Ընդհանուր տվյալներ
Տղամարդ 30 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Աճն ու զարգացումն ընթացել է բնականոն, ժառանգականությունը ծանրաբեռնված չէ, այլ հիվանդություններ չի նշում, համաճարակաբանական անամնեզը ծանրաբեռնված չէ։ Իրեն հիվանդ է համարում մոտ 1 տարի
Հիվանդի գանգատները
Գանգատվում է ափերի և ներբանների,գլխի մաշկի ցանավորումից, թեփոտումից, քորից
Առաջնային ձևաբանական տարրեր
Վարդակարմրավուն, տափակ,հստակ սահմանագծված հանգույցիկներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Արծաթասպիտակավուն թեփ
Ցանի տեղակայումը
Ափեր,ներբաններ,գլխամաշկ
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան ընդհանուր քննություն Արյան բիոքիմիական հետազոտություն Մեզի ընդհանուր քննություն
Դիֆերենցիալ ախտորոշում
Սեբորեային դերմատիտ Կարմիր տափակ որքին Պարապսորիազ Ժիբերի վարդագույն որքին Երկրորդային սիֆիլիս
Նախնական ախտորոշումը
Պսորիազ
Վիտամինոթերապիա
Սննդակարգի շտկում Հակաբորբոքային,հակապրոլիֆերատիվ և հակացիտոկինային պրեպարատներ
Տեղային բուժումը
Տեղային կորտիկոստերոիդներ,սալիցիլաթթու