Ընդհանուր տվյալներ
Հիվանդ`47 տարեկան տղամարդ։Զբաղվում է հողագործությամբ։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ընտանեկան անամնեզը ծանրաբեռնված չէ։Վնասակար սովորություններից նշում է ալկոհոլային խմիչքների հաճախակի օգտագործում։Իրեն հիվանդ է համարում մեկ տարի։Նախորդ տարի ամռանը դաստակների թիկնային մակերեսին դիտվել է ցանավորում,ինչի կապակցությամբ դիմել է մաշկաբանի և ստացել տեղային գլյուկոկորտիկոիդներով բուժում,նկատվել է որոշակի դրական արդյունք։Ախտորոշվել է դիսհիդրոտիկ էկզեմա։Ամիսներ անց վիճակը դարձյալ սրացել է։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է դաստակների թիկնային մակերեսների ցանավորումից,չափավոր քորի և ցավի առկայությունից ցանավորման շրջանում։Նշում է նաև մեզի գույնի մգացում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Գերգունակային բծեր,բշտիկներ,բշտեր,հանգուցիկներ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էրոզիա,արյունային կեղևներ,ատրոֆիկ սպիներ։
Ցանի տեղակայումը
Դաստակների թիկնային մակերեսներ։
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում են։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան ընդհանուր և կենսաքիմիական քննություն`երկաթի,ֆերիտինի,ալանինամինոտրանսֆերազի,ասպարտատամինոտրանսֆերազի,լակտատ դեհիդրոգենազի բարձր ցուցանիշներ։Մեզի քննություն`ուրոպորֆիրինի բարձր ցուցանիշ։Համապատասխան քննություններով ժխտվել են B ևC հեպատիտները։Վուդի լամպով լյումինեսցենտային ախտորոշմամբ մեզը լուսարձակել է նարնջակարմիր նրբերանգներ,ինչը խոսում է մեզում պորֆիրինների բարձր մակարդակի մասին։
Դիֆերենցիալ ախտորոշում
Կեղծ պորֆիրիա,դիսհիդրոտիկ էկզեմա,ձեռքբերովի բշտային էպիդերմոլիզ,համակարգային կարմիր գայլախտ։
Նախնական ախտորոշումը
Ուշ մաշկային պորֆիրիա
Վիտամինոթերապիա
Հիդրօքսիքլորոխին`1/2 հաբ,շաբաթական 2 անգամ։
Տեղային բուժումը
Հականեխիչ,հյուսվածքների սնուցումը և վերականգնումը բարելավող դեղամիջոցներ։ Խորհուրդներ`սահմանափակել ալկոհոլի օգտագործումը,կիրառել արևապաշտպան միջոցներ։