Վիտիլիգո (5)

Ալիկ Մատինյան
13.09.2020
Ընդհանուր տվյալներ
Տարիք՝ 17 տարեկան։ Սեռը՝ արական
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ուղեկցող հիվանդություններ չունի, ժառանգական անամնեզը ծանրաբեռնված չէ, դեղորայքային և սննդային ալերգիաներ չի նշում, վնասակար սովորություններ չունի։ Իրեն հիվանդ է համարում մոտ 3տարի:
Հիվանդի գանգատները
Գանգատվում է դեմքի շրջանի, դաստակների՝ թիկնային և ափային մակերեսների, մատների ֆալանգների թերգունակային բծերի առկայությունից:
Առաջնային ձևաբանական տարրեր
Կաթնասպիտակավուն թերգունակային բծեր
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ցանի տեղակայումը
Դեմք, դաստակներ՝ ափային և թիկնային մակերեսներ, մատների ֆալանգներ
Եղունգների և մազերի ախտահարումը
Առանց փոփոխությունների
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան ընդհանուր , բիոքիմիական և մեզի ընդհանուր հետազոտությունների արդյունքներում շեղումներ չեն հայտնաբերվել: TSH, fT4 և A-TPO նորմայի սահմաններում են: Zn և Cu ի հետազոտություններ չեն կատարվել:Վահանաձև գեղձի սոնոգրաֆիա – առանց շեղումների: Վուդի լամպի ներքո դիտվում են սպիտակավուն բծեր:
Դիֆերենցիալ ախտորոշում
Գունափոփոխ որքին, երկրորդային լեյկոդերմա:
Նախնական ախտորոշումը
Ակրոֆացիալ Վիտիլիգո
Վիտամինոթերապիա
Պղնձի և ցինկի պրեպարատներ,վիտամիններ:
Տեղային բուժումը
Տեղային գլյուկոկորտիկոիդներ, կալցինևրինի ինհիբիտորներ:
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top