Սվիթի համախտանիշ

Նարինե Պարսամյան
20.04.2020
Ընդհանուր տվյալներ
Հիվանդ`49 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ընտանեկան անամնեզը ծանրաբեռնված է։Ունի քրոնիկ բրոնխիտ շուրջ 10 տարի և զարկերակային գերճնշում`5 տարի։Վերջին խնդրի կապակցությամբ իրեն հիվանդ է համարում 2 շաբաթ։Մաշկի ցանավորմանը նախորդել են կոկորդացավը,մարմնի ջերմաստիճանի պարբերաբար բարձրացումներն,տկարության զգացումն ու հոդացավերը,որոնց կապակցությամբ որևէ դեղորայք չի ընդունել։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է մաշկածածկույթի ցանավորումից,որը ցավոտ է դիպչելիս։Հիվանդը նշում է նաև քոր`ցանավորման շրջանում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգուցիկներ,որոնք վեր են ածվում այտուցային վահանիկների։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Կեղև
Ցանի տեղակայումը
Դեմք,պարանոց,դաստակներ,մեջք,նախաբազուկներ։
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում է։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան ընդհանուր անալիզ`ԷՆԱ-ի բարձրացում,լեյկոցիտար բանաձևի ձախ թեքում,նեյտրոֆիլային լեյկոցիտների 3 անգամ գերակշռում նորման։ Մաշկի հյուսվածաբանական քննությամբ հայտնաբերվել է անփոփոխ վերնամաշկ,բուն մաշկի պտկիկային շերտի այտուց ու նեյտրոֆիլային ներսփռանք,լեյկոկլազիա։Անոթաբորբի նշանները բացակայում են։
Դիֆերենցիալ ախտորոշում
Բազմաձև էքսուդատիվ էրիթեմա,հանգուցավոր էրիթեմա,Կապոշի-Իրգանգի խորանիստ կարմիր գայլախտ,գանգրենոզ պիոդերմիա,լեյկոցիտոկլաստիկ վասկուլիտ։
Նախնական ախտորոշումը
Սվիթի համախտանիշ
Վիտամինոթերապիա
Պրեդնիզոլոն 1մգ/կգ/օր հաշվարկով,3 շաբաթվա ընթացքում դոզայի աստիճանական իջեցումով։
Տեղային բուժումը
Անիլինային ներկեր
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top