30.09.2026
Վուլգար ակնե, միջին ծանրության պապուլոպուստուլոզ ակնե՝ կոմեդոնալ և բորբոքային տարրերով։
Դեմքի մաշկի վրա հայտնաբերվում են. ոչ բորբոքային տարրերից՝ բաց կոմեդոններ՝ բազմաթիվ, հատկապես ճակատի և քթի շրջանում, փակ կոմեդոններ՝ բազմաթիվ, մաշկագույն փոքր պապուլների տեսքով։ Բորբոքային տարրերից՝ էրիթեմատոզ պապուլաներ, պապուլոպուստուլոզ տարրեր, առանձին պուստուլաներ։ Հայտնաբերվում են նաև մի քանի ավելի խոր, ցավոտ բորբոքային հանգույցներ, սակայն ֆլուկտուանտ պսևդոցիստեր չեն հայտնաբերվում։