Ընդհանուր տվյալներ
16 տարեկան տղա։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ժառանգական անամնեզը ծանրաբեռնված չէ։ Իրեն հիվանդ է համարում 3-4 տարի։ 1 տարի առաջ ծովափնյա հանգստից հետո նշում է, որ ախտահարման օջախի թերգունակային շրջանակն ընդլայնվել է։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է մեջքին նևուսի և թերգունակային օջախի առաջացումից։
Առաջնային ձևաբանական տարրեր
2-3 մմ տրամագծով մաշկագուն-շագանակավուն մելանոցիտային հանգույցիկ` շրջապատված 3-4 սմ տրամագծով թերգունակային բծով, տեղ-տեղ` ռեպիգմենտացիայի օջախիկներ (մոր հաղորդմամբ վերջին 1 ամսվա ընթացքում են հայտնվել)։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ցանի տեղակայումը
Միակ օջախը տեղակայված է մեջքին։
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան ընդհանուր հետազոտություն` նորմայի սահմաններում։ Հելմինթների և լյամբլիաների նկատմամբ ԻՖՎ-հետազոտություն` արդյունքը բացասական։
Դիֆերենցիալ ախտորոշում
Պերինևոիդ լեյկոդերմա (վիտիլիգոյից տարբերվում է նրանով, որ սովորաբար ավարտվում է ռեպիգմենտացիայով)։
Նախնական ախտորոշումը
Վիտիլիգո, Սետտոնի նևուս։
Վիտամինոթերապիա
Հատուկ բուժում չի պահանջվում։
Տեղային բուժումը
Արևապաշտպան միջոցներ։