Ընդհանուր տվյալներ
Բուժառու Գ.Հ. 77տ , կին , դիմել է ` գանգատվելով ոտքի ցանավորումից,որը առկա է մոտ 1 տարի, նախկինում դիմել է մաշկաբանի , ստացել է բուժում , սակայն ցանը ավելի է շատացել :
Կյանքի և հիվանդության անամնեզ
Չունի ուղեկցող հիվանդություններ : Ալերգիկ և ժառանգական անամնեզը ծանրաբեռնված չէ : Խնդիրը ի հայտ է եկել մոտ մեկ տարի առաջ , որից հետո դիմել է մաշկաբանի, ախտորոշվել է Ալերգիկ դերմատիտ , նշանակվել տեղային Դերմովեյտ նրբաքսուք : Պարբերաբար գտնվել է հսկողության տակ , գանգատները չեն անցել , սակայն բժշկի նշանակումով շարունակել է մի քանի ամիս քսել վերը նշված նրբաքսուքը :
Հիվանդի գանգատները
Ներկա պահին գանգատվում է աջ սրունքի ցանավորումից , որը աստիճանաբար ընդգրկում է նոր հատվածներ և թույլ արտահայտված քորի առկայությունից:
Առաջնային ձևաբանական տարրեր
էրիթեմատոզ բիծային , պապուլյոզ վահանիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
թեփ, ատրոֆիա
Ցանի տեղակայումը
Աջ սրունքի դրսային միջային հատված
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Քերուկի միկրոսկոպիկ հետազոտություն ` դրական է :
Դիֆերենցիալ ախտորոշում
Կոնտակտային մաշկաբորբ , Կանգային դերմատիտ , Աստեատոտիկ էկզեմա , Սեբորեային էկզեմա , Դրամաձև էկզեմա
Նախնական ախտորոշումը
Հարթ մաշկի սնկախտ
Վիտամինոթերապիա
Հաշվի առնելով բուժառուի տարիքը ` նշանակվել է միայն տեղային բուժում:
Տեղային բուժումը
Տերբինաֆինի նրբաքսուք օրը 2 անգամ 4 շաբաթ տևողությամբ , բուժման 10-րդ օրը նկատվել է զգալի կլինիկական թեթևացում : Նշանակվել է կրկնակի այց 4 շ լրանալու ավարտին , որից հետո , ըստ անհրաժեշտության, կորոշվի բուժման շարունակությունը :