.Մ. Խաչիկյան)‚
- «Պապիլոմավիրուսային վարակ. ինչն է կարևոր հիշել‚ քաղցկեղը բաց չթողնելու համար» (Մ.Վ. Հովհաննիսյան‚ Տելիչկո Ի.Ն.)‚
- «Փոքր մելանոմաներ» (Ս.Ս. Յակուշենկո)‚
- «Թերգունակային և անգունակային մելանոմա. ախտորոշումը դժվար է‚ սակայն հնարավոր» (Ա.Դ. Գետման)‚
- «Վուլվայի անոթային գոյացությունների դերմատոսկոպիական ախտորոշումը» (Մ.Վ. Ուստինով)
- «La Roche-Posay» մաշկաբանական լաբորատորիաների զեկույց. «Հետբորբոքային գերգունակավորումը մաշկավեներ՚աբանի պրակտիկայում» (Մ.Վ. Ուստինով)‚
- «Սեռավարակների վերելքը և սոցիալական ցանցերի ազդեցությունը» (Հ.Ա. Հովհաննիսյան)‚
- «Բոուէնի հիվանդության կլինիկական-ձևաբանական և դերմատոսկոպիական առանձնահատկությունները» (Խ.Մ. Խաչիկյան)‚
- «Ոչ վարակային գրանուլեմային մաշկախտերի տարբերակիչ ախտորոշումը» (Ա.Հ. Չոփուրյան)‚
- «Մաշկային հիվանդների ախտորոշման հիմնախնդրային ասպեկտները» (Ա.Տ. Չալաբյան)‚
- «Ոտնաթաթերի մելանոցիտային գոյացությունների տարբերակիչ ախտորոշումը» (Ա.Հ. Գոմցյան)‚
- «Կոնֆոկալ լազերային մանրադիտման հիմնախնդիրները» (Ա.Ա. Գրիգորյան)‚
- «Պսորիազը հղիների շրջանում» (Ռ.Ա. Մեսրոպյան)‚
- «Չարորակ լենտիգո» (Ա.Կ. Ղալթախչյան)‚
- «Համբուրվող մաշկախտեր» (Շ.Վ. Քեթցյան)‚
- «Առաջնային չարորակ նորագոյացությունների դեպքում մաշկի ոչ գունակային ախտահարումների դերմատոսկոպիական առանձնահատկությունները» (Արփինե Մանասյան)‚
- «Ոսկրահոդային փոփոխությունները պսորիազի դեպքում» (Ա.Ա. Գաբրիելյան)‚
- «JAK-Stat ազդանշանային ուղու դերը վիտիլիգոյի ախտածագման մեխանիզմներում և բուժման ռազմավարությունը» (Լ.Ռ. Վասիլյան)։
ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող սույն միջոցառմանը շնորհվեց 7 կրեդիտ։
Համաժողովի ավարտին պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին, կազմակերպիչներին, աջակիցներին, մեկենասներին, գործընկերներին և ներկաներին ակտիվ մասնակցության համար։
Մինչ նոր հանդիպում` պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի XIX միջազգային ֆորումին։
Համաժողովի նախագահ`
Պրոֆ. Խաչիկ Խաչիկյան
22 XI 25 թ.
























