Սկավառակաձեւ կարմիր գայլա՞խտ

Khachik Khachikyan
04.06.2018
Ընդհանուր տվյալներ
24 տարեկան տղամարդ, ամուրի
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում 2-3 տարի, ստացել է բուժման մի քանի կուրս` անարդյունավետ
Հիվանդի գանգատները
Գանգատվում է այտերի շրջանի և շրթունքների ցանավորումից, աչքերի կարմրածությունից (տառասխալները և վրիպակները շուտով մոդերատորը կուղղի, ներող եղեք))))
Առաջնային ձևաբանական տարրեր
բիծ, էրիթեմա և այլն
Երկրորդային ձևաբանական տարրեր
էրոզիա, արյունային և թարախային կեղևներ և այլն
Ցանի տեղակայումը
Դեմքին` այտերի շրջանում, շրթունքներին
Եղունգների և մազերի ախտահարումը
Սահմանափակ
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան ընդհանուր հետազոտությունը լեյկոֆորմուլայով` նորմայի սահմաններում (բացառությամբ MCHC-ը` վերին սահմանից չնչին բարձր և PLT-ն ստորին սահմանից չնչին ցածր), կենսաքիմիական ընդհանուր հետազոտությունները` նորմայի սահմաններում (այդ թվում` CRP-ն, ALT-ն, AST-ն և այլն), գայլախտային հակակոագուլյանտը` վերին սահմանից կրկնակի բարձր, հականեյտրոֆիլային ցիտոպլազմային ՀՄ-ները, ռևմատոիչ գործոնը, հակակորիզային ՀՄ-ները` նորմայի սահմաններում։
Դիֆերենցիալ ախտորոշում
Սկավառակաձև կարմիր գայլախտ, համակարգային կարմիր գայլախտ, սարկոիդոզ, սեբորեային դերմատիտ, Ջեսներ-Կանոֆի լիմֆոցիտային ներսփռանք, Բեխչետի հիվանդություն և այլն
Նախնական ախտորոշումը
Սկավառակաձև կարմիր գայլախտ (վերապահումներով)
Վիտամինոթերապիա
Վերջնական ախտորոշումից հետո
Տեղային բուժումը
Վերջնական ախտորոշումից հետո
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top