Վուլգար սիկոզ

Էլեն Արտաշեսյան
12.09.2020
Ընդհանուր տվյալներ
Տղամարդ 35 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Տղամարդը իրեն հիվանդ է համարում արդեն 5ամիս, նշում է թեթևացման և սրացման էտապներ։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է մորուքի շրջանում բորբոքային օջախների առկայությունից, քորից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Թարախաբուշտ (ֆոլիկուլային)
Երկրորդային ձևաբանական տարրեր
Կեղև (թարախային)
Ցանի տեղակայումը
Մորուքի շրջան, բեղեր։
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան անալիզ, սեռական հորմոնների որոշում, լյարդի ֆունկցիայի գնահատում։
Դիֆերենցիալ ախտորոշում
Պարազիտար սիկոզ, սիկոզանման էկզեմա, դեղորայքային դերմատիտ։
Նախնական ախտորոշումը
Սիկոզ
Վիտամինոթերապիա
Հակաբիոտիկներ, աուտոհեմոթերապիա, եթե կա անհրաժեշտություն՝ սեռական հորմոններ։
Տեղային բուժումը
Արգելվում է սափրել ախտահարված շրջանի մաշկը։ Մաշկի մշակում հակաբորբոքային քսքուքներով։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top