2025-05-03 00:00

ՊՈՍՏ-ՌԵԼԻԶ

 

2025 թվականի մայիսի 3-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի միջազգային XVII գիտագործնական համաժողովը («Երևանյան VIII դերմատոսկոպիական ընթերցումներ. տեսնել և մակաբերել կտավի տակի կտավները»)։

Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին շուրջ 300 պատվիրակ (մաշկավեներաբաններ‚ դերմատոսկոպիստներ‚ տրիխոսկոպիստներ‚ դերմատոօնկոլոգներ‚ բժիշկ-կոսմետոլոգներ‚ կլինիկական օրդինատորներ‚ ուսանողներ‚ նաև այլ մասնագիտությունների բժիշկներ)։

——

Միջոցառման կազմակերպիչներն էին`

  • ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնը (ամբիոնի վարիչ` պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյան)‚
  • պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիան (ասոցիացիայի նախագահ` պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյան)‚
  • ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության կենտրոնը (տնօրեն` Հ.Ա. Հովհաննիսյան)։

——

Համաժողովի բանախոսներն էին՝

  • Իրինա Օլեգի Սմիրնովան (բժշկ.գիտ. դոկտ., պրոֆեսոր, Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ)‚
  • Իռենա Լեոնիդի Շլիվկոն(բժշկ. գիտ. դոկտ., Պրիվոլժիեի հետազոտական բժշկական համալսարանի մաշկային և վեներական հիվանդությունների ամբիոնի վարիչ,  համալսարանական կլինիկայի մաշկի ուռուցքների ախտորոշման և բուժման գիտագործնական կենտրոնի ղեկավար)‚
  • Աննա ՎալենտինիՄիչենկոն (բժշկ. գիտ. թեկն., ՌԴ Նախագահի գործերի կառավարման Կենտրոնական պետական բժշկական ակադեմիայի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի դոցենտ, Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտակրթական կենտրոնի բժիշկ-մաշկավեներաբան‚ դերմատոսկոպիայի միջազգային ընկերակցության կառավարչության անդամ)‚
  • Միխայիլ Վլադիմիրի Ուստինովը (ՌԴ ՆԳՆ թիվ 2 Կենտր. պոլիկլինիկայի մաշկավեներաբանության բաժանմունքի վարիչ, ՌԴ ԲԳԱ «Հիմնարար մաշկավեներաբանության և կոսմետոլոգիա» բաժնի խորհրդատու, դերմատոսկոպիայի և ՄՕԱ ռուսական ընկերակցության վարչության անդամ, «Ոսկե դերմատոսկոպի»ազգային մրցանակի դափնեկիր)‚
  • Նատալյա Սերգեյի Սիրմայսը (բժշկ.գիտ. թեկն., ՌԴ հետդիպլոմային կրթության ակադեմիայի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի դոցենտ)‚
  • Դարյա Գրիգորիի Լուչինինան (Մարիյ Էլ հանրապետության գլխավոր մաշկավեներաբան‚ Յոշկար-Օլայի Հանրապետական մաշկավեներականդիսպանսերի գլխավոր բժիշկ)‚
  • Խաչիկ Մարտինի Խաչիկյանը(բժշկ. գիտ. դոկտ., պրոֆեսոր, Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ ԱՄԱԿ տնօրենի գիտական գծով խորհրդատու և դերմատոսկոպիայի լաբորատորիայի ղեկավար‚ պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱ ամոցիացիայի նախագահ)‚
  • Հովհաննես Արտաշեսի Հովհաննիսյանը (ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն‚ ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդատու մաշկաբանության և վեներոլոգիայի գծով)‚
  • ՚Արթուր Հրաչիկի Չոփուրյանը (մաշկավեներաբան, բժիշկ-կոսմետոլոգ‚ Գյումրի ք. մաշկաբանության և կոսմետոլոգիայի «Neoderm Chopuryan’s» կլինիկայի հիմնադիր-տնօրեն)‚
  • Անուշ Հովսեփի Գոմցյանը (Պլանտա-Սանա ԲԿ պոդոլոգիական ծառայության ղեկավար)‚
  • Աննա Արայիկի Աղաջանյանը (ՀՀ ԱՆ այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի մաշկավեներաբան)‚
  • Մարիաննա Կարենի Գևորգյանը (ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր)‚
  • Անի Արտաշեսի Գրիգորյանը (ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր)‚
  • Ռոզա Աշոտի Մեսրոպյանը (ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի 1-ին կուրսի կլինիկական օրդինատոր)‚
  • Աստղիկ Կարենի Ղալթախչյանը (ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի 1-ին կուրսի կլինիկական օրդինատոր)‚
  • Լիլի Ռոբերտի Վասիլյանը (ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի 1-ին կուրսի կլինիկական օրդինատոր)‚
  • Հերմինե Սամվելի Գրիգորյանը («Գլոսս բյութի սփեյս» ԳՍ բժիշկ-կոսմետոլոգ)։

——

Ներկայացվեցին մաշկավեներաբանության‚ դերմատոսկոպիայի և դերմատոօնկոլոգիայի արդի խնդիրների վերաբերյալ հետևյալ զեկուցումները`

  • «Դեմքի լենտիգինային գոյացությունների տարբերակիչ ախտորոշման մեջ դերմատոսկոպիայի դերը»(Մ.Վ. Ուստինով)‚
  • «Մաշկային ենթասուր կարմիր գայլախտի կլինիկական‚ դերմատոսկոպիական և ախտահյուսվածքաբանական առանձնահատկությունները» (Խ.Մ. Խաչիկյան)‚
  • «Նևուսները երեխաների շրջանում‚ վարման մարտավարությունը» (Ի.Լ. Շլիվկո)‚
  • «Դեմքի մաշկի նորագոյացությունների դերմատոսկոպիան» (Ա.Վ. Միչենկո)։
  • «Պորտը որպես հատուկ գոտի. մաշկային ախտաբանության դերմատոսկոպիական առանձնահատկությունները» (Ն.Ս. Սիրմայս)‚
  • «Տափակ ֆոլիկուլային որքին և օջախային մազաթափություն։ Ախտածագման նմանությունները և համադրումը» (Ի.Օ. Սմիրնովա)‚
  • «Բազալբջջային քաղցկեղի ախտահյուսվածքաբանական տեսակի դերմատոսկոպիական պրեդիկտորները (Դ.Գ. Լուչինինա)‚
  • «Արհեստական ​​ինտելեկտի մարտահրավերներն ու ռիսկերը XXI դարում» (Հ.Ա. Հովհաննիսյան)‚
  • «Կենսաթաղանթային գարդներելլոզը ժամանակակից բժշկագիտության դիտակետում` միկրոբիոմից մինչև կլինիկական պրակտիկա» (Ա.Ա. Չոփուրյան)‚
  • «Երեքնուկանման կառույցները դերմատոսկոպիական սեմիոտիկայում» (Խ.Մ. Խաչիկյան)‚
  • «Եղունգների տափակբջջային քաղցկեղը‚ որպես գլխավոր նմանակեղծող» (Ա.Հ. Գոմցյան)‚
  • «Լիվեդոիդային վասկուլոպաթիաները համակարգային ախտաբանության դեպքում» (Ա.Ա. Աղաջանյան)‚
  • «Ցողունային բջիջների կիրառման հեռանկարները մաշկաբանության մեջ» (Մ.Կ. Գևորգյան)‚
  • «Միկրոնիզացիայի հիմնախնդիրները մաշկաբանության մեջ» (Ա.Ա. Գրիգորյան)‚
  • «Մաշկի բազալբջջային քաղցկեղի բուժման ոչ վիրաբուժական մեթոդների կիրառումը» (Ա.Կ. Ղալթախչյան)‚
  • «Պսորիազով հիվանդների գենաինժեներային կենսաբանական թերապիայի նորագույն հիմնախնդիրները» (Ռ.Ա. Մեսրոպյան)‚
  • «Պսորիազային օնիխոդիստրոֆիայի ժամանակամերձ ասպեկտները» (Լ.Ռ. Վասիլյան)‚
  • «Բոտուլինոթերապիայի ներուժային հնարավորությունները բժշկական կոսմետոլոգիայում» (Հ.Ս. Գրիգորյան)։

Ֆորումի աշխատանքներին աջակցեցին` «La Roche-Posay»‚ «Vichy laboratoires»‚ «Alfa-pharm»‚ «Topicrem»‚ «AG Pharma» ընկերությունները‚ «Կոստանյան Էսթետիկս» ԲԿ-ն։

ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող սույն միջոցառմանը տրվեց 8 կրեդիտ։

Համաժողովի ավարտին պրոֆ. Խ.Մ. Խաչիկյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին, կազմակերպիչներին, աջակիցներին, մեկենասներին, գործընկերներին և ներկաներին ակտիվ մասնակցության համար։

Մինչ նոր հանդիպում` պրոֆ.  Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի XVIII միջազգային ֆորումին։

 

Համաժողովի նախագահ`

Պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյան

www.armderm.am

e-mail: [email protected]

հեռ. +374-91-406151

Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top